Artsakhpress

Քաղաքական

Փարիզի Սենա գետի կամուրջներից մեկը ողողվել է հայկական եռագույններով

Ֆրանսիահայերը հերթական բողոքի խաղաղ ցույցն են անցկացրել Փարիզում:

Փարիզի Սենա գետի կամուրջներից մեկը ողողվել է հայկական եռագույններով

Փարիզի Սենա գետի կամուրջներից մեկը ողողվել է հայկական եռագույններով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 հոկտեմբերիԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս անգամ հավաքի ակցիայի մասնակիցները հայկական եռագույններով են ողողել Փարիզի կենտրոնում Սենա գետի վրա առկա կամուրջներից մեկը:
Ֆրանսիահայերը պահանջում են կանգնեցնել Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած և Թուրքիայի կողմից աջակցվող լայնածավալ պատերազմը, ինչպես նաև ճանաչել Արցախի անկախությունը:
Նմանօրինակ բողոքի ցույցեր են անցկացվել Փարիզում Ադրբեջանի և Թուրքիայի դեսպանատների հարակից տարածքներում, ինչպես նաև Ֆրանսիայի խորհրդարանի շենքի դիմաց: Բազմամարդ խաղաղ հավաքներ են անցկացվել նաև Ֆրանսիայի այլ քաղաքներում:
Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ էր սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ:

     

Քաղաքական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՀՀ կառավարության դրամական աջակցության համար արդեն դիմել է 5000 արցախցի. 2000 դիմում հաստատվել է

Ներկայացվել է Արցախում հաշվառված քաղաքացիներին աջակցություն տրամադրելու կարգը

Հրապարակվել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների ցանկը

Պուտինը խոսել է Լեռնային Ղարաբաղի պատկանելության մասին

Սոցիալական նոր ծրագրերի և տարբեր խնդիրների շուրջ Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել

Արցախում ռազմական գործողությունների դադարեցումից հետո երկու լիբանանահայ է անհետացել

Մակրոնի խոստացած մարդասիրական օգնությունը Երևան հասավ

Լուրեր են տարածվել, թե ադրբեջանական ԶՈՒ-երը մոտենում են Բերդաշեն համայնքին. Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է՝ հարցը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում

Լեռնային Ղարաբաղում ականի պայթյունից ռուս սպա է վիրավորվել, տուժել են Արցախի ԱԻՊԾ աշխատակիցներ

Search