Artsakhpress

Քաղաքական

Ֆրանսիական 15 քաղաքների և կոմունաների ղեկավարները ճանաչել են Արցախի անկախությունը` կոչ անելով Ֆրանսիային հետևել իրենց օրինակին

Ֆրանսիայի 15 քաղաքների և կոմունաների ղեկավարները հանդես են եկել Արցախի Հանրապետության ճանաչման հռչակագրով` կոչ անելով Ֆրանսիային և միջազգային հանրությանը հետևել իրենց օրինակին:

Ֆրանսիական 15 քաղաքների և կոմունաների ղեկավարները ճանաչել են Արցախի անկախությունը` կոչ անելով Ֆրանսիային հետևել իրենց օրինակին

Ֆրանսիական 15 քաղաքների և կոմունաների ղեկավարները ճանաչել են Արցախի անկախությունը` կոչ անելով Ֆրանսիային հետևել իրենց օրինակին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնել է Tert.am-ը։

Բանաձևում մասնավորապես ասվում է.«2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը վերսկսել է ղարաբաղյան հակամարտությունը, որը սառեցվել էր 1994 թվականի անկայուն հրադադարով` սկսելով աննախադեպ լայնամասշտաբ հարձակում ինքնորոշված հանրապետության վրա:

Ադրբեջանական բանակի գործողությունները, որի կազմում ընդգրկված էին սիրիական ջիհադական խմբավորումների զինյալներ, հանգեցրել է հումանիտար ճգնաժամի Լեռնային Ղարաբաղում (Արցախ), որն ուղեկցվել է զինված հակամարտության վերաբերյալ միջազգային կոնվենցիաների լուրջ խախտումներով:

Ռմբակոծվել են ինչպես մայրաքաղաք Ստեփանակերտը, այնպես էլ սահմանամերձ համայնքները: Բազմաթիվ խաղաղ բնակիչներ են սպանվել, իսկ արցախցի հազարավոր մարդիկ արտաքսվել են իրենց տներից:

Նոյեմբերի 10-ի կեսգիշերին 44 օրվա արյունալի մարտերից հետո ուժի մեջ է մտել  հրադադարի պայմանագիրը, որը կնքվել է Ռուսաստանի իշխանությունների հովանու ներքո՝ ամրագրելով հակամարտող կողմերի դիրքերը:

Չնայած այս համաձայնագրի  դրույթները բոլորովին էլ գոհացուցիչ չեն, դրանք նպաստում են երկու կողմերից էլ կյանքեր փրկելուն: Տարածքների կորուստը կարող է հանգեցնել ծայրաստիճան անբարենպաստ իրավիճակի` մասնավորապես հարյուրավոր հնագույն եկեղեցիների և տաճարների պահպանման առումով:

Այս առումով, Արցախի երկրորդ քաղաք Շուշիի անկումը հղի է Արցախի ժողովրդին սեփական պատմական հիշողությունից զրկելու վտանգով ՝ հաշվի առնելով քաղաքում տեղի ունեցած բոլոր աննախադեպ ավերածությունները, ներառյալ վերջերս վերանորոգված Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին:

Այսուհետ մեր պարտքն է չթաքնվել զգուշավոր չեզոքության հետևում, ինչը նշանակում է հավանություն տալ ադրբեջանական ագրեսիային: Մենք պետք է վերահաստատենք մեր լիակատար աջակցությունը բարեկամ ժողովրդին ՝ աջակցելով հայ ժողովրդի վերադարձին իրենց նախնիների հողեր»:

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ անկախության հռչակումից ի վեր, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը իր ժողովրդին երաշխավորել է ինստիտուցիոնալ կայունություն` հենված երբևէ կասկածի տակ չդրված ժողովրդական հիմքերի, տարածքային ամբողջականության և պաշտպանության, ինչպես նաև տնտեսական և մշակությաին բարգավաճման վրա:

«Արցախի պետության տարածքում համախմբված ժողովուրդը արմատապես կապված է իր նախնիների հողի հետ ՝ ընդհանուր լեզվով, ընդհանուր պատմությամբ, ժառանգական մշակույթով ու դավանանքով: Հաշվի առնելով այս կարևոր գործոնները, մեզ առավել քան երբևէ թվում է, որ Արցախի անկախությունը  իրավականորեն ուժեղ է, օրինական և արդար», - ասվում է հայտարարության մեջ ՝ Ֆրանսիայի կառավարությանը և միջազգային հանրությանը հորդորելով ճանաչել նաև Արցախի անկախությունը որպես միակ արդյունավետ միջոց` պաշտպանելու Արցախի ժողովրդին էթնիկական զտումից, որը մինչ այժմ սպառնում է նրանց:

Համատեղ հռչակագիրը ստորագրել են Վալանսի, Դեսին Շարպի, Վիենի, Սեն Շամոնի, Կոմպիենի, Բուկ Բել Էրի, Լե Պեն Միրաբոյի, Շավիլի, Ալֆորտվիլի, Շամ սյուռ Մարնի,  Ռոման սյուռ Իզերի, Բուր դե Վալանսի, Բուր դե Պիաժի, Շատուզանյե լե Գուբեի, Գիլերան Գրանժի ղեկավարները:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search