Artsakhpress

Հասարակական

Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդը կոչ է արել ԵԱՀԿ Մինսկի խմբին հրատապ նախաձեռնություններ ձեռնարկել

Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի (ԵՀԽ) գործող գլխավոր քարտուղար Հայր Իոան Սաուկան խորապես մտահոգություն է հայտնել վիճահարույց Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում սեպտեմբերի 27-ից լրջորեն ծավալվող հակամարտության սրման վերաբերյալ:

Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդը կոչ է արել ԵԱՀԿ Մինսկի խմբին հրատապ նախաձեռնություններ ձեռնարկել

Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդը կոչ է արել ԵԱՀԿ Մինսկի խմբին հրատապ նախաձեռնություններ ձեռնարկել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ինչպես հաղորդվում է, ադրբեջանցիների հարձակման արդյունքում արդեն արձանագրվել են տասնյակ զոհեր, այդ թվում, քաղաքացիներ, ինչը հրահրում է ավելի լայնածավալ հակամարտությանը տարածաշրջանում:
«Ես ցավում եմ այս կյանքերի ողբերգական կորստի համար, իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում վշտահար ընտանիքներին և աղոթում վիրավորների ապաքինման համար»,- նշել է Հայր Սաուկան: «Այս արյունահեղությունը դադարեցնելու համար, ԵՀԽ-ն կոչ է անում բոլոր մարտիկներին անմիջապես հրաժարվել հետագա ռազմական գործողություններից և վերադառնալ երկխոսության և բանակցությունների սեղան»:
Հայր Սաուկան նաև կոչ արեց ԵԱՀԿ Մինսկի խմբին հրատապ նախաձեռնություններ ձեռնարկել այս տևական չլուծված հակամարտության խաղաղ կարգավորման համար:
«Ես շփոթված եմ Թուրքիայի կառավարության ագրեսիվ պարտիզանական դիրքորոշումից, որը, որպես Մինսկի խմբի անդամ պետք է պահպաներ չեզոք դեր, այլ ոչ թե հակառակորդի»,- նշել է Հայր Սաուկան: «Ուստի ես դիմում եմ Մինսկի խմբի երկրների մեր ԵՀԽ անդամ եկեղեցիներին՝ համագործակցելու իրենց կառավարությունների հետ ՝ այս ուղերձը հղելու և խրախուսելու հրատապ և կայուն դիվանագիտական ջանքերի գործադրումը տարածաշրջանում խաղաղության հաստատման համար:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշել է, որ հակամարտությունը «կոչ է անում բոլորիս պաշտպանել մեր ազգի իրավունքները, մեր սուրբ հողը, մեր ապագան և մեր ազգային ինքնությունը»: Հայոց Հայրապետը կոչ արեց «մեր ժողովրդին համախմբվել, և բոլոր քաղաքական ուժերին՝ մի կողմ դնել իրենց տարաձայնությունները՝ հանուն հայրենիքի պաշտպանության»:
Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը իր ուղերձում նշել է, «Աշխարհը պետք է իմանա, որ Արցախը (Լեռնային Ղարաբաղ) հայերի արյունով, աղոթքներով և հոգիներով կերտված երկիր է… Ավելին, միջազգային օրենքների և կանոնակարգերի համաձայն՝ նրա ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք»:

     

Քաղաքական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արայիկ Հարությունյանը բաց նամակ է հղել ՌԴ նախագահ Պուտինին

ՀՀ-ում կձևավորվի արցախցի ընտանիքների սոցխնդիրներով զբաղվող շտաբ. ԱՀ նախագահը խորհրդակցություն է հրավիրել

Հակառակորդի կրակի տակ ավագ-սերժանտը շտապ օգնության մեքենայով տարհանել է վիրավոր զինծառայողներին. նորօրյա հերոսները

Արցախի ՊԲ-ն հրապարակել է զոհված զինծառայողների անուններ

ՌԴ Պետ​​դումայում հայտարարել են ԼՂ գոտում ՌԴ դեսանտային օպերացիայի հնարավորության մասին

Արցախի ՊԲ-ն հրապարակել է զոհված զինծառայողների անուններ

Արցախի ՊԲ-ն հրապարակել է զոհված զինծառայողների անուններ

Այս պահին ևս Մարտունու շրջանի մի շարք գյուղեր, այդ թվում` Կ.Շուկան, հրթիռակոծվում են սմերչով

Սենոր Հասրաթյան. Հարավային ուղղությամբ հակառակորդն անցել է պաշտպանության

Search