Artsakhpress

Քաղաքական

Լավրովը զրուցել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ․ Ռուսաստանի ԱԳՆ

Ռուսաստանի արտգործնախարարությունը տեղեկացնում է, որ Սերգեյ Լավրովն այսօր առանձին հեռախոսազրույցներ է ունեցել իր հայաստանցի և ադրբեջանցի պաշտոնակիցներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ։

Լավրովը զրուցել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ․ Ռուսաստանի ԱԳՆ

Լավրովը զրուցել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ․ Ռուսաստանի ԱԳՆ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի զարգացումը։ Ռուսական կողմը իր խոր մտահոգությունն է հայտնել շարունակվող լայնածավալ ռազմական գործողությունների առթիվ։ Կրակի դադարեցման, լարվածության նվազեցման, ինչպես նաև սադրիչ և ռազմաշունչ հռետորաբանության անթույլատրելիության կոչ է հնչեցվել», - նշված է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Նույն աղբյուրի համաձայն. «Սերգեյ Լավրովը ընգդծել է, որ Ռուսաստանը` թե որպես առանձին պետություն և թե որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, մյուս համանախագահների հետ միասին շարունակելու է միջնորդական ջանքեր գործադրել, որոնց նպատակը կլինի ղարաբաղյան հիմնախնդրի՝ քաղաքական-դիվանագիտական ճանապարհով լուծումը»։

«Հեռախոսազրույցի ընթացքում հաստատվել է մոսկովյան հարթակը շփումների կազմակերպման, այդ թվում` Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հերթական հանդիպման անցկացման նպատակով տրամադրելու պատրաստակամությունը», - նշված է Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։


         

    Քաղաքական

    Հասարակական

    Ռազմական

    Տեսանյութեր

    ավելին

    Ամենադիտված

    ամիս

    շաբաթ

    օր

    Արայիկ Հարությունյանը բաց նամակ է հղել ՌԴ նախագահ Պուտինին

    ՀՀ-ում կձևավորվի արցախցի ընտանիքների սոցխնդիրներով զբաղվող շտաբ. ԱՀ նախագահը խորհրդակցություն է հրավիրել

    Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողները

    Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հայտնել են, որ պատրաստ են հանդիպել

    Արցախի ՊԲ-ն հրապարակել է զոհված զինծառայողների անուններ

    Թուրք-ուկրաինական անօդաչուները պատրաստում են Լեռնային Ղարաբաղում, Ղրիմում և Դոնբասում պատերազմների համար. Независимая газета

    ՌԴ Պետ​​դումայում հայտարարել են ԼՂ գոտում ՌԴ դեսանտային օպերացիայի հնարավորության մասին

    Արցախի ՊԲ-ն հրապարակել է զոհված զինծառայողների անուններ

    Արցախի ՊԲ-ն հրապարակել է զոհված զինծառայողների անուններ

    Search