Artsakhpress

Հասարակական

Արցախը շարունակելու է մնալ իր անկախ կարգավիճակում՝ ունենալով համայն հայության ու ՌԴ գործուն աջակցությունը. Արայիկ Հարությունյանն այցելել է Մարտունի

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 21-ին այցելել է Մարտունի քաղաք և տեղում աշխատանքային խորհրդակցություն անցկացրել:

Արցախը շարունակելու է մնալ իր անկախ կարգավիճակում՝ ունենալով համայն հայության ու ՌԴ գործուն աջակցությունը. Արայիկ Հարությունյանն այցելել է Մարտունի

Արցախը շարունակելու է մնալ իր անկախ կարգավիճակում՝ ունենալով համայն հայության ու ՌԴ գործուն աջակցությունը. Արայիկ Հարությունյանն այցելել է Մարտունի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Երկրի ղեկավարը շրջանային պատասխանատուների և քաղաքաշինության նախարարի ուղեկցությամբ նախ շրջայց է կատարել շրջկենտրոնում, ծանոթացել պատերազմական ավերածություններին և տեղում համապատասխան հանձնարարականներ տվել վերականգնման ու վերանորոգման աշխատանքները շտապ սկսելու առումով:
Շրջանի համայնքների ղեկավարների և այլ պատասխանատուների մասնակցությամբ հրավիրված խորհրդակցության ընթացքում նախագահն ընդգծել է, որ առաջնահերթորեն պետք է վերականգնել կյանքի բնականոն ընթացքը՝ լուծելով ենթակառուցվածքային բոլոր խնդիրները:
Նախագահի խոսքով՝ ստեղծված սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակը հաղթահարելու համար, որպես աջակցություն, Կառավարությունը առաջիկա մեկ տարվա ընթացքում որոշակի սահմանափակումներով կսուբսիդավորի բնակչության կոմունալ ծախսերն, այդ թվում՝ էլեկտրաէներգիան, բնական գազը, ինչպես նաև ֆիքսված, բջջային և ինտերնետ կապի ծառայությունների դիմաց վճարումները: Անհրաժեշտ կահավորումների համար կտրվի նաև կենցաղային տեխնիկա և կահույք:
Անդրադառնալով գյուղատնտեսական աշխատանքներին՝ նախագահը նշել է, որ աշնանացանի համար ևս պետական ծրագրով գյուղնախարարությունն այս տարի անվճար կտրամադրի դիզելային վառելիք, հացահատիկի սերմ և պարարտանյութեր:
«Ծանր փորձությունից հետո մենք պետք է շտկենք մեր մեջքը: Արցախը շարունակելու է մնալ իր անկախ կարգավիճակում՝ ունենալով համայն հայության ու Ռուսաստանի Դաշնության գործուն աջակցությունը: Մեր լուսավոր ու երաշխավորված ապագան կառուցելու համար պետք է ուս-ուսի տված առաջ նայենք»,- եզրափակել է Ա. Հարությունյանը:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախցիների համար ՀՀ կառավարության աջակցության ծրագրերում տեղի են ունեցել փոփոխություններ

Պետնախարարը դրամական աջակցության տրամադրման գործընթացում առկա խնդիրներին նվիրված խորհրդակցություն է հրավիրել

Ադրբեջանը թույլ չի տալիս Շուշիից հանել 1500–ից ավելի արվեստի գործերն ու բացառիկ նմուշները

Արցախի պետական ծառայողական թանկարժեք մեքենաները բաց աճուրդի կդրվեն. Արտակ Բեգլարյան

Հրապարակվել են Հայաստանի քաղաքացիների համար Ռուսաստան մուտք գործելու կանոնները

Արտակ Բեգլարյանը մեկնաբանել է պատերազմի ժամանակ Հանրապետությունից բացակայած պաշտոնյաներին աշխատանքից ազատելու հարցը

«Մոսկվան չի պատրաստվում ճանաչել ԼՂ անկախությունը և այն ընդգրկել ՌԴ կազմում»․ Լավրով

Արցախում բնակվարձերի փոխհատուցման չափը կազմում է մինչև 80 հազար դրամ

Հրապարակվել են Արցախի շրջանների ներկայացուցիչների հեռախոսահամարները

Search