Ֆրանսիան շաբաթ դատապարտել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հոգեկան առողջության վերաբերյալ:
Ֆրանսիան հետ է կանչում Թուրքիայում իր դեսպանին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես հայտնում է «Ալ-Արաբիան»՝ հղում անելով Agence France Presse գործակալությանը, Փարիզից հայտնել են, որ խորհրդակցությունների համար հետ են կանչում Անկարայում իրենց դեսպանին:
«Նախագահ Էրդողանի մեկնաբանություններն անընդունելի են: Անզուսպ դրսևորումն ու կոպտությունը եղանակ չեն: Պահանջում ենք, որ Էրդողանը փոխի իր քաղաքականության ուղղությունը, քանի որ այն վտանգավոր է ամեն առումներով», - հայտարարել է Ֆրանսիայի նախագահի վարչակազմի ներկայացուցիչը:
Պաշտոնյայի խոսքով՝ ֆրանսիացի դեսպանը հետ կկանչվի Թուրքիայից և հանդիպում կունենա նախագահ Մակրոնի հետ՝ քննարկելու իրավիճակը: