Գվատեմալայի Հանրապետության Սայախչեի քաղաքապետարանը ճանաչել է Արցախի հայ բնակչության ինքնորոշման իրավունքը և աջակցում է ազատ ու ինքնավար պետության ստեղծմանը:
Գվատեմալայի Սայախչե քաղաքը ճանաչել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 21-ին Գվատեմալայի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Կառլոս Լոպեսը հանդես էր եկել հայտարարությամբ՝ նշելով, որ ճանաչում է Արցախի հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքը: