Artsakhpress

Հասարակական

Ավելի քան 50 000 արցախցի վերադարձել է Արցախ. նախարար Ժիրայր Միրզոյանը մանրամասնում է ծրագրերը

Արցախցիների վերադարձի գործընթացը բավական ակտիվ ընթանում է:

Ավելի քան 50 000 արցախցի վերադարձել է Արցախ. նախարար Ժիրայր Միրզոյանը մանրամասնում է ծրագրերը

Ավելի քան 50 000 արցախցի վերադարձել է Արցախ. նախարար Ժիրայր Միրզոյանը մանրամասնում է ծրագրերը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արմենպրես»-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության Տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը նշեց, որ արդեն 50 հազարից ավելի արցախցի վերադարձել է Արցախ:
«Ստեփանակերտում ու շրջաններում են բնակվում նաև այն արցախցիները, որոնց բնակարանները գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում: Վերադարձողների առաջին կանգառը Ստեփանակերտն է, որտեղ կազմակերպվում է նրանց տեղափոխումն իրենց բնակավայրեր: Շրջանների հետ կապված, ով տրանսպորտի խնդիր ունի, դիմում է կառավարությանը և տեղափոխումը կազմակերպվում է»,-ասաց նախարարը:
Դիտարկմանը, թե դժգոհություններ կան այն հարցի հետ կապված, որ բնակիչները գալիս են Ստեփանակերտ և այնտեղ նրանց դիմավորող չկա ու շատերը չգիտեն ինչ անեն, Ժիրայր Միրզոյանը պատասխանեց, որ արդեն պատասխանատու կա, ով մշտապես հերթապահում է Վերածննդի հրապարակում:
«Եթե խոսքը կազմակերպված տեղափոխությունների մասին է, ապա միշտ դրանք համակարգված են եղել, սակայն շատերը իրենց նախաձեռնությունով են գալիս, այդ դեպքում մենք շատերի վերադարձի մասին չենք իմանում: Եթե նախապես տեղեկացնեն, ապա, բնականաբար, կդիմավորենք: Բայց նորից եմ ասում, արդեն մշտական պատասխանատու կա Վերածննդի հրապարակում»,-ասաց նախարարը:
Արցախ վերադարձած արցախցիները, որոնց տները պահպանվել են, գնում են իրենց տներ: Նրանք, որոնց տները վերանորոգման կարիք ունեն, պետք է դիմեն Քաղաքաշինության նախարարությանը: Գերատեսչությունն անհրաժեշտ հարցերով աջակցում է: Այն ընտանիքները, որոնց տները չեն պահպանվել կամ մնացել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում, տեղավորվում են ժամանակավոր կացարաններում: Դրանք՝ հյուրանոցներն են, որոնց  90 տոկոսն արդեն լրացված է, հարմարեցված տարածքները, հանրային շենքերը: Բավական մեծ քանակով ընտանիքներ են տեղավորվել գյուղերի այն տներում, որոնք նախկինում ազատ են եղել: Արցախի կառավարությունը սկսել է վարձակալության սկզբունքում տներ տրամադրել բնակարանները կորցրածներին: Քարվաճառի և մյուս տարածքների բնակիչները, որոնք հրադադարից հետո են կորցրել իրենց բնակարանները, պետք է դիմեն տարածքային մարմիններին, որոնք հաշվառում են կատարում և փորձում են ժամանակավոր կացարաններ տրամադրել: Նախարարը տեղեկացրեց, որ առաջիկայում Արցախում մեծ ծավալի բնակարանաշինության ծրագիր է մեկնարկելու:
Նախարարը վստահեցրեց, որ Արցախ վերադարձածներին տրամադրվում են նաև առաջին անհրաժեշտության կենցաղային պարագաներ, մասնավորապես՝ մահճակալներ, ջեռուցիչ սարքեր, վերմակներ և այլն: Ներկայում խնդիրներից մեկն այն է, որ դեռ ամբողջ ծավալով չեն գործում էլեկտրամատակարարման, գազամատակարարման համակարգերըը, որովհետև դեռ ամբողջությամբ վերականգնված չեն: Ժիրայր Միրզոյանի խոսքով՝ այդ ուղղությամբ ևս աշխատանքները շատ ակտիվ իրականացվում են, համակարգերը վերականգնվելուց հետո այդ տեսանկյունց հարմարավետության խնդիր չի լինելու:
Ինչ վերաբերում է դիտարկմանը, որ խանութներում ապրանքների պակաս կա, նախարարը նշեց, որ դա եղել է, այս պահին էլ կա, սակայն արդեն անհանգստացնող չափերի չէ: Խանութների աշխատանքը, ապրանքների տեղափոխման գործընթացը քիչ-քիչ հունի մեջ է ընկնում:
Անդրադառնալով առաջիկայում արցախցիների վերադարձին՝ նախարարը նշեց, որ այդ գործընթացը պետք է համաձայնեցված լինի տեղական իշխանությունների հետ, որովհետև միանգամից չեն կարողանալու բոլորին բնակարանով կամ կացարանով ապահովել: Դրա համար կարևոր է, որ վերականգնման աշխատանքներին զուգահեռ այդ գործընթացը կատարվի:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search