Artsakhpress

Սփյուռք

Սփյուռքի տարբեր համայնքներում սկիզբ առած նախաձեռնությունը նոր թափ է հաղորդում Համահայկական շարժմանը

«Հայաստան» համահայկական հիմնադրամը երեկ երեկոյան ազդարարեց «50 PLUS» համահայկական նախաձեռնության մեկնարկը, որն արդեն ԱՄՆ և Արմ Եվրոպայի հայ համայնքներում բավական թափ է առել՝ ներգրավելով հազարավոր մարդկանց:

Սփյուռքի տարբեր համայնքներում սկիզբ առած նախաձեռնությունը նոր թափ է հաղորդում Համահայկական շարժմանը

Սփյուռքի տարբեր համայնքներում սկիզբ առած նախաձեռնությունը նոր թափ է հաղորդում Համահայկական շարժմանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հոկտեմբերիԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնեցին «Հայաստան» համահայկական հիմնադրամից:
«Սա մի նոր շրջափուլ է Հայրենիք-Սփյուռք արդեն բյուրեղացած կապերի։ Նախաձեռնության տրամաբանությունն է հիմնադրամի նվիրատուներին քաջալերել ընտրելու ամսական պարբերականությամբ աջակցելու «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերին։ Դրա համար անհրաժեշտ է Հիմնադրամի կամ նրա տեղական մարմինների կայքէջերում իրենց առցանց վճարումները դարձնել ամենամսյա և փոխանցելու են 50 ԱՄՆ դոլար, եվրո կամ այլ արժույթով համարժեք գումար:
Եթե նախաձեռնությանը միանա 1 միլիոն հայ, ապա ամսական կհանգանակվի 50մլն, իսկ տարեկան արդեն 600մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումար: Նման գումարների ներգրավման կանխատեսելիությունը և ամենամսյա հոսքը կօգնի էլ ապահովել վերակառուցման, զարգացման և մարդասիրական բազմաթիվ ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև երկարաժամկետ պլանավորել տարբեր ռազմավարական խնդիրների լուծումները։ Հարկ եղած դեպքում Հիմնադրամը հնարավորություն կունենա անմիջապես արձագանքել  հայրենիքի կամ սփյուռքի առջև ծառացած բոլոր մարտահրավերներին»,- ասված է հաղորդագրության մեջ:
«Այժմ համահայկական ռեսուրսների համախմբան իրական ժամանակն է, երբ միլիոնավոր հայեր կանգնած են ինչպես մեկ բռունց, որտեղ սակայն յուրաքանչյուրի ներգրավածությունը շատ կարևոր է։ 50PLUS-ը ինքնաբավ, հզոր ու հարատև Հայրենիք ունենալու գրավականն է։ Եկեք միանանք և ուս ուսի տված, իրար թիկունք պահած սարեր սասանենք ու վերակերտենք մեր ավելի հզոր ավելի ամուր հայրենիքը»,– իր խոսքում նշել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը։

     

Քաղաքական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՀՀ կառավարության դրամական աջակցության համար արդեն դիմել է 5000 արցախցի. 2000 դիմում հաստատվել է

Ներկայացվել է Արցախում հաշվառված քաղաքացիներին աջակցություն տրամադրելու կարգը

Հրապարակվել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների ցանկը

Պուտինը խոսել է Լեռնային Ղարաբաղի պատկանելության մասին

Սոցիալական նոր ծրագրերի և տարբեր խնդիրների շուրջ Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել

Արցախում ռազմական գործողությունների դադարեցումից հետո երկու լիբանանահայ է անհետացել

Մակրոնի խոստացած մարդասիրական օգնությունը Երևան հասավ

Լուրեր են տարածվել, թե ադրբեջանական ԶՈՒ-երը մոտենում են Բերդաշեն համայնքին. Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է՝ հարցը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում

Լեռնային Ղարաբաղում ականի պայթյունից ռուս սպա է վիրավորվել, տուժել են Արցախի ԱԻՊԾ աշխատակիցներ

Search