Artsakhpress

Ռազմական

Այս պահին իրավիճակը շարունակում է մնալ հարաբերականորեն կայուն. Սուրեն Սարումյան (Տեսանյութ)

Երեկ գիշերը արցախյան ռազմաճակատում իրավիճակը շարունակել է մնալ հարաբերական կայուն-լարված:

Այս պահին իրավիճակը շարունակում է մնալ հարաբերականորեն կայուն. Սուրեն Սարումյան (Տեսանյութ)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին քիչ առաջ «Արցախ/Տեղեկատվական շտաբ»-ում կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՀ ՊԲ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Սուրեն Սարումյանը:
Նրա խոսքով՝ որոշ հատվածներում տեղի են ունեցել հրետանային մարտեր և փոխհրաձգություններ: Հակառակորդը փորձել է կատարել զորաշարժեր՝ իր մարտակարգերը բարելավելու նպատակով, սակայն, ըստ Ս. Սարումյանի, ՊԲ ստորաբաժանումները ժամանակին հայտնաբերել են բոլոր շարժերը, հավաստանշել թիրախները և հաջողությամբ ճնշել ակտիվության փորձերը:
«Այս պահին ևս իրավիճակը շարունակում է մնալ հարաբերականորեն կայուն, սակայն լարված: Հակառակորդի կորուստները երեկվա դրությամբ կազմել են՝ 130 անվերադարձ կուրուստ, 260 վիրավոր, 29 տարբեր տեսակի զրահատեխնիկա, 3 ՏՈՍՍ ծանր հրանետային կայանքներ, 11 տարբեր տիպի անօդաչու թռչող սարքեր: Մենք պարտավոր ենք հաշվի առնել իրադարձությունների զարգացման բոլոր սցենարները և պատրաստվել բոլոր սցենարներին: Այս պահին մենք պատրաստ ենք ցանկացած զարգացման»,- նշել է Ս. Սարումյանը:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հայտնի են «Տարվա բժիշկ» մրցանակակիրները

Խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող ԼՂ տարածքում թուրքական ոչ մի ռազմաբազա չի լինելու. Զատուլին

Բաքուն եւ Անկարան չեն թաքցնում, որ պատրաստվում են շարունակել իրենց զավթողական քաղաքականությունը. Բակո Սահակյան

Մեկնարկում է փոխհատուցման համար ընդունվող դիմումների գործընթացը. փոխնախարար

«Ոչ մի կտրված վերջույթ չի նետվել, պատվավոր թաղում եմ արել»․ արցախցի բժշկուհու տեսած դժոխքը

29 տարի առաջ՝ այս օրը, բռնազավթվեց Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանը

Հոսանքազրկվելու են հանրապետության մի շարք համայնքներ. «Արցախէներգո»

Առաջնորդության ծրագրի շրջանակում փորձառու մասնագետը Ստեփանակերտում վիրահատություններ է կատարում

ԱՀ նախագահը պարգևատրել է ՀՀ-ում անցկացված առարկայական օլիմպիադաների եզրափակիչ փուլում առաջին կարգի դիպլոմակիր արցախցի աշակերտներին և նրանց ուսուցիչներին

Search