Artsakhpress

Քաղաքական

Զգուշանալով Թուրքիայի դերից` Ֆրանսիան ցանկանում է միջազգային վերահսկողություն սահմանել Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանման նկատմամբ. Reuters

Ֆրանսիան ցանկանում է, որ Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանման նկատմամբ միջազգային վերահսկողություն սահմանվի, քանի որ Փարիզում զգուշանոում են Ռուսաստանի և Թուրքիայի միջև հետագայում արևմտյան պետություններին խաղից դուրս հանելու վերաբերյալ գործարքի կնքման հնարավորությունից:

Զգուշանալով Թուրքիայի դերից` Ֆրանսիան ցանկանում է միջազգային վերահսկողություն սահմանել Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանման նկատմամբ. Reuters

Զգուշանալով Թուրքիայի դերից` Ֆրանսիան ցանկանում է միջազգային վերահսկողություն սահմանել Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանման նկատմամբ. Reuters
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է Tert.am-ը։

Հրադադարից հետո Ռուսաստանը բանակցություններ է վարել Թուրքիայի` Ադրբեջանի գլխավոր դաշնակցի և Մինսկի խմբի քննադատի հետ. այդ բանակցությունները կարող են հանգեցնել Անկարայի կողմից զորքերի ներդրմանը տարածաշրջանում:

«Մարտական գործողությունների ավարտը պետք է թույլ տա բարեխիղճ բանակցությունների վերսկսում, վերջին շաբաթներին իրենց տները լքած Լեռնային Ղարաբաղի բնակիչների վերադարձ` լավ պայմաններով»,-հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գրասենյակը` Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ նախագահի հեռախոսազրույցներից հետո:

Ֆրանսիայում բնակվում է 400 000-ից մինչև 600 000 ծագումով հայ: Մակրոնը զգուշություն է ցուցաբերել հակամարտության կողմին աջակցելու հարցում, և իր երկրում քննադատվել է Երևանին բավականաչափ չօգնելու համար:

«Մենք ցանկանում ենք, որ Մինսկի խումբն իր դերը խաղա հսկողություն սահմանելու հարցում (հրադադարի ռեժիմի նկատմամբ)», - լրագրողների հետ զրույցում ասել է Ֆրանսիայի նախագահի խոսնակը:

Աղբյուրը հայտնում է, որ Փարիզը պնդում է «միջազգային վերահսկողություն» սահմանել հրադադարի ռեժիմի նկատմամբ, որպեսզի թույլ տրվի փախստականների վերադարձը, Ղարաբաղից օտարերկրյա զինյալների, հատկապես Սիրիայից եկածների հետդարձը, և բանակցություններ սկսել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ:

Վերջին մի քանի ամիսներին Ֆրանսիայի և Թուրքիայի հարաբերությունները կտրուկ վատթարացել են: Փարիզը Անկարային մեղադրում է Կովկասում ճգնաժամ ստեղծելու համար:

«Մենք հասկանում ենք, որ ռուսները թուրքերի հետ խոսում են հնարավոր բանաձևի շուրջ, որը մենք չենք ցանկանում, որը կկրկնի Աստանան (Աստանայի գործընթացը) ՝ այս զգայուն տարածաշրջանում իրենց դերերը բաժանելու համար: Մենք չենք կարող մի կողմում ունենալ Մինսկ, մյուս կողմում` Աստանա: Ռուսները ի վերջո պետք է ընտրություն կատարեն»-ասել է պաշտոնյան:

Աստանայի գործընթացը թույլ էր տվել Ռուսաստանին և Թուրքիային կարգավորել սիրիական հակամարտությունը` շրջանցելով արևմտյան տերություններին:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։
Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների մի մասին արդեն տեղակայվել է Արցախում։

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական և ֆինանսական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության շրջանում անչափահասների կարիքները բավարարելու համար։

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել Լիբանանի հայ կրթական հաստատություններին` Լիբանանի հայ համայնքին տրամադրվող շարունակական օգնության ծրագրի շրջանակում:

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին
Search