Artsakhpress

Հարցազրույց

Եվրոպան պետք է ստիպի Թուրքիային հարգել Ժնևի կոնվենցիան և դուրս գալ հակամարտությունից. Ռաֆայել Լարեյնա

Արցախի դեմ պատերազմի միջոցով ադրբեջանական ռեժիմը ցանկանում է կոծկել իր ներքին խնդիրները՝ փնտրելով «արտաքին թշնամի»:

Եվրոպան պետք է ստիպի Թուրքիային հարգել Ժնևի կոնվենցիան և դուրս գալ հակամարտությունից. Ռաֆայել Լարեյնա

Եվրոպան պետք է ստիպի Թուրքիային հարգել Ժնևի կոնվենցիան և դուրս գալ հակամարտությունից. Ռաֆայել Լարեյնա

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Բասկերի երկրի նախկին խորհրդարանի նախագահ Ռաֆայել Լարեյնան և ավելացրել, որ Ալիևի ռեժիմը թքած ունի երիտասարդ ադրբեջանցիների կյանքի վրա, որոնց ուղարկում է պատերազմում զոհվելու, ինչպես նաև հայ երիտասարդների վրա:

Ռաֆայել Լարեյնան մեզ հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման հնարավոր ուղիներին, եռակողմ բանակցային ձևաչափի հնարավոր վերականգնմանը և մի շարք այլ հարցերի:

-Պարո՛ն Լարեյնա, ի՞նչ եք կարծում, արդյո՞ք Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կարող է կարգավորվել, քանի դեռ իշխանություն ունի ներկայիս ադրբեջանական ռեժիմը:

-Ոչ ժողովրդավարական ռեժիմները միշտ բռնություն են գործադրում: Որոշ դեպքերում նրանք դա անում են իրենց ժողովրդավարական քաղաքացիների, իսկ որոշ դեպքերում էլ՝ այլ երկրների քաղաքացիների դեմ: Իրականությունն այն է, որ Ադրբեջանի ներկայիս իշխանության ավտորիտար ռեժիմը բնութագրվում է իրենց երկրում լրագրողների հանդեպ հետապնդումների իրականացմամբ և եվրոպացի քաղաքական գործիչների կաշառակերությամբ: Ալիևը միայն մտահոգված է իր իշխանության և ընտանիքի կարգավիճակի պահպանմամբ: Ժողովրդավարական ռեժիմի պայմաններում, որտեղ հարգում են մարդու իրավունքները, մամուլի ազատությունը, ազատ կամքի արտահայտումը, այնտեղ բռնի ուժով բախումների տեղ չկա: Քաղաքական հակամարտությունները լուծվում են երկխոսության, բանակցությունների և, ի վերջո, քվեատուփում արտահայտված քաղաքացիների կամքը հարգելու միջոցով: Հուսանք, որ Ադրբեջանի քաղաքացիները վերջ կդնեն գործող ռեժիմին և կընտրեն ժողովրդավարական ռեժիմ, որը կձգտի խաղաղության:

-Արցախյան երրորդ պատերազմը ևս մեկ անգամ ապացուցեց, որ թշնամու կողմից դրսևորված ատելության նման բարձր մակարդակի պարագայում Ադրբեջանի ու Արցախի ժողովուրդների՝ կողք-կողքի բնակվելն անհնարին է: Ձեզ կարծիքով՝ արդյո՞ք Ադրբեջանի կողմից սանձազերված պատերազմը տրամաբանորեն չի հակասում այդ երկրի ղեկավարի հայտարարություններին:

-Ատելությունը սովորաբար առաջացնում են երկրների և կառավարությունների այն քաղաքական առաջնորդները, ովքեր ձգտում են կենտրոնանալ արտաքին «թշնամու» վրա, որոնց գործողություններն առաջացնում են զայրույթ սեփական քաղաքացիների շրջանում: Ժողովրդավարական կառավարության պայմաններում, որը սովորեցնում է հարգել մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում ամրագրված մարդու իրավունքները՝ ներառյալ 15 և 21 հոդվածները, ատելությունը ծաղկելու քիչ հնարավորություն ունի: Ալիևը՝ որպես ինքնակալ, իր խոսքին հակասում է իր գործերով, երբ քարոզում է այլատյացության ցույցեր Ադրբեջանում և Եվրոպայի տարբեր վայրերում: Բացի այդ, նա պատասխանատու է պատերազմական հանցագործությունների համար, որոնք տեղի են ունենում այս պատերազմում`խախտելով Ժնևի կոնվենցիայի նորմերը: Օրինակ՝ նա հարձակվում է քաղաքացիական օբյեկտների վրա, ավերում գյուղերն ու քաղաքները առանց պատճառի և օգտագործում արգելված պատերազմական նյութեր, ինչպիսիք են կասետային ռումբերը կամ քիմիական զենքն ու ֆոսֆորը: Դրանք պատերազմական հանցագործություններ, որոնց համար նա պետք է պատասխան տա Հաագայի միջազգային քրեական դատարանում:

-Ըստ Ձեզ, ներկա իրողություններում որ պայմանները կարող են հանգեցնել բանակցությունների ամբողջական՝ եռակողմ (Հայաստան-Ադրբեջան-Լեռնային Ղարաբաղ) ձևաչափի վերականգնմանը:

- Նախ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան և Ամերիկայի Միացյալ Նահանգները ու ԵԱՀԿ Մինսկի խմբում ընդգրկված եվրոպական մյուս պետությունները Գերմանիան, Իտալիան, Շվեդիան և Ֆինլանդիան, պետք է Ադրբեջանին ստիպեն դադարեցնել զինված գործողությունները՝ այնպիսի միջոցներով, որոնք միջազգայնորեն պարտադրվել են այլ կառավարություններին, ինչպես նախկինում Իրանի դեպքում: Այս միջոցառումների հետ մեկտեղ միջազգային հանրությունը պետք է պաշտոնապես ճանաչի Արցախի Հանրապետության անհերքելի իրողությունը: Եվրոպական ինստիտուտները պետք է դադարեցնեն մատների արանքով նայել հարցին և ավելի շատ գնահատեն հակամարտության պատճառով կորսված կյանքերն ու մարդկանց ոտնահարված իրավունքները, քան Ադրբեջանի գազի հետ կապված տնտեսական շահերը: Նրանք պետք է ճանաչեն Արցախի ժողովրդի՝ իրենց ապագան ժողովրդավարական ճանապարհով որոշելու իրավունքը:

-Թուրքիան ամեն կերպ փորձում է ներգրավվել արցախա-ադրբեջանական հակամարտության գործընթացում՝ այս պատերազմում օգտագործելով իր ողջ ներուժը: Ձեր կարծիքով՝ ի՞նչ գործոնների ազդեցության տակ Թուրքիան դուրս կգա հակամարտությունից:

-Թուրքիան ապակայունացնող գործոն է դարձել Միջերկրական ծովի արևելքում և Եվրոպայի դարպասում, որը Հայաստանն է: Այն բախումներ է առաջացնում Հունաստանի դեմ Էգեյան ծովում, Լիբիայում, Սիրիայում, Իրաքում և Քուրդիստանում՝ ընդդեմ քուրդ ժողովրդի և Արցախում գտնվող հայ ժողովրդի: Եվրամիությունը պետք է հավատարիմ մնա իր հիմնարար ժողովրդավարական ու հումանիտար սկզբունքներին՝ հրաժարվելով ընդունել Թուրքիայի շանտաժը, որը սպառնում է չխոչընդոտել փախստականների Եվրոպա տեղափոխմանը: Եվրոպական միությունը, դիվանագիտական խողովակներով և տնտեսական ճնշում գործադրելով, պետք է ստիպի Թուրքիային հարգել Ժնևի կոնվենցիան և դուրս գալ հակամարտությունից: Եվրոպան պետք է հետևողական լինի իր արմատներին և տնտեսական շահերի փոխարեն առաջնահերթ համարի մարդու իրավունքները: Այն պետք է գործի համերաշխ միջազգային հումանիտար արտակարգ իրավիճակների պայմաններում և ակտիվորեն գործի, որպեսզի հարյուր տարի անց եվրոպահայ ժողովրդի ցեղասպանությունը չկրկնվի:

Հարցազրույցը՝ Անի Ավանեսյանի


     

Քաղաքական

Ռուս զինծառայողները խոչընդոտել են ԵՄ դիտորդների մուտքը Ներքին Հանդ. ՀՀ ԱԽ քարտուղար

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում հաստատել է, որ ռուս զինծառայողները խոչընդոտել են ԵՄ դիտորդների մուտքը Ներքին Հանդ։

Որևէ այլ գործունեությամբ զբաղվելու մասին մեղադրանքներն անհիմն են. Մարագոսը՝ ԵՄ քաղաքացիական առաքելության վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մասին

Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելությունը զբաղված է բացառապես նրանով, ինչ ուրվագծված է իր մանդատով, հաստատակամորեն միտված է տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդմանը, իսկ որևէ այլ գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ մեղադրանքներն անհիմն են:

Ռուսաստանը չի կարողացել կանխել Ներքին Հանդի միջադեպը. Գրիգորյանը՝ Զախարովային

Ներքին Հանդում միայն Ռուսաստանը հասանելիություն ունի։ Ռուսաստանը ներկա է այնտեղ և չի կարողացել կանխել միջադեպը։ ԵՄ դիտորդական առաքելությունն այնտեղ հասանելիություն չունի։

Ադրբեջանի ձեռք բերած սպառազինությունը տարածաշրջանը կայունացնելու համար չէ, առաջարկել ենք, որ սպառազինության վերահսկման մեխանիզմներ էլ ունենանք․ ԱԽՔ

Ադրբեջանի ձեռք բերած սպառազինությունը տարածաշրջանը կայունացնելու համար չէ։

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Սուրեն Պապիկյանը մեկնել է Ֆրանսիա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 21-ին աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն:

Զորակոչվող բոլոր քաղաքացիները պատշաճ կարգով անցնում են առողջական վիճակի զննության անհրաժեշտ բոլոր հետազոտությունները. ՀՀ ՊՆ

Ի պատասխան զորակոչի և դրան հաջորդող շրջանում տեղ գտած որոշ հրապարակումների` Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող բոլոր քաղաքացիները մինչև զորակոչվելը պատշաճ կարգով անցնում են առողջական վիճակի զննության անհրաժեշտ բոլոր հետազոտությունները, և իրավասու բժշկական հանձնաժողովների կողմից նրանց պիտանիության վերաբերյալ եզրակացությունները կայացվում են՝ ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 404-Ն որոշման հավելված 1-ով հաստատված զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկին համապատասխան։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ադրբեջանը ոչնչացրել է ստեփանակերտցիների մանկության խորհրդանիշ Արծվի հուշարձանը

Պանդորա Մկրտչյանը շարունակում է Արցախում ապրել միայնակ․ նա երեկ զանգել է հարազատներին

Առողջապահության ազգային ինստիտուտում ԼՂ-ից բռնի տեղահանվածերին մատուցվում են անվճար ստոմատոլոգիական ծառայություններ

ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցության սահուն շարունակության համար նոր ծրագրեր են քննարկվում և մշակվում

Փոխանակման կետերում դոլարը, եվրոն և ռուբլին էժանանում են

ԱՄՆ կատարած այցը հստակ ուղերձ ուներ՝ բոլորին ցույց տալու և ասելու, որ մենք չենք համարում, որ Արցախի թեման փակված է. Գեղամ Ստեփանյան

2024 թվականին Հայաստանը Բաքվի և Մոսկվայի ուժեղ ճնշման տակ է լինելու. Թոմ դե Վաալ

Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական զոհը Ալեք Մանուկյանի արձանն է Ստեփանակերտում

ՀՀ բանկերը դուրս են գրել արցախցիների գրեթե բոլոր վարկերը՝ դրանք փոխանցելով ֆիննախին

Search