Artsakhpress

Հարցազրույց

Եվրոպան դատապարտում է ագրեսիաները, երբ շահ ունի, բայց լռում, երբ շահ չունի. իսպանացի սենատորի անդրադարձը Արցախում տիրող իրավիճակին

Իսպանիայի Սենատի անդամ Կարլես Մուլետ Գարսիան կարծում է, որ եթե չլինի միջազգային դիվանագիտական ճնշում, Ադրբեջանը չի ճանաչելու Արցախը և հարգանք չի ցուցաբերելու Արցախի հանդեպ:

Եվրոպան դատապարտում է ագրեսիաները, երբ շահ ունի, բայց լռում, երբ շահ չունի. իսպանացի սենատորի անդրադարձը Արցախում տիրող իրավիճակին

Եվրոպան դատապարտում է ագրեսիաները, երբ շահ ունի, բայց լռում, երբ շահ չունի. իսպանացի սենատորի անդրադարձը Արցախում տիրող իրավիճակին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 հոկտեմբերիԱՐՑԱԽՊՐԵՍ: Պատգամավորի խոսքով՝ արդեն տեսանելի է, թե ինչպես է Ադրբեջանը գործում և որն է նրա դիրքորոշումը: Ըստ սենատորի՝ այս դիրքորոշումը չի փոխվի, քանի դեռ Ադրբեջանը միջազգային հանրության կողմից չի զգացել ճնշում:

«Արցախպրես»-ի թղթակիցը Իսպանիայի Սենատի անդամ Կարլես Մուլետ Գարսիայի հետ զրուցել է Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի և դրա հետևանքով ստեղծված իրավիճակի մասին:

-Պարո՛ն Գարսիա, ի՞նչ եք կարծում դիվանագիտական խողովակներով հնարավո՞ր է հասնել հարցի կարգավորման վերջնական լուծման։

-Կարծում եմ՝ միակ հնարավոր լուծումը դիվանագիտական խողովակներն են: Պատերազմը երբեք չի կարող որևէ հարցի լուծում լինել: Այն, որ երկիրն անկախ է, այն, ինչ քաղաքացիները ուզում են, պետք է ընդունեն մնացածները, պետք է հասկանան և հարգեն, եթե նույնիսկ դա իրենց դուր չի գալիս: Դա նման է բռնի ուժով զույգ միավորելուն, երբ զգացմունքները այլ բան են թելադրում: Այդպիսի միավորումը դատապարտված է բացարձակ ձախողման: Լուծումը խոսել-հասկանալն է, թե ինչպես են այլ տարածքային բախումները լուծում ստացել, բայց դառնության այս աստիճանում, պետք է պաշտպանեն միջազգայլային կազմակերպությունները և գործող դեմքերը:

-Իսկ ինչպե՞ս կգնահատեք այն փաստը, որ Ադրբեջանը Թուրքիայի, Իսրայելի ու վարձկան ահաբեկիչների աջակցությամբ պատերազմ էր սկսել Արցախի դեմ:

-Դա քաղաքականության և միջազգային կազմակերպությունների ձախողումն է: Պատերազմը, որտեղ էլ որ այն լինի, մարդկության համար ձախողում է: Ժողովուրդների ինքնորոշման իրավունքը պետք է լինի անառարկելի՝ միշտ հիմնված բարդության վրա, քանի որ շահերը միշտ բախվում են: Մտահոգիչ է, որ այս դարում դեռ փորձ է արվում հակամարտությունը լուծել ռազմական եղանակով, բայց դա սխալ է. միակ լուծումը միշտ երկխոսությունն է:

-Պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից վարձկան ահաբեկիչների ներթափանցումը Արցախի տարածք ենթադրում է նաև միջազգային ահաբեկչության իրականացում, որի մասին խոսել է նաև ԱՀ Նախագահ Արայիկ Հարությունյանը: Ըստ Ձեզ՝ ահաբեկիչների հայտնվելը տարածաշրջանում, արդյո՞ք, չի ենթադրում միջազգային ահաբեկիչների կողմից ավելի լայնածավալ գործողությունների իրականացման hնարավորությունների ստեղծում արցախա-ադրբեջանական հակամարտությունից դուրս:

-Կարծում եմ՝ դա ժամանակային ռումբ է: Մենք արդեն տեսել ենք ահաբեկչական խմբավորումների, վարձկանների «կերակրման» փորձեր, կամ երրորդ երկրների կողմից ուղղակիորեն ռազմական գործողությունների հրահրում՝ անկայունություն ստեղծելով տարբեր շրջաններում կամ պետություններում: Բայց, երբ դուք ստեղծում և «կերակրում եք» հրեշի, գալիս է մի պահ, որ այլևս չեք կարող վերահսկել տվյալ հրեշին: Ինչպես ասում են, կրակի հետ խաղացողը, վերջում ինքն է այրվում:

-Չնայած Արցախի միջազգայնորեն չճանաչվածությանը՝ այսօր Արցախի հիմնահարցը գտնվում է միջազգային հանրության ուշադրության կենտրոնում: Ըստ Ձեզ՝ ի՞նչն է խանգարում, որպեսզի միջազգային հանրությունն ընդունի Արցախը՝ որպես առանձին պետություն, և ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը:

- Երբեմն ինձ համար դժվար է հասկանալ աշխարհաքաղաքականությունը, թե ինչպես են լինում դեպքեր, երբ խրախուսվում և խթանում են որոշ ժողովուրդների արհեստական կամ արդարացված անկախությունը, իսկ մյուսների դեպքում առաջանում են խոչընդոտներ: Պետությունները, միջազգային կազմակերպությունները միշտ առաջնորդվում են ավելի բարդ շահերով, խուսափում են այլ երկրների կամ շահերի բախումներից: Այս դեպքում կարծում եմ, որ Թուրքիայի և, որոշակի առումով, Իսրայելի ահաբեկչական պետության կողմից ճնշումը մեծ է: Հետաքրքիր է՝ Իսպանիան ինչքա՞ն է վաստակում Թուրքիային զենք վաճառելով: Միլիոնավոր մարդիկ այդքան դաժանորեն սպանվում են Քուրդիստանում, Արցախում կամ Հայաստանում, բայց իսպանական հաջորդական կառավարությունները չփոխեցին իրենց քաղաքականությունը՝ զենք վաճառելով այնպիսի ռեժիմի, ինչպիսին Թուրքիան է:

- Ձեր կարծիքով՝ ինչու՞ են եվրոպական երկրները լռում: Ինչո՞ւ են նրանք հանդուրժում Ադրբեջանի արհամարհանքը:

-Ես կարծում եմ, որ դա տարբեր պատճառներով է՝ այդ տարածքի նկատմամբ հետաքրքրության պակասի, Թուրքիայի հետ բախումներ չառաջացնելու համար (մենք նաև լռություն կամ համագործակցություն ենք տեսել քուրդ ժողովրդի սպանդի հետ կապված): Բնակչության թվով և՛ Հայաստանը, և՛ Արցախը փոքր են աշխարհի քարտեզի վրա, նրանք այն երկրները չեն, որտեղ մեծ բազմազգ ընկերությունները իրենց նպատակն են դրել: Չնայած մենք տեսնում ենք, թե ինչպես է Եվրոպան կամ Իսպանիան կերակրում անկայունություն այլ տարածքներում, նաև դատապարտում են ագրեսիաները, երբ եվրոպական կամ իսպանական խոշոր ընկերություններ շահեր ունեն: Բայց լռում են այն դեպքում, երբ շահեր չունեն:

Հիշենք, օրինակ, թե ինչպես է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախկին նախագահ Պեդրո Ագրամունտը մեղադրվել այն բանի համար, որ նա կաշառվել է Ադրբեջանի կողմից՝ ամեն տեսակի նվերներ ստանալով՝ խավիարից մինչև մարմնավաճառներ: Ի՞նչ չենք կարող սպասել: Քանի՞ մարդ չի կարող կաշառվել, ովքե՞ր պետք է դիրքավորվեն և քննադատեն: Միջազգային քաղաքականության երեսպաշտությունը շատ նողկալի է, թե ինչպես է պաղեստինցիների անհետացումը թույլատրվում բոլորի լռությամբ, ինչպես է թույլատրվում Սահարայի Ժողովրդավարական Հանրապետության ոչնչացումը Մարոկկոյի ձեռքով՝ ամբողջ աշխարհի համաձայնությամբ, և շատ ու շատ այլ օրինակներ ևս կան:

-Պարո՛ն սենատոր, տարբեր երկրներում քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, կազմակերպություններ, ազդեցիկ անհատներ այս օրերին հանդես են գալիս Արցախում տիրող իրավիճակը դատապարտող կոչերով, հայտարարություններով: Այդ ուժերը ինչքանո՞վ են ներկայացնում իրենց ներկայացրած երկրների քաղաքական հայացքները:

- Ակնհայտորեն կան մարդիկ, ովքեր հաստատակամորեն արտահայտվել են, ովքեր ունեն ինստիտուցիոնալ ներկայացուցչության շատ կարևոր պաշտոններ, բայց ես կարծում եմ, որ դա պետք է լինի շատ ավելի հաստատակամ: Ժողովրդավարական կառավարությունները պետք է դատապարտեն և լուրջ գործողություններ ձեռնարկեն ագրեսիան դադարեցնելու պահանջով:

Հարցազրույցը՝ Անի Ավանեսյանի


     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Հարությունյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

ՌԴ-ում Ալիևին ասել են՝ եթե ռազմական սադրանքները շարունակի, ռուսական կողմից կոշտ պատասխան կլինի. Բորիս Ավագյան

Շուշեցիներն իրենց անհանգստությունն են հայտնել բնակարանային խնդրի վերաբերյալ. անդրադարձ

ՀՀ կառավարությունը Արցախին կտրամադրի ևս 13.5 մլրդ դրամ

Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում սահմանվել է մեկամսյա կարանտին՝ մեծածավալ սահմանափակումներով

Ստեփանակերտի դպրոցների որոշ դասարաններն անցնելու են ուսուցման առկա տարբերակին. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է կրթական գործընթացի կազմակերպման նոր կարգը

Ռուսաստանում հայ տղամարդուն սպանած հանցագործը խոստովանել է, որ մարդակեր է

«ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի փոխվարչապետները հաջորդ շաբաթ կհավաքվեն Մոսկվայում՝ ամփոփելու որոշ արդյունքներ և հայտարարելու այն որոշումները, որոնց շուրջ մենք այսօր պայմանավորվել ենք». Պուտին

ԱՀ դատական դեպարտամենտը ծառայության է հրավիրում

Search