Artsakhpress

Քաղաքական

Լավրովն ու Դենդիասը քննարկել են ԼՂ հակամարտության գոտում խաղաղության հասնելուն ուղղված միջազգային ջանքերը

Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը քննարկել են այն ջանքերը, որ միջազգային հանրությունը գործադրում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղության հասնելու ուղղությամբ:

Լավրովն ու Դենդիասը քննարկել են ԼՂ հակամարտության գոտում խաղաղության հասնելուն ուղղված միջազգային ջանքերը

Լավրովն ու Դենդիասը քննարկել են ԼՂ հակամարտության գոտում խաղաղության հասնելուն ուղղված միջազգային ջանքերը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 հոկտեմբերիԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍԱյս մասին Աթենքում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը՝ ամփոփելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ունեցած քննարկման արդյունքները: «Մենք քննարկել ենք այն ջանքերը, որ գործադրում է միջազգային հանրությունը հակամարտության գոտում խաղաղության հասնելու ուղղությամբ: Այդ շրջանակներում ես պարոն նախարարին ներկայացրել եմ իմ՝ վերջերս Երևան կատարած այցի մասին: Ես ընդգծել եմ կրակի դադարեցման հասնելու կարևորությունը»,- ասել է Հունաստանի արտաքին գործերի նախարարը:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էլ ընդգծել է, որ քննարկումների ընթացքում խոսել է այն դերի մասին, որ Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, գործադրում է ԼՂ հակամարտության կարգավորումը խթանելու համար՝ սկսած կրակի անհապաղ դադարեցումից: «Խոսել ենք նաև այն մասին, թե ինչ քայլեր ենք մենք ձեռնարկում այլ ուղղություններով հետխորհրդային աշխարհաքաղաքական տարածքում: Մենք շահագրգռված ենք, որ այնտեղ գոյություն ունեցող բոլոր խնդիրները հաղթահարվեն և կարգավորվեն»,- նշել է Սերգեյ Լավրովը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մարտակերտի շրջանի 7 բնակավայր եռակողմ համաձայնությամբ ևս անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ

ՊԲ-ն ներկայացրել է մարտերի ժամանակ հերոսություններով աչքի ընկած զինծառայողների անուններ

ՀՀ կառավարության դրամական աջակցության համար արդեն դիմել է 5000 արցախցի. 2000 դիմում հաստատվել է

Պուտինը խոսել է Լեռնային Ղարաբաղի պատկանելության մասին

Ներկայացվել է Արցախում հաշվառված քաղաքացիներին աջակցություն տրամադրելու կարգը

Ադրբեջանի զինված ուժերն Ակնայում են

Հրապարակվել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների ցանկը

Պատերազմի հետևանքով տուժած քաղաքացիների սոցիալական խնդիրները գնահատելու և լուծումներ առաջարկելու նպատակով Արցախում ձևավորվել է տեղեկատվական կենտրոն

Լավրովը հայտարարել է ԼՂ-ի հարցով ստորագրված հայտարարության կատարումը կանգնեցնելու փորձերի մասին

Search