Artsakhpress

Ռազմական

Արցախի Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Արարատ Մելքումյանին շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ Արցախի Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Արարատ Մելքումյանին շնորհել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում:

Արցախի Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Արարատ Մելքումյանին շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում

Արցախի Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Արարատ Մելքումյանին շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Գրառման մեջ ասվում է․
«Սիրելի ՛ հայրենակիցներ
Որոշում եմ կայացրել Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար ԱՀ Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Արարատ Միքայելի Մելքումյանին շնորհել «Արցախի հերոս» բարձրագույն կոչում:
Արարատ Մելքումյանի՝ զինվորականի օրինակելի կերպարը բացահայտվել է դեռևս Արցախյան առաջին պատերազմի, ապա և պրոֆեսիոնալ ծառայության ընթացքում: 2016թ.-ի քառօրյա պատերազմի օրերին նրա անձնուրաց գործողությունները Հայրենիքը բարձր էր գնահատել՝ արժանացնելով «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի: Իսկ այն, ինչ արեց պահեստազորի գնդապետն արդեն սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ողջ ընթացքում, ոչ միայն պահի սխրագործություն էր, այլև դաս սերունդներին՝ երբեք չհանձնվել:
Մենք մեր մեջքն ուղղելու ժամանակ ունենք…»։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտում ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է տղամարդու դի՝ գլխի հատվածում հրազենային վնասվածքով

Նախագահ Հարությունյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Աջակցության ծրագրի երկրորդ փուլը Արցախում դեռևս չի մեկնարկել. պարզաբանում

Արցախում ավտովթարի հետևանքով մահացել է Շուշիի շրջանի Քարին Տակ գյուղի բնակիչ

Արցախում հաշվառված քաղաքացիներին միանվագ տրամադրվող աջակցության ծրագրին դիմելու ժամկետը երկարաձգվել

Նախագահ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր ԱՀ կառավարության կառուցվածքում փոփոխություն կատարելու մասին

Արցախի ՊԲ–ն ևս 72 զոհված զինծառայողի անուն է հրապարակել

Խորհրդարանը հավանություն է տվել նոր նախարարության ստեղծման օրինագծին

Արցախում գրանցված և գործունեություն ծավալող ոչ պետական ընկերությունների համար սահմանվել է պետական աջակցություն

Search