Artsakhpress

Միջազգային

Էրդողանը կոչ է արել բոյկոտել ֆրանսիական ապրանքները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել իր երկրի քաղաքացիներին հրաժարվել ֆրանսիական ապրանքներ գնելուց:

Էրդողանը կոչ է արել բոյկոտել ֆրանսիական ապրանքները

Էրդողանը կոչ է արել բոյկոտել ֆրանսիական ապրանքները

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 հոկտեմբերիԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին, tert.am-ի փոխանցմամբ, գրում է ria.ru-ն։

«Ինչպես Ֆրանսիայում կոչ են անում չգնել թուրքական ապրանքները, այնպես էլ ես հիմա դիմում եմ իմ ժողովրդին. ոչ մի դեպքում ֆրանսիական արտադրողների ապրանքներ մի գնեք»,- ասել Է Էրդողանը՝ ելույթ ունենալով Անկարայում։

Նա համաշխարհային հանրությանը կոչ է արել «պաշտպանել Ֆրանսիայի մահմեդականներին, որոնք հալածանքների են ենթարկվում իրենց հավատքի համար»:

«Դուք (Ֆրանսիա – խմբ.) նացիզմի մի մասն եք։ Նա, ով գտնվում է Ֆրանսիայի ղեկին և հոգեկանի բուժման կարիք ունի, սկսել է խրախուսել մուսուլմանների վրա հարձակումները»,- հավելել է նա։

Հիշեցնենք, որ օրերս Էրդողանը քննադատել էր Մակրոնին Ֆրանսիայի մահմեդական փոքրամասնության նկատմամբ վարած քաղաքականության առնչությամբ՝ ասելով, թե Մակրոնը «պետք է ստուգի հոգեկան վիճակը»։ Դրանից հետո Ֆրանսիան որոշել էր խորհրդակցությունների համար հետ կանչել Անկարայում իր դեսպանին:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՀՀ կառավարության դրամական աջակցության համար արդեն դիմել է 5000 արցախցի. 2000 դիմում հաստատվել է

ՊԲ-ն ներկայացրել է մարտերի ժամանակ հերոսություններով աչքի ընկած զինծառայողների անուններ

Ներկայացվել է Արցախում հաշվառված քաղաքացիներին աջակցություն տրամադրելու կարգը

Պուտինը խոսել է Լեռնային Ղարաբաղի պատկանելության մասին

Հրապարակվել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների ցանկը

Ադրբեջանի զինված ուժերն Ակնայում են

Լավրովը հայտարարել է ԼՂ-ի հարցով ստորագրված հայտարարության կատարումը կանգնեցնելու փորձերի մասին

Ռուս խաղաղապահներն սկսել են ջուր մատակարարել Ասկերանի երեք բնակավայրերի բնակիչներին

Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքում մնացած տրանսպորտային միջոցների հետ կապված հարցերով պետք է դիմել ԱՀ ոստիկանություն

Search