Artsakhpress

Հասարակական

ՄԻՊ-ը միջազգային կառույցներից հստակ գործնական քայլեր է ակնկալում

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի կարծիքով` միջազգային կառույցների և կազմակերպությունների հայտարարությունները Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ արդյունք չեն տալիս, հստակ գործողություններ են անհրաժեշտ:

ՄԻՊ-ը միջազգային կառույցներից հստակ գործնական քայլեր է ակնկալում

ՄԻՊ-ը միջազգային կառույցներից հստակ գործնական քայլեր է ակնկալում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 հոկտեմբերիԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին Բեգլարյանն ասաց հոկտեմբերի 19-ին «Ազատություն ռադիոկայան»-ի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում:
«Ես հայտարարություններին այլևս չեմ նայում և որպես Արցախի Հանրապետության քաղաքի, և որպես Մարդու իրավունքների պաշտպան, և որպես շատ-շատ իրավունքներից զրկված բազմաթիվ մարդկանց հարազատ, ընկեր, ազգական: Ես սպասում են գործնական քայլերի:  Այդ հայտարարություններն արդյունք չեն տալիս»,- ասաց Արցախի ՄԻՊ-ը:
Ըստ նրա` միջազգային կառույցները պետք է հստակ գործողություններ իրականացնեն` կազմակերպեն այցելություններ, արձանագրումներ կազմեն, պատժամիջոցներ կիրառեն:
«Այլ ձևեր մտածեք, հանեք ձեր կազմից այն պետություններին, որոնք դիտավորյալ նմանատիպ լայնածավալ հանցագործություններ են կատարում: Կասկածներ ունեք, որ դիտավորյալ չե՞ն կամ հանցագործություններ չե՞ն կատարել, ինքներդ այցելեք և արձանագրեք, ինձ կամ այլ կառույցներին չե՞ք վստահում, միջազգային մեդիաներին չե՞ք վստահում, ուղարկեք փաստահավաք առաքելություններ: Ինչո՞ւ չեք անում»,- ասաց Բեգլարյանը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մարտակերտի շրջանի 7 բնակավայր եռակողմ համաձայնությամբ ևս անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ

ՊԲ-ն ներկայացրել է մարտերի ժամանակ հերոսություններով աչքի ընկած զինծառայողների անուններ

ՀՀ կառավարության դրամական աջակցության համար արդեն դիմել է 5000 արցախցի. 2000 դիմում հաստատվել է

Պուտինը խոսել է Լեռնային Ղարաբաղի պատկանելության մասին

Ադրբեջանի զինված ուժերն Ակնայում են

Ներկայացվել է Արցախում հաշվառված քաղաքացիներին աջակցություն տրամադրելու կարգը

Հրապարակվել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների ցանկը

Պատերազմի հետևանքով տուժած քաղաքացիների սոցիալական խնդիրները գնահատելու և լուծումներ առաջարկելու նպատակով Արցախում ձևավորվել է տեղեկատվական կենտրոն

Լավրովը հայտարարել է ԼՂ-ի հարցով ստորագրված հայտարարության կատարումը կանգնեցնելու փորձերի մասին

Search