Artsakhpress

Քաղաքական

Մասիս Մայիլյանը ԿԽՄԿ պատվիրակության հետ քննարկել է անհետ կորածների ճակատագրերի բացահայտման հետ կապված հարցեր

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը նոյեմբերի 24-ին ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակությանը՝ ԿԽՄԿ առաքելության բարձրաստիճան ներկայացուցիչ Պասկալ Հունդի գլխավորությամբ։ 

Մասիս Մայիլյանը ԿԽՄԿ պատվիրակության հետ քննարկել է անհետ կորածների ճակատագրերի բացահայտման հետ կապված հարցեր

Մասիս Մայիլյանը ԿԽՄԿ պատվիրակության հետ քննարկել է անհետ կորածների ճակատագրերի բացահայտման հետ կապված հարցեր

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության ԱԳՆ-ից:
 
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Արցախի Հանրապետության դեմ սեպտեմբերի 27-ին սանձազերծված ադրբեջանա-թուրքական ագրեսիայի արդյունքում զոհված հայ զինծառայողների մարմինների դուրսբերման, անհայտ կորածների ճակատագրերի բացահայտման, ռազմագերիների, ինչպես նաև պատանդների ազատ արձակման վերաբերյալ մի շարք հարցերի։ Այս համատեքստում Մասիս Մայիլյանը կարևորել է վերոնշյալ ուղղություններով աշխատանքների հնարավորինս արագ իրականացումը։
 
Հանդիպման ավարտին Պասկալ Հունդը տեղեկացրել է ԿԽՄԿ Արցախի գրասենյակի կողմից հանրապետության պետական կառույցների հետ համագործակցությամբ քաղաքացիական բնակչությանը տրամադրվող մարդասիրական աջակցության մասին՝ նրանց հրատապ կարիքները հոգալու նպատակով։


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտում ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է տղամարդու դի՝ գլխի հատվածում հրազենային վնասվածքով

Նախագահ Հարությունյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Աջակցության ծրագրի երկրորդ փուլը Արցախում դեռևս չի մեկնարկել. պարզաբանում

Արցախում ավտովթարի հետևանքով մահացել է Շուշիի շրջանի Քարին Տակ գյուղի բնակիչ

Արցախում հաշվառված քաղաքացիներին միանվագ տրամադրվող աջակցության ծրագրին դիմելու ժամկետը երկարաձգվել

Նախագահ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր ԱՀ կառավարության կառուցվածքում փոփոխություն կատարելու մասին

Արցախի ՊԲ–ն ևս 72 զոհված զինծառայողի անուն է հրապարակել

Խորհրդարանը հավանություն է տվել նոր նախարարության ստեղծման օրինագծին

Արցախում գրանցված և գործունեություն ծավալող ոչ պետական ընկերությունների համար սահմանվել է պետական աջակցություն

Search