Artsakhpress

Հասարակական

ԿԽՄԿ-ն զգալիորեն կավելացնի բյուջեն և առաքելության կազմը ԼՂ-ում աշխատանքներ իրականացնելու համար

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն զգալիորեն կավելացնի իր առաքելության կազմը Լեռնային Ղարաբաղում աշխատաnքներ իրականացնելու համար:

ԿԽՄԿ-ն զգալիորեն կավելացնի բյուջեն և առաքելության կազմը ԼՂ-ում աշխատանքներ իրականացնելու համար

ԿԽՄԿ-ն զգալիորեն կավելացնի բյուջեն և առաքելության կազմը ԼՂ-ում աշխատանքներ իրականացնելու համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։  Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին RBC-ին տված հարցազրույցում ասել է  ԿԽՄԿ-ի նախագահ Պիտեր Մաուրերը` հավելելով, որ արդեն որոշում է կայացվել նաև բյուջեն ավելացնելու մասին:
«Եթե մինչ պատերազմը տարածաշրջանում մեր առաքելության բյուջեն կազմում էր 10 մլն շվեյցարական ֆրանկ (մոտ 11 մլն դոլար), ապա հաջորդ տարի այն կկազմի 45 մլն շվեյցարական ֆրանկ (49,4 մլն դոլար): Այսինքն ՝ մենք չորս անգամ կավելացնենք մեր ներկայությունը: Մենք ունեինք բավականին քիչ մարդիկ այնտեղ: Այժմ մենք ծրագրում ենք լրացուցիչ 400-500 մարդ ուղարկել տարածաշրջան»,- հայտնել է Մաուրերը:
Ըստ ԿԽՄԿ նախագահի` միջազգային կոմիտեի առաքելության աշխատակիցների խնդիրն է լինելու օգնել հակամարտության բոլոր կողմերի տուժածներին։
«Հրատապ խնդիրներից մեկը զոհվածների մարմինների որոնումն ու նույնականացումն է: Այժմ կողմերից յուրաքանչյուրը մարմիններ է որոնում այն տարածքներում, որոնք գտնվում են իրենց վերահսկողության տակ, որտեղ հեշտ է գտնել: Իսկ շփման գծում աշխատանքը բարդ է, ճակատային գծում, որտեղ մարտեր են եղել, ականներ են, այնտեղ մարմինների հայտնաբերումը շատ բարդ է», - նշել է նա:
Մաուրերն ասել է, որ ԿԽՄԿ-ն ունի մշակված  ծրագրեր և լավագույն փորձ, որպեսզի այդ աշխատանքներն առավելագույն արժանապատվությամբ իրականացնվեն, նույնականացվեն մարմինները և փոխանցվեն հարազատներին:
ԿՄԽԿ-ի նախագահի խոսքով` մարմիների որոնողական աշխատաքները ձգձգելու դեպքում հնարավոր են ամենատհաճ հետևանքները:
«Կարող են բարդություններ առաջանալ նույնականացման ժամանակ, եթե չկարողանանք գտնել մարմինները մինչեւ ձմեռ, քանի որ հավանականություն կա, որ ձմռանը կսկսվի մարմնի քայքայումը: Եվ մենք գիտենք անցյալի փորձից, որ եթե արագ չգործենք, մենք պարզապես ապագայում բարդացնելու ենք անհետ կորած մարդկանց հարցի շուրջ քննարկումները»,- ընդգծել է ԿԽՄԿ-ի նախագահ Պիտեր Մաուրերը:

     

Քաղաքական

Տնտեսական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտում ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է տղամարդու դի՝ գլխի հատվածում հրազենային վնասվածքով

Նախագահ Հարությունյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Աջակցության ծրագրի երկրորդ փուլը Արցախում դեռևս չի մեկնարկել. պարզաբանում

Արցախում ավտովթարի հետևանքով մահացել է Շուշիի շրջանի Քարին Տակ գյուղի բնակիչ

Արցախում հաշվառված քաղաքացիներին միանվագ տրամադրվող աջակցության ծրագրին դիմելու ժամկետը երկարաձգվել

Նախագահ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր ԱՀ կառավարության կառուցվածքում փոփոխություն կատարելու մասին

Արցախի ՊԲ–ն ևս 72 զոհված զինծառայողի անուն է հրապարակել

Խորհրդարանը հավանություն է տվել նոր նախարարության ստեղծման օրինագծին

Արցախում գրանցված և գործունեություն ծավալող ոչ պետական ընկերությունների համար սահմանվել է պետական աջակցություն

Search