Artsakhpress

Ռազմական

Ռուս զինծառայողները շարունակում են ականազերծման աշխատանքները Լեռնային Ղարաբաղում

Ինժեներական ստորաբաժանումների ռուս զինծառայողները շարունակում են ինժեներական հետախուզության և տեղանքի ականազերծման աշխատանքները ԼՂ-ում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտիներում։

Ռուս զինծառայողները շարունակում են ականազերծման աշխատանքները Լեռնային Ղարաբաղում

Ռուս զինծառայողները շարունակում են ականազերծման աշխատանքները Լեռնային Ղարաբաղում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

Ռուսական ինժեներական ստորաբաժանումները իրականացնում են ինժենարական հետախուզության և ականազերծման աշխատանքներ խաղաղապահական դիտակետերի միջև ընկած տարածքներում և ընդհանուր օգտագործման ճանապարհահատվածներում: Նրանք իրականացնում են նաև ուսումնասիրություն և ականազերծման աշխատանքներ բնակավայրերի և սոցիալական ենթակառուցվածքների մոտ:

Հայտնաբերված զինամթերքը և պայթյունավտանգ առարկաները տեղափոխվում են զորավարժարան, որտեղ ոչնչացվում են պայթեցման եղանակով: Զինամթերքը, որը հնարավոր չէ հասցնել զորավարժարան, ոչնչացվում է տեղում՝ միաժամանակ ապահովելով անվտանգությունը:

Պայթյունավտանգ առարկաներ հայտնաբերելու համար տեղանքի ուսումնասիրության աշխատանքի փուլերից մեկն այն տարածքների հետազոտությունն է, որտեղ կառուցվելու են ստացիոնար կետեր՝ ռուս խաղաղապահներին ծառայություններ մատուցելու համար:

Ականազերծմանը մասնակցող զինծառայողներն ապահովված են ականազերծման աշխատանքների իրականացման համար նախատեսված ժամանակակից պաշտպանիչ հագուստով և ունեն պայթյունավտանգ առարկաների որոնման ժամանակակից միջոցներ՝ ական որոնող ИМП-С2 միջոցներ և ИНВУ-3М որոնիչներ:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտում ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է տղամարդու դի՝ գլխի հատվածում հրազենային վնասվածքով

Նախագահ Հարությունյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Աջակցության ծրագրի երկրորդ փուլը Արցախում դեռևս չի մեկնարկել. պարզաբանում

Արցախում ավտովթարի հետևանքով մահացել է Շուշիի շրջանի Քարին Տակ գյուղի բնակիչ

Արցախում հաշվառված քաղաքացիներին միանվագ տրամադրվող աջակցության ծրագրին դիմելու ժամկետը երկարաձգվել

Նախագահ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր ԱՀ կառավարության կառուցվածքում փոփոխություն կատարելու մասին

Արցախի ՊԲ–ն ևս 72 զոհված զինծառայողի անուն է հրապարակել

Խորհրդարանը հավանություն է տվել նոր նախարարության ստեղծման օրինագծին

Արցախում գրանցված և գործունեություն ծավալող ոչ պետական ընկերությունների համար սահմանվել է պետական աջակցություն

Search