Artsakhpress

Հասարակական

Կառավարությունը պետք է սկսի իրական արդյունքին միտված աշխատանք գերիների ու անհետ կորածների հարցերով. ՄԻՊ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել՝ ընդգծելով, որ կառավարությունը պետք է սկսի իրական արդյունքին միտված աշխատանք գերիների ու անհետ կորածների հարցերով:

Կառավարությունը պետք է սկսի իրական արդյունքին միտված աշխատանք գերիների ու անհետ կորածների հարցերով. ՄԻՊ

Կառավարությունը պետք է սկսի իրական արդյունքին միտված աշխատանք գերիների ու անհետ կորածների հարցերով. ՄԻՊ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  «Արմենպրես»-ը ներկայացնում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան հայտարարությունը.
«Անհետ կորած և ադրբեջանական զինված ուժերի կողմից գերեվարված մեր հայրենակիցների գերությունից վերադարձի ու նրանց հայտնաբերման ուղիղ պատասխանատուն, Հայաստանի Հանրապետության անունից բանակցություն վարողը ՀՀ կառավարությունն է իր համապատասխան մարմիններով:
Կառավարության ուղիղ պարտավորությունն է այդ հարցերով իրական արդյունքին միտված կոնկրետ գործողություններով համակարգված աշխատանքների իրականացումը՝ ապահովելով անհրաժեշտ երկխոսություն և իրազեկում գերիների ու անհետ կորած համարվողների ընտանիքների, ինչպես նաև հանրության հետ:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը բոլորին հատուկ տեղեկացնում է, որ օժտված չէ գերիների վերադարձի կամ անհետ կորածներին հայտնաբերելու, Հայաստանից դեպի Արցախ սահմանային ճանապարհներին վերահսկողություն իրականացնելու իրավասությամբ: Այս հարցերի կապակցությամբ պետության անունից բանակցություններ վարելու կամ պաշտոնական քննարկումներ իրականացնելու, ինչպես նաև միջազգային դատական ատյաններում, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում վարույթներ հարուցելու իրավասություն ունեն ՀՀ կառավարությունը և նրա մարմինները:
Չնայած իրավական սահամանափակումներին և այն բանին, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի իրավական խնդիրն է այս գործընթացին աջակցելը, սեպտեմբերի 27-ից սկսած շուրջօրյա  աշխատանքով ու փոքր աշխատակազմով Պաշտպանը կատարել է հսկայածավալ շուրջօրյա աշխատանք ու շարունակում է կատարել այդ աշխատանքը՝ օգտագործելով միջազգային կապերի տարիների կուտակած ողջ ներուժը: Մասնավորապես՝
  1. փաստագրվում, իբրև ապացույց՝ ամրագրվում են ադրբեջանական զինված ուժերի վայրագությունները մեր գերեվարված հայրենակիցների նկատմամբ՝ անհրաժեշտ մշակմամբ ու նկարագրությամբ,
  2. ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի մասնագետների աջակցությամբ ադրբեջաներենից և թուրքերենից անգլերեն ու ռուսերեն լեզուներով թարգմանվում են բոլոր տեսանյութերը և ենթագրերով ամրագրվում են տեսանյութերին: Նույն կերպ մշակվում և ամրագրվում են նաև լուսանկարները.
  3. յուրաքանչյուր տեսանյութ և լուսանկար վերլուծվում է, ամրագրվում է միջազգային իրավունքի կոնկրետ պահանջների խախտումների մատնանշմամբ.
  4. նշված տեսանյութերի ու լուսանկարների, դրանց վերլուծությունների հիման վրա կազմվում են հատուկ զեկույցներ ու հաղորդագրություններ՝ ըստ կոնկրետ օրերի,
  5. զեկույցներն ու առանձին հաղորդագրություններն ուղարկվում են միջազգային միջկառավարական ու ոչ կառավարական կազմակերպություններին, այդ թվում՝ միջազգային դատական ատյաններ, ՄԱԿ-ի ու ԵԽ-ի մարդու իրավունքների հանձնակատարներին, ԵԽ-ի, ԵԱՀԿ-ի, ԵՄ-ի խորհրդարանների բոլոր պատգամավորներին, միջազգայի լրատվամիջոցներին և այլն: Զեկույցներն ու հաղորդագրություններն ուղարկվում են նաև ՀՀ պետական իրավասու մարմիններին.
  6. մեր հայրենակիցների վերադարձի, ադրբեջանական վայրագությունների վերաբերյալ բոլոր դեպքերը ներկայացվում և քննարկվում են Հայաստանում այլ պետությունների դեսպանների ու միջազգային կառույցների հետ.
  7. պահպանվում է անընդհատ կապ գերիների ընտանիքների հետ.
  8. մշտական աշխատանքներ են տարվում փաստաբանների հետ, ովքեր դիմումներ են հասցեագրում Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Նրանց են տրամադրվում բոլոր ապացույցները.
  9. մշտական կապ է պահպանվում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի մշտական ներկայացուցչի հետ:
Գերեվարված և անհետ կորած անձանց թեման վերջին օրերին սոցիալական ցանցերում դարձել է դիտավորությամբ կազմակերպված անթույլատրելի շահարկման առարկա՝ մեր հայրենակիցներին գերեվարությունից հետ բերելու և անհետ կորածների վերաբերյալ տեղեկատվության բացակայությունը, Կառավարության աշխատանքի ակնհայտ բացթողումները քողարկելու նպատակով՝ փորձելով նսեմացնել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքն ու առաջացնելով այդ աշխատանքի ակնհայտ խոչընդոտներ։
Սրանք սոցիալական ցանցերի այն խմբերն են, որոնք կազմակերպված ակտիվացել են պատերազմական գործողություններից անմիջապես հետո:
Մարդու իրավունքների պաշտպանի նպատակային անկախ դիտարկումը ցույց է տալիս, որ կեղծ էջերով կազմակերպված այս դատապարտելի արշավի նպատակն է հանրային էմոցիոնալ ֆոնի օգտագործմամբ ներգրավել հնարավորինս շատ իրական օգտատերեր, մարդկանց, ովքեր իրապես մտահոգված են գերեվարված կամ անհետ կորած համարվող մեր հայրենակիցների ճակատագրով ու դրանով քողարկել Կառավարության իրական արդյունք ապահովելուն ուղղված կոնկրետ գործողություններով համակարգված աշխատանքի բացակայությունը։
Գերիների և անհետ կորածների հարցերով պետական մարմինների ուսումնասիրությունը վկայում է, որ՝
  1. հրատապ անհրաժեշտություն են Կառավարության համակարգված աշխատանքի կազմակերպումը իրական արդյունքների նպատակով՝ որպես այս կապակցությամբ բանակցությունների հարցերում ուղիղ պատասխանատու.
  2. միակ պետական մարմինը, որն այս ոլորտում պատշաճ է գործում՝ ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչությունն է ու պրոֆեսիոնալ աշխատակազմը, որոնց փոխանցվում են նաև Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցները: Այս մարմինը, սակայն, չի կարող զբաղվել բոլոր հարցերով օբյեկտիվորեն.
  3. Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) այս ոլորտում ունի իրավասություն, որը նույնպես ծավալում է ակտիվ աշխատանք ու վերջինիս հետ արդյունավետ աշխատանք է տանում նաև Մարդու իրավունքների պաշտպանը։
Հետևաբար, Կառավարությունը պետք է անհապաղ սկսի համակարգված աշխատանք նշված սկզբունքներով գերիների վերադարձի և անհետ կորածների հայտնաբերման հարցերով՝ ապահովելով պատշաճ երկխոսություն ու իրազեկում հանրության և հատկապես՝ ընտանիքների անդամների հետ:
Սոցիալական ցանցերում կեղծ էջերով անթույլատրելի շահարկումներ կազմակերպողներից Մարդու իրավունքների պաշտպանը պահանջում է անմիջապես դադարեցնել այդ բացարձակ անթույլատրելի, դատապարտելի արարքները:
Պաշտպանը ՀՀ իրավապահ մարմինների ուշադրությունն է հրավիրում այս բնույթով հանցավոր արարքների ու դրանց կանխարգելման հրատապ անհրաժեշտության վրա:
Մեր բոլոր հայրենակիցներին Մարդու իրավունքների պաշտպանը խնդրում է չներքաշվել կեղծ ու ուղղորդվող օգտատերերի հետ քննարկումներին, քանի որ ընթանում է կոնկրետ կազմակերպված շահարկում ու խաղ հանրության զգացմունքների հետ։ Ասվածի վկայությունն է նաև այն, որ որևէ անգամ չեն հիշատակվում մեր այն երիտասարդները, որոնք Ադրբեջանում են հայտնվել պատերազմական գործողություններից առաջ:
Այս կազմակերպված քարոզը նաև վնասում է գերիների վերադարձի խնդրին, քանի որ այդ աշխատանքները բնույթով առանձնահատուկ են և պահանջում են պրոֆեսիոնալ մոտեցումներ, գիշերուզօր համակարգված աշխատանք՝ առանց ավելորդ հուզականության ու հրապարակային աղմուկի:
Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է 24-ժամյա գրաֆիկով աշխատանքներ իրականացնել տարբեր ժամանակներում գերության մեջ հայտնված մարդկանց իրավունքների պաշտպանության, նրանց վերադարձի կամ հայտնաբերման գործընթացին աջակցելու ուղղությամբ՝ մարդու իրավունքների բոլոր ոլորտներում հավասար մոտեցման պայմաններում»։

     

Քաղաքական

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական և ֆինանսական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության շրջանում անչափահասների կարիքները բավարարելու համար։

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել Լիբանանի հայ կրթական հաստատություններին` Լիբանանի հայ համայնքին տրամադրվող շարունակական օգնության ծրագրի շրջանակում:

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին
Search