Artsakhpress

Քաղաքական

Բժիշկներն այս պահին զինվորներին են պետք․ Թորոսյանը կոչ է անում պահպանել հակահամաճարակային կանոնները

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը քաղաքացիներին հորդորում է պահպանել հակահամաճարակային բոլոր կանոնները։

Բժիշկներն այս պահին զինվորներին են պետք․ Թորոսյանը կոչ է անում պահպանել հակահամաճարակային կանոնները

Բժիշկներն այս պահին զինվորներին են պետք․ Թորոսյանը կոչ է անում պահպանել հակահամաճարակային կանոնները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 հոկտեմբերիԱՐՑԱԽՊՐԵՍ: Թորոսյանի հայտարարությունը տարածել է Առողջապահության նախարարության «Ֆեյսբուքի» էջը։
«Կորոնավիրուսային հիվանդության թվերն օրեցօր աճում են զգալի տեմպերով: Այսօր հաստատվել է հիվանդության 2213 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, այս պահին ծանր և ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում մոտ 800 քաղաքացի: Առավոտյան ժամը 9-ի դրությամբ 388 քաղաքացի ունի հոսպիտալացման կարիք: Մահճակալներն այս պահին դժվարությամբ են բավարարում բժշկական օգնության կարիք ունեցող բուժառուներին:
Սիրելի՛  ժողովուրդ, խնդրում և կոչ եմ անում պահպանել հակահամաճարակային բոլոր կանոնները: Ավելին` դիտողություն արեք բոլոր այն մարդկանց, որոնք չեն հետևում դրանց` վտանգելով Ձեր և Ձեր հարազատների առողջությունը:
Թո'ւյլ տվեք բժշկական անձնակազմին զբաղվել մարտական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինվորների և խաղաղ բնակիչների տարհանմամբ և բուժմամբ:
Կրե՛ք դիմակ, պահպանե՛ք սոցիալական հեռավորությունն ու ձեռքերի հիգիենան: Ամուր պահենք թիկունքն ու չմոռանանք, որ բժիշկներն այս պահին զինվորներին են պետք»,- հայտարարարել է Թորոսյանը։

     

Քաղաքական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՀՀ կառավարության դրամական աջակցության համար արդեն դիմել է 5000 արցախցի. 2000 դիմում հաստատվել է

Ներկայացվել է Արցախում հաշվառված քաղաքացիներին աջակցություն տրամադրելու կարգը

Հրապարակվել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների ցանկը

Պուտինը խոսել է Լեռնային Ղարաբաղի պատկանելության մասին

Սոցիալական նոր ծրագրերի և տարբեր խնդիրների շուրջ Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել

Արցախում ռազմական գործողությունների դադարեցումից հետո երկու լիբանանահայ է անհետացել

Մակրոնի խոստացած մարդասիրական օգնությունը Երևան հասավ

Լուրեր են տարածվել, թե ադրբեջանական ԶՈՒ-երը մոտենում են Բերդաշեն համայնքին. Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է՝ հարցը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում

Լեռնային Ղարաբաղում ականի պայթյունից ռուս սպա է վիրավորվել, տուժել են Արցախի ԱԻՊԾ աշխատակիցներ

Search