Artsakhpress

Միջազգային

«Ռուսաստանը չպետք է թուրքական նարդի խաղա Կովկասում»․ իրանական Javan պարբերական

Իրանական Javan պարբերականը Ռուսաստանին խորհուրդ է տվել «Կովկասում թուրքական նարդի չխաղալ»։

«Ռուսաստանը չպետք է թուրքական նարդի խաղա Կովկասում»․ իրանական Javan պարբերական

«Ռուսաստանը չպետք է թուրքական նարդի խաղա Կովկասում»․ իրանական Javan պարբերական
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում Tert.am-ը։
Փորձագետ Հադի Մուհամադին վերլուծելով Լեռնային Ղարաբաղում պատերազմի ժամանակ Ռուսաստանի գործողությունները` նշել է, որ Մոսկվան քաղաքական ճարպկություն և ուշիմություն դրսևորեց. կողմերից ոչ մեկի կողմից ռազմական դիմակայության մեջ չներքաշվելով՝ նա երկու հակամարտող խաղացողներին ստիպեց գործել իրեն ձեռնտու կանոններով:

Փորձագետի խոսքով՝  «Ռուսաստանը նաև հաջողությամբ օգտագործեց այն հանգամանքը, որ նախագահական ընտրությունների պատճառով պառակտված Միացյալ Նահանգներն առհասարակ շահագրգռված չէր արտաքին քաղաքականությամբ։ Սակայն կա նաև բացասական պահ՝ աճել է Կովկասում Անկարայի դերը»։

«Թուրքիան ՆԱՏՕ-ից անջատելու ցանկությամբ տարված՝ Ռուսաստանը վերջինիս երես տվեց և, ի վերջո, համաձայնեց, որ Կովկասում Թուրքիայի դերը զգալիորեն աճել է»,- գրում է Հադի Մուհամադին:

Ինչպես նշում է հոդվածագիրը, Ռուսաստանը, հույս ունենալով Թուրքիային ներառել իր քաղաքականության ուղեծրում, վերջինիս իր ազդեցության ավանդական ոլորտներում՝ Կովկասում և Միջին Ասիայում տրամադրել է գործունեության չափազանց լայն դաշտ, իսկ Անկարան, որն իր արտաքին քաղաքականության մեջ ակտիվորեն օգտագործում է նեոօսմանիզմի և պանթուրքիզմի գաղափարները, միայն դրան էր ձգտում։

«Արդյունքում տեղի ունեցավ այն, ինչ պետք է տեղի ունենար. Ռուսաստանը, հասկանալով, թե ինչ սպառնալիքներով է նա բախվելու իր սահմանների անմիջական հարևանությամբ, դադարեցնում է նարդի խաղալ Արևմուտքի հետ, սակայն Կովկասն այդ ժամանակ արդեն վերածվել էր ռինգի, որին բավական աննկատ կերպով տիրանում է Թուրքիան», - կարծում է իրանցի լրագրողը:

Մուհամադին նշում է, որ Թուրքիան ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Ջո Բայդենի հետ կկարողանա համատեղ գործողություններ ձեռնարկել՝ Ռուսաստանի դիրքերը Կովկասում թուլացնելու համար: Թուրքիան ԼՂ հակամարտության և Ադրբեջանի ու Հայաստանի դիմակայության հարցում միայն մի նպատակ ունի՝ տարածաշրջանում ամրապնդել իր դիրքերը։

Նրա խոսքով՝ Թուրքիան հույս ունի, որ Անդրկովկասում հասնելով իր ուզածին՝ կկարողանա տարածաշրջանային էներգակիրների տարանցումը վերաուղղորդել իր համար առավել շահավետ երթուղիներով, ինչը միաժամանակ շահավետ կլնի նաև Իսրայելին, որը նույնպես հույս ունի լավ գումար վաստակել Միջերկրական ծովի արևելյան տարածքով Անդրկովկասյան նավթի տարանցման հարցում։ Թուրքիայի այս խողովակաշարային աշխարհաքաղաքականությունն ամբողջությամբ տեղավորվում է ԱՄՆ-ի բոլոր արտաքին քաղաքական ռազմավարությունների շրջանակում, որոնք միշտ միտված են մեկ բանի՝ Անդրկովկասյան տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերի զսպմանն ու խարխլմանը։

«Ակնհայտ է, որ Թուրքիայի համար իր հարևան Ռուսաստանի և Իրանի հետ կայուն և բնական հարաբերություններն ընդամենը մանրադրամ են, որը նա միշտ պատրաստ է գործի դնել Արևմուտքի հետ հարաբերություններում»,-գրում է հեղինակը:

Իրանցի փորձագետը հավելում է, որ Ռուսաստանը չպետք է իր կովկասյան քաղաքականության պտուղները դնի տարածաշրջանային այն ունժերի հետ քաղաքականության խորանին, որոնց շահերը ուղիղ հակադարձ են Մոսկվայի նպատակներին: Բացի այդ, չարժի այդ ուժերին ինչ-որ առանձնահատուկ դեր տալ ԼՂ հարցի կարգավորման մեջ: Կովկասյան տարածաշրջանը չափազանց զգայուն է Ռուսաստանի արտաքին անվտանգության համար, որպեսզի այնտեղ թույլ տա ՆԱՏՕ-ի ներկայությունն ու ազդեցությունը, եզրափակում է հեղինակը։ 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտում ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է տղամարդու դի՝ գլխի հատվածում հրազենային վնասվածքով

Նախագահ Հարությունյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Աջակցության ծրագրի երկրորդ փուլը Արցախում դեռևս չի մեկնարկել. պարզաբանում

Արցախում ավտովթարի հետևանքով մահացել է Շուշիի շրջանի Քարին Տակ գյուղի բնակիչ

Արցախում հաշվառված քաղաքացիներին միանվագ տրամադրվող աջակցության ծրագրին դիմելու ժամկետը երկարաձգվել

Նախագահ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր ԱՀ կառավարության կառուցվածքում փոփոխություն կատարելու մասին

Արցախի ՊԲ–ն ևս 72 զոհված զինծառայողի անուն է հրապարակել

Խորհրդարանը հավանություն է տվել նոր նախարարության ստեղծման օրինագծին

Արցախում գրանցված և գործունեություն ծավալող ոչ պետական ընկերությունների համար սահմանվել է պետական աջակցություն

Search