Artsakhpress

Քաղաքական

Ֆրանսիան Թուրքիայից պահանջել է սիրիացի վարձկաններին դուրս բերել Լեռնային Ղարաբաղից

Ֆրանսիան Թուրքիայից ակնկալում է տեսնել քաղաքականության իրական փոփոխության ապացույցներ, մասնավորապես՝ «սիրիացի վարձկանների դուրս բերում» Լեռնային Ղարաբաղից:

Ֆրանսիան Թուրքիայից պահանջել է սիրիացի վարձկաններին դուրս բերել Լեռնային Ղարաբաղից

Ֆրանսիան Թուրքիայից պահանջել է սիրիացի վարձկաններին դուրս բերել Լեռնային Ղարաբաղից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը, փոխանցում է tert.am-ը:
«Օրեր շարունակ Թուրքիայի իշխանությունների հայտարարությունների տոնայնության փոփոխություն էի նկատում, սակայն խոսքում արված փոփոխությունները բավարար չեն: Գործողություններ են անհրաժեշտ, քաղաքականության փոփոխության իրական ապացույցներ»,- ասել է ֆրանսիացի նախարարը երկրի Ազգային ժողովի՝ միջազգային հարցերով հանձնաժողովի նիստում:
«Գործողություններից մեկը, որն ակնկալում ենք Թուրքիայից, Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի նախաձեռնությամբ տեղակայված սիրիացի վարձկանների դուրս բերումն է»,- շեշտել է դիվանագետը:
Միևնույն ժամանակ, վերջինս ընդգծել է, որ Եվրամիության գագաթնաժողովում, որը կայանալու է դեկտեմբերին, եզրակացություն կարվի Թուրքիայի հարցով՝ ելնելով արդիական իրավիճակից:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր  ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների տեղակայումն Արցախում արդեն ավարտին է հասցվել: 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտում ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է տղամարդու դի՝ գլխի հատվածում հրազենային վնասվածքով

Նախագահ Հարությունյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Աջակցության ծրագրի երկրորդ փուլը Արցախում դեռևս չի մեկնարկել. պարզաբանում

Արցախում ավտովթարի հետևանքով մահացել է Շուշիի շրջանի Քարին Տակ գյուղի բնակիչ

Արցախում հաշվառված քաղաքացիներին միանվագ տրամադրվող աջակցության ծրագրին դիմելու ժամկետը երկարաձգվել

Նախագահ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր ԱՀ կառավարության կառուցվածքում փոփոխություն կատարելու մասին

Արցախի ՊԲ–ն ևս 72 զոհված զինծառայողի անուն է հրապարակել

Խորհրդարանը հավանություն է տվել նոր նախարարության ստեղծման օրինագծին

Արցախում գրանցված և գործունեություն ծավալող ոչ պետական ընկերությունների համար սահմանվել է պետական աջակցություն

Search