Արցախի Պաշտպանության բանակը գերազանց կատարում է իր առջև դրված խնդիրը:
ՊԲ-ն գերազանց է կատարում իր առջև դրված մարտական խնդիրը. Վահրամ Պողոսյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանն՝ անդրադառնալով հարավի ուղղությամբ Ադրբեջանի կողմից ձեռնարկվող գրոհներին:
«Հարավը կրկին անհանգիստ է, բայց Պաշտպանության բանակը գերազանց է կատարում իր առջև դրված մարտական խնդիրը»,- գրել է Պողոսյանը: