Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներն ապահովել են ադրբեջանցի զինվորականների շարասյունների անվտանգությունը, որոնք Շուշիից մեկնել են Ֆիզուլիի շրջան:
Ռուս խաղաղապահները Շուշիից Ֆիզուլիի շրջան ճանապարհին ուղեկցել են ադրբեջանցի զինվորականներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, հաղորդում է News.am-ը:
«Նոյեմբերի 19-ին ռուսական խաղաղապահ ուժերի պարեկությունն ապահովել է Շուշիից Ֆիզուլիի շրջան Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողներին տեղափոխող հինգ ավտոմեքենաների անվտանգ տեղաշարժը»,-ասել է Կոնաշենկովդը: