Artsakhpress

Քաղաքական

Հայաստանը պետք է պաշտոնապես դիմի. ՌԴ Դաշնային խորհուրդը մանրամասնել է՝ որ դեպքում Մոսկվան կկարողանա հակաահաբեկչական գործողություն իրականացնել ԼՂ-ում

ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը հայտարարել է, որ Հայաստանը ԼՂ հակամարտությունում սիրիացի գրոհայինների մասնակցության հարցով պետք է պաշտոնապես դիմի Ռուսաստանին՝ տարածաշրջանում ռուսական կողմի հակաահաբեկչական գործողությունների անցկացման համար։

Հայաստանը պետք է պաշտոնապես դիմի. ՌԴ Դաշնային խորհուրդը մանրամասնել է՝ որ դեպքում Մոսկվան կկարողանա հակաահաբեկչական գործողություն իրականացնել ԼՂ-ում

Հայաստանը պետք է պաշտոնապես դիմի. ՌԴ Դաշնային խորհուրդը մանրամասնել է՝ որ դեպքում Մոսկվան կկարողանա հակաահաբեկչական գործողություն իրականացնել ԼՂ-ում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հոկտեմբերիԱՐՑԱԽՊՐԵՍ:Ինչպես նշել է Կոսաչովը, Ռուսաստանը չի կարող տարածաշրջանում հակաահաբեկչական գործողություն սկսել առանց Երևանի կողմից պաշտոնական դիմումի և իրավիճակի մանրակրկիտ գնահատման, փոխանցում է Tert.am-ը։

«Պետք է գնահատվեն վստահելիությունը, վտանգը և ռիսկերը, որոնք այդ առումով առաջանում են: Բնականաբար, պետք է հաջորդի Հայաստանի կողմից պաշտոնական դիմումը, այլ ոչ թե եզրակացություն, որ Ռուսաստանը հիմքեր ունի»,- հայտնել է սենատորը՝ հավելելով, որ դրա վերաբերյալ որևէ կանխատեսումներ անելը վաղաժամ է:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 19-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 23 ինքնաթիռ, 200 անօդաչու թռչող սարք, 576 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 6309 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 729 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 36 քաղաքացիական անձ, վիրավորվել է 115 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Արդեն երկու անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։


     

Քաղաքական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՀՀ կառավարության դրամական աջակցության համար արդեն դիմել է 5000 արցախցի. 2000 դիմում հաստատվել է

Ներկայացվել է Արցախում հաշվառված քաղաքացիներին աջակցություն տրամադրելու կարգը

Հրապարակվել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների ցանկը

Պուտինը խոսել է Լեռնային Ղարաբաղի պատկանելության մասին

Սոցիալական նոր ծրագրերի և տարբեր խնդիրների շուրջ Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել

Արցախում ռազմական գործողությունների դադարեցումից հետո երկու լիբանանահայ է անհետացել

Մակրոնի խոստացած մարդասիրական օգնությունը Երևան հասավ

Լուրեր են տարածվել, թե ադրբեջանական ԶՈՒ-երը մոտենում են Բերդաշեն համայնքին. Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է՝ հարցը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում

Լեռնային Ղարաբաղում ականի պայթյունից ռուս սպա է վիրավորվել, տուժել են Արցախի ԱԻՊԾ աշխատակիցներ

Search