Artsakhpress

Ռազմական

Թուրք-ուկրաինական անօդաչուները պատրաստում են Լեռնային Ղարաբաղում, Ղրիմում և Դոնբասում պատերազմների համար. Независимая газета

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի այցը Թուրքիա ցույց տվեց, որ Կիևը պատրաստ է խորը ռազմական ինտեգրման Անկարայի հետ:

Թուրք-ուկրաինական անօդաչուները պատրաստում են Լեռնային Ղարաբաղում, Ղրիմում և Դոնբասում պատերազմների համար. Независимая газета

Թուրք-ուկրաինական անօդաչուները պատրաստում են Լեռնային Ղարաբաղում, Ղրիմում և Դոնբասում պատերազմների համար. Независимая газета
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 հոկտեմբերիԱՐՑԱԽՊՐԵՍ:Այս մասին հայտնում է Tert.am-ը։
Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության տվյալների համաձայն՝ Թուրքիայի հետ կնքվել է փաստաթղթերի մի փաթեթ, որը թուրքական ընկերություններին հնարավորություն է տալիս ուկրաինական պաշտպանության հետ համատեղ մասնակցել հեռանկարային զենքերի և ռազմական տեխնիկայի մշակումներին և արտադրությանը: Զելենսկին հայտարարել է, որ Կիևը հույս ունի իր սևծովյան հարևանի հետ համագործակցել շարժիչների արտադրման, ՀՕՊ համակարգերի զարգացման, նավաշինության և անօդաչուների արտադրության ոլորտում, գրում է Независимая газета թերթի հոդվածագիր Վլադիմիր Մուխինը:

Նրա կարծիքով՝ հարվածային անօդաչուների վերաբերյալ նախագծերի համատեղ զարգացումն առավել հեռանկարային ուղղություն է նման ռազմատեխնիկական համագործակցությունում. թուրքական Bayraktar TB2 անօդաչուները Ադրբեջանի կողմից կիրառվում են Լեռնային Ղարաբաղի ռազմաճակատում: Ուկրաինացի քաղաքագետների գնահատականով, դրանք կարող են օգտագործվել Դոնբասում և Ղրիմում՝ «երկրի տարածքային աբողջականությունը վերականգնելու գործողություններում»:

«2019-ին Ուկրաինան թուրքական Baykar Makina ընկերությունից արդեն ձեռք է բերել հարվածային Bayraktar TB2 անօդաչուներ: Անցակցվել են դրանց փորձարկումները, որոնք հաջող են անցել: Սակայն Դոնդաբում դրանք չեն կիրառվել: Իսկ 2020թ. հոկտեմբերի սկզբին «Укрспецэкспорт» ընկերության գլխավոր տնօրեն Վադիմ Նոզդրյան արդեն հայտնել է, որ Ուկրաինան մտադիր է գնել Թուրքիայից ևս 48 հարվածային օպերատիվ-տակտիկական Bayraktar TB2 անօդաչուներ և սկսել դրանց համատեղ արտադրությունը, այդ նպատակների համար արդեն հարմար վայր է որոնվում»,-նշում է հեղինակը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 19-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 22 ինքնաթիռ, 186 անօդաչու թռչող սարք, 554 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 6109 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 673 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 36 քաղաքացիական անձ, վիրավորվել է 115 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Արդեն երկու անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։

     

Քաղաքական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՀՀ կառավարության դրամական աջակցության համար արդեն դիմել է 5000 արցախցի. 2000 դիմում հաստատվել է

Ներկայացվել է Արցախում հաշվառված քաղաքացիներին աջակցություն տրամադրելու կարգը

Հրապարակվել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների ցանկը

Պուտինը խոսել է Լեռնային Ղարաբաղի պատկանելության մասին

Սոցիալական նոր ծրագրերի և տարբեր խնդիրների շուրջ Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել

Արցախում ռազմական գործողությունների դադարեցումից հետո երկու լիբանանահայ է անհետացել

Մակրոնի խոստացած մարդասիրական օգնությունը Երևան հասավ

Լուրեր են տարածվել, թե ադրբեջանական ԶՈՒ-երը մոտենում են Բերդաշեն համայնքին. Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է՝ հարցը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում

Լեռնային Ղարաբաղում ականի պայթյունից ռուս սպա է վիրավորվել, տուժել են Արցախի ԱԻՊԾ աշխատակիցներ

Search