Artsakhpress

Ռազմական

Յուրաքանչյուր ժողովրդի հաղթանակ առաջին հերթին ազգային համախմբվածության արդյունք է. Մոնթե Մելքոնյան

«Ես երդում տված եմ եւ կպատկանիմ մեկ մարդու: Այդ մարդը հայրենիքի ազատության զինվորն է: Իմ նպատակն է կռվել Արցախի հաղթանակի համար, հանուն որի կյանքս ալ չեմ խնայեր: Ես երդում տված եմ՝ Արցախն իմ առաջին պայքարը չէ, վստահ եմ, որ վերջինն ալ չի ըլլալու…Այն կամայական սահմանները, որ գծեցին 1921-ին, ոչ մի կապ չունի իրականության հետ, եւ մենք պիտի վերահաստատենք իրականությունը մեր զենքով»: Մոնթե Մելքոնյան

Յուրաքանչյուր ժողովրդի հաղթանակ առաջին հերթին ազգային համախմբվածության արդյունք է. Մոնթե Մելքոնյան

Յուրաքանչյուր ժողովրդի հաղթանակ առաջին հերթին ազգային համախմբվածության արդյունք է. Մոնթե Մելքոնյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։Նա այն քչերից էր, ով չի սպասում հրավերի, երբ վտանգված են հայրենի երկիրն ու նրա ապագան: Այն քչերից, ովքեր մի ողջ կյանք իրենց նախապատրաստում են ճակատագրական այն պահին, որ առանց ծանրութեթեւ անելու հայտնվում են ճիշտ այն վայրում, որտեղ զգացվում է իրենց կարիքը: Նա, որ ծնվել էր օվկիանոսից այն կողմ՝ խաղաղ ու բարգավաճ երկրում, որտեղ կարող էր լավագույնս դասավորել իր կյանքը, նվիրվել իր նախընտրած մասնագիտությանն ու ինչ-ինչ բարձունքների հասել, եկավ հայրենիք, իրեն նվիրեց Արցախյան առաջին հերոսամարտին, վրիժառության ծարավը հագեցրեց հաղթական ռազմարշավներով ու նվաճումներով, փառավորեց իր անունը եւ անմահացավ որպես ազգային հերոս:
Քչերին է բախտ վիճակվում արժանանալ այդ՝ հայրենիքի երդվյալ զինվորի կոչման: Մոնթե Մելքոնյանն այդպիսիներից մեկը եղավ: Հայ մարտիկների շուրթերին նրա անունը հնչում էր ակնածանքով ու հնչում էր երդման պես: Ծերերի ու մանուկների համար այդ անունը սփոփանք էր ու ապավեն, իսկ թշնամական ճամբարում այն տարածում էր ահ ու սարսափ: Որքան խորհուրդ եւ իմաստ պարունակեց այդ անունն իր մեջ: Որտեղի՞ց եւ ինչի՞շնորհիվ մեկ անձի մեջ խտացվեց այդքան ուժ, նվիրում ու հավատ, որ բավեց բաժին հանել շրջապատին եւ ուղղորդել իր մարտիկներին կանխատեսելի ու անկանխատեսելի սխրագործության:
«Ղեկավարի պարկեշտ պահվածքն ու ենթակային անձնական օրինակով ուղղորդելու կարողությունը մարտունակ եւ բարոյապես ամուր զինվորի դաստիարակության նախապայմաններից են: Յուրաքանչյուր ժողովրդի հաղթանակ առաջին հերթին ազգային համախմբվածության արդյունք է, որ պիտի կառուցված լինի խելամիտ հաշվարկների վրա». այսպիսին էին նրա համոզմունքն ու հավատամքը, եւ ինքն առաջնորդվում էր հենց այդ սկզբունքներով:
Մոնթե Մելքոնյանը ծնվել է 1957 թ. այս օրը՝ ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի Վիսեյլիա քաղաքում: Նրա ծնողները՝ վարպետ հյուսն Չարլզ եւ ուսուցչուհի Զաբել Մելքոնյանները, Արեւմտյան Հայաստանից գաղթածների ժառանգներ էին, ովքեր ջանում էին մոռանալ իրենց հայրենիքի ողբերգական անցյալն ու զավակներին ոչինչ չէին պատմում այդ մասին:
Մոնթեն, ավարտելով դպրոցը, տնօրեն Դեվիդ Գրեյմսի առաջարկով մեկնում է Ճապոնիա՝ այնտեղ ուսումը շարունակելու: Այս որոշումը պատահական չէր՝ նա երկար ժամանակ այցելել էր կարատեի խմբակներ եւ Կալիֆորնիայի նահանգի պատանիների մինչեւ 14 տարեկան խմբի չեմպիոն էր, ուսումնասիրել էր ճապոնական մշակույթը, մասնակցել ճապոներենի դասընթացներին: Մեկուկես տարում Օսակա քաղաքի ճեմարանն ավարտելուց հետո մեկնում է Հարավային Կորեա, աշակերտում բուդդիստական վանականի մոտ: Ապա գնում է Վիետնամ, ականատես լինում պատերազմական արհավիրքների, լուսանկարում սոսկալի պատկերներ:
1978-ին Մոնթեն արդեն Իրանում էր ու մասնակցում է շահի դեմ ժողովրդական զանգվածների ցույցերին: Նույն թվականին մեկնում է Լիբանան, որտեղ քաղաքացիական պատերազմն իր տարերքի մեջ էր: Բեյրութում մասնակցում է հայ համայնքի ինքնապաշտպանական մարտերին: Այստեղ նա սովորում է նաեւ արաբերեն: Ի դեպ, 22 տարեկանում ապագա զորահրամանատարը զարմանալի ընդունակությունների շնորհիվ կատարելապես տիրապետում էր հայերենին, անգլերենին, ֆրանսերենին, իսպաներենին, իտալերենին, թուրքերենին, պարսկերենին, ճապոներենին, քրդերենին…
ԱՄՆ Բերկլիի համալսարանում հնագիտության եւ ասիական պատմության մասնագիտություն ստանալուց հետո հիմնում է «Հայ ուսանողական միություն» խմբակը, կազմակերպում ցուցահանդես՝ նվիրված Օսմանյան կայսրությունում 19-րդ դարավերջի եւ 20-րդ դարասկզբի Հայոց ցեղասպանությանը: Նրա ավարտական թեզը նվիրված էր Վանի թագավորության ժայռափոր դամբարանների ուսումնասիրությանը: Այնուհետեւ ընդունվում է Օքսֆորդի համալսարան, սակայն Անգլիա մեկնելու փոխարեն գնում է Արեւմտյան Հայաստան՝ Վասպուրականի ժայռափոր դամբարաններն ու կացարաններն ուսումնասիրելու եւ չափագրելու նպատակով:
Թուրքական եղեռնագործ պետության դեմ նրա պայքարն սկսվում է 1980-ին՝ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակին անդամագրվելով: Մեկ տարի անց Մոնթեի մասնակցությամբ կազմակերպվում է հայտնի «Վան» գործողությունը: Նույն թվականի նոյեմբերին Օռլիի օդանավակայանում ձերբակալվում է կեղծ անձնագիր եւ ատրճանակ կրելու մեղադրանքով, դատապարտվում 4 ամսվա ազատազրկման, ավելի ուշ՝ դատարանի վճռով վտարվում Ֆրանսիայից: Դատարանում հայտարարում է. «Բոլոր հայերը կեղծ անձնագրեր են կրում՝ ֆրանսիական, ամերիկյան: Դրանք կեղծ կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ հայկական չեն…»:
1985-ին նորից է հայտնվում Ֆրանսիայում եւ նորից ձերբակալվում՝ այս անգամ ահաբեկչություն կազմակերպելու մեղադրանքով: Բանտից դուրս է գալիս, երբ Հայաստանում սկսվել էին հայ-ադրբեջանական զինված ընդհարումները: Ապագա կինը՝ Սեդան, որ ուսանող էր Երեւանում, նամակներով հանգամանորեն տեղեկացնում է այստեղ կատարվող իրադարձությունների մասին: Եվ Մոնթեն շտապում է վտանգված հայրենիք: Երեւանում հիմնում է «Հայրենասերների» ջոկատը: Դա 1991-ին էր: Նույն թվականի սեպտեմբերին մեկնում է Արցախ, որտեղ նրան անվանակոչում են Ավո: Ռազմական մասնագիտական հմտություններ ցուցաբերելու շնորհիվ ստանձնում է Մարտունու պաշտպանական շրջանի շտաբի պետի պարտականությունները: Կարճ ժամանակամիջոցում շահում է ոչ միայն տեղի բնակչության, այլեւ համայն հայության հարգանքն ու սերը: Նրա ղեկավարությամբ Մարտունին դառնում է ամենապաշտպանված ու ամենամարտունակ շրջանը: Զինվորականի ու զորահրամանատարի նրա տաղանդը փայլում է հատկապես 1993 թ. մարտ-ապրիլին հայրենի Քարվաճառն ազատագրելու մարտական գործողությունների ժամանակ: Իսկ Աղդամի եւ Մարտունու շրջանների սահմանագծի բարձունքների համար մարտը վերջինն էր անմահ զորավարի համար…Դա 1993 թ. հունիսի 12-ին էր, Աղդամի շրջանի Մարզիլի գյուղի մատույցներում…
Անփարատելիորեն մեծ էր Ավոյի կորուստը, որի մահը սգաց ողջ հայությունը: Իսկ Վազգեն սպարապետը գրեց. «Կար, կա, կհարատեւեն Անդրանիկը, Գարեգին Նժդեհը, Մոնթեն…»: Մեր ունկերում է նաեւ Մոնթեի կոչը. «Իմ կենացը մի խմեք, այլ շարունակեք իմ գործը»:
Պատգամ, որ երբեք չի հնանալու:

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search