Artsakhpress

Միջազգային

«Այո, ես Ադրբեջանում եմ». AFP-ն զրուցել է Ադրբեջան մեկնած և մեկնել պատրաստվող սիրիացի վարձկանների հետ ե

AFP գործակալությունը զրուցել է սիրիական Հալեպից և Իդլիբից ԼՂ հակամարտության գոտի մեկնել պատրաստվող զինյալների հետ, որոնք խոստացված ամսական գումարի դիմաց են պատրաստվում կռվել Ադրբեջանի կողմից:

«Այո, ես Ադրբեջանում եմ». AFP-ն զրուցել է Ադրբեջան մեկնած և մեկնել պատրաստվող սիրիացի վարձկանների հետ ե

«Այո, ես Ադրբեջանում եմ». AFP-ն զրուցել է Ադրբեջան մեկնած և մեկնել պատրաստվող սիրիացի վարձկանների հետ
ե
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Նրանցից մեկը՝ թրքամետ վարձկամ Աբու Ահմադը սպասում է Ադրբեջան մեկնելուն, որտեղ հույս ունի ստանալ իր ներկայիս աշխատավարձից գրեթե 80 անգամ ավելի շատ գումար, Tert.am-ի փոխանցմամբ, գրում է france24.com կայքը:
«Ես գրանցվել եմ Ադրբեջան գնալու համար ավելի քան մեկ շաբաթ առաջ, երեք ամսով՝ ամսական 2000 դոլարի համար»,- ասել է 26-ամյա գրոհայինը, որը կեղծ անունով է ներկայացել:
Սիրիայի հյուսիսում գտնվող և Թուրքիայի կողմից ղեկավարվող տարհանված փախստականների ճամբարից Աբու Ահմադը նշել է, որ մեկնելու է Լեռնային Ղարաբաղ՝ հույս ունենալով գումար աշխատել:
«Մենք կորցրել ենք մեր գյուղերը և տները, և մենք ուտելու ոչինչ չունենք»,- ասել է Ահմադն, ով արդեն 5 տարի է գրոհային է:
Սիրիայի մարդու իրավունքների մշտադիտարկման կենտրոնը հայտնում է, որ 850 սիրիացի գրոհայիններ արդեն Ադրբեջան են ուղարկվել Թուրքիայի միջոցով, և դեռևս հարյուրավորներ սպասում են իրենց հերթին:
Թրքամետ զինված ընդդիմադիր խմբավորումների գրոհայիններին խոստացել են ամսական 1500-2000 դոլար աշխատավարձ, հայտնում է բրիտանական մամուլը:
Նրանց առաջին խումբն Ադրբեջան է ժամանել նախքան կռվի սկսվելը. նրանք կարծել են, որ պետք է պահպանեն նավթահանքերը և սահմանը:
Հալեպին կից Աթարեբ քաղաքից մի գրոհային ֆրանսիական լրատվականին ասել է, որ ինքը սահմանին է:
«Այո, ես Ադրբեջանում եմ»,- գրել է նա՝ հրաժարվելով տալ այլ մանրամասներ:
Քաջատեղյակ աղբյուրները հայտնում են, որ վերջինս եղել է մի ջոկատի կազմում, որի հրամանատար Մոհամեդ Շաբան սպանվել է:
Սիրիայի հյուսիսարևմտյան Իդլիբ նահանգից 38-ամյա գրոհային Աբու Ադնան ասել է, որ իրեն առաջարկել են գրանցվել որպես մարտիկ Կովկասում:
«Լիբիա մեկնելու մեր հերթը չհասավ, այդ պատճառով էլ մեզ ասացին պատրաստվել Ադրբեջան մեկնելուն»,- նշել է գրոհայինը՝ նույնպես ներկայանալով կեղծ անունով:
Ավելի վաղ հաղորդցել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում առնվազն 28 թրքամետ սիրիացի վարձկան է սպանվել: Այս մասին հայտնել էր Մեծ Բրիտանիայում տեղակայված Մարդու իրավունքների մշտադիտարկման կենտրոնը:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search