Artsakhpress

Քաղաքական

Փաշինյանը վստահ է, որ ՌԴ-ն շարունակելու է անել առավելագույնը ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ Ռուսաստանի Դաշնությունը, թե՛ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, թե՛ որպես Հայաստանի ռազմավարական դաշնակից, շարունակելու է անել առավելագույնը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ:

Փաշինյանը վստահ է, որ ՌԴ-ն շարունակելու է անել առավելագույնը ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ

Փաշինյանը վստահ է, որ ՌԴ-ն շարունակելու է անել առավելագույնը ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հոկտեմբերիԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին Փաշինյանն ասաց հոկտեմբերի 21-ին «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերի ընթացքում:
«Այսօր և այս ողջ ընթացքում ես շատ բարձր եմ գնահատում Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության համագործակցությունն ու փոխգործակցությունը: Մենք զգում ենք Ռուսաստանի աջակցությունը, որպես ՀՀ-ի և հայ ժողովրդի ռազմավարական դաշնակից: Կա մշտական հաղորդակցություն մեր երկրների միջև, ու մենք հնարավորինս ամենաբարձր ու արդյունավետ կերպով փոխգործացում ենք այս իրավիճակից լուծում գտնելու համար: Սա նաև այն փաստը հաշվի առնելով, որ ՌԴ-ն նաև հանդիսանում է ԵԱՀԿ համանախագահ և Հայաստանի ռազմավարական գործընկերը: Ես կարծում եմ, որ այս երկու կարգավիճակի բերումով ՌԴ-ն մինչ օրս արել է առավելագույնը և սրանից հետո էլ կանի առավելագույնը»,- ասաց Փաշինյանը:
Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ էր սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ: Ադրբեջանն անտեսել է անգամ հոկտեմբերի 10-ից Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ձեռք բերած համաձայնությունը՝ կրակի դադարեցման մասին և պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց րոպեներ անց կրակել Արցախի ուղղությամբ, ձեռնարկել հարձակումներ, հրթիռակոծել առաջնագիծն ու բնակավայրեր: Հոկտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել էին հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար: Որոշումը կայացվել էր՝ ի շարունակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ներկայացնող Ֆրանսիական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների հոկտեմբերի 1-ին արված հայտարարության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 5-ի արված հայտարարության և համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարության: Հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց րոպեներ անց Ադրբեջանը դարձյալ կրակել Արցախի ուղղությամբ, ձեռնարկել հարձակումներ, հրետակոծել առաջնագիծը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախի բնակչության համար մեկ տարի ժամկետով անվճար կլինեն կոմունալ բոլոր ծառայությունները

Մարտակերտի շրջանի 7 բնակավայր եռակողմ համաձայնությամբ ևս անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ

ՊԲ-ն ներկայացրել է մարտերի ժամանակ հերոսություններով աչքի ընկած զինծառայողների անուններ

Պուտինը խոսել է Լեռնային Ղարաբաղի պատկանելության մասին

Ադրբեջանի զինված ուժերն Ակնայում են

Թոշակներ և նպաստներ չստացած արցախցիները կստանան իրենց հասանելիք գումարները

Պատերազմի հետևանքով տուժած քաղաքացիների սոցիալական խնդիրները գնահատելու և լուծումներ առաջարկելու նպատակով Արցախում ձևավորվել է տեղեկատվական կենտրոն

Լավրովը հայտարարել է ԼՂ-ի հարցով ստորագրված հայտարարության կատարումը կանգնեցնելու փորձերի մասին

Հրապարակվել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների ցանկը

Search