Artsakhpress

Միջազգային

«Դա ճիշտ է». Էրդողանը հաստատել է ռուսական С-400 համակարգերի փորձարկման լուրը՝ ընդգծելով, որ «Թուրքիան չի շարժվելու ԱՄՆ-ի թելադրանքով»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է ավելի վաղ լրատվամիջոցներում տարածված ենթադրությունն առ այն, որ Թուրքիան փորձարկել է Ռուսաստանից գնված С-400 զենիթահրթիռային համակարգերը:

«Դա ճիշտ է». Էրդողանը հաստատել է ռուսական С-400 համակարգերի փորձարկման լուրը՝ ընդգծելով, որ «Թուրքիան չի շարժվելու ԱՄՆ-ի թելադրանքով»

«Դա ճիշտ է». Էրդողանը հաստատել է ռուսական С-400 համակարգերի փորձարկման լուրը՝ ընդգծելով, որ «Թուրքիան չի շարժվելու ԱՄՆ-ի թելադրանքով»

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 հոկտեմբերիԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես հայտնում է Ahval-ը, նա այս մասին ասել է ուրբաթ Ստամբուլում աղոթքից հետո, փոխանցում է tert.am-ը:

«Դա ճիշտ է: Այդ փորձարկումներն անցկացվել են և անցկացվում են»,-ասել է Թուրքիայի ղեկավարը:

Անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից այս առնչությամբ քննադատությանը՝ Էրդողանն ասել է, որ Անկարան չի շարժվելու Վաշինգտոնի թելադրանքով:

«Այս պարոններն անհանգստացած են, քանի որ դա ռուսական զենք է: Բայց մենք վճռական ենք ու կշարունակենք այն, ինչ անում ենք»,-ասել է նա:

ԱՄՆ-ն մտավախություն ունի, որ ռուսական համակարգերի ակտիվացումը կվնասի ՆԱՏՕ-ի պաշտպանությանն ու Ռուսաստանին կարող է հնարավորություն տալ տեղեկության հավաքել ամերիկյան ռազմական ոլորտի վերաբերյալ:


     

Քաղաքական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՀՀ կառավարության դրամական աջակցության համար արդեն դիմել է 5000 արցախցի. 2000 դիմում հաստատվել է

Ներկայացվել է Արցախում հաշվառված քաղաքացիներին աջակցություն տրամադրելու կարգը

Հրապարակվել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների ցանկը

Պուտինը խոսել է Լեռնային Ղարաբաղի պատկանելության մասին

Սոցիալական նոր ծրագրերի և տարբեր խնդիրների շուրջ Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել

Արցախում ռազմական գործողությունների դադարեցումից հետո երկու լիբանանահայ է անհետացել

Մակրոնի խոստացած մարդասիրական օգնությունը Երևան հասավ

Լուրեր են տարածվել, թե ադրբեջանական ԶՈՒ-երը մոտենում են Բերդաշեն համայնքին. Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է՝ հարցը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում

Լեռնային Ղարաբաղում ականի պայթյունից ռուս սպա է վիրավորվել, տուժել են Արցախի ԱԻՊԾ աշխատակիցներ

Search