Artsakhpress

Քաղաքական

Բուայեն Ֆրանսիային կոչ արեց ԼՂ հարցում չեզոքություն չցուցաբերել և ճանաչել Արցախի անկախությունը

Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայեն Սենատում կոչ արեց Լեռնային Ղարաբաղի հարցում չեզոքություն չցուցաբերել և ճանաչել Արցախի անկախությունը:

Բուայեն Ֆրանսիային կոչ արեց ԼՂ հարցում չեզոքություն չցուցաբերել և ճանաչել Արցախի անկախությունը

Բուայեն Ֆրանսիային կոչ արեց ԼՂ հարցում չեզոքություն չցուցաբերել և ճանաչել Արցախի անկախությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այս մասին Բուայեն ասաց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի նախագծի քննարկման ընթացքում:
«Չէի կարծում, որ այս դահլիճում նորից կխոսենք էթնիկ զտումների մասին: Ցավում եմ, բայց մեր լռությունը դրա պատճառն է եղել: Որևէ բան չի արվել Հայաստանի համար, որևէ բան չի արվել, երբ հազարավոր հայեր տեղահանվել են: Մեր պետությունը մնացել է չեզոք, ասելով, որ Մինսկի խմբի համանախագահը պետք է լինի չեզոք: Մենք չենք կարող չեզոք մնալ, երբ ջիհադիստներ են գործում: Մնալ չեզոք, նշանակում է նորից մեր եղբայրներին, քույրերին, հայերին թողնել մենակ այս ագրեսիայի դեմ»,- ասաց Բուայեն:
Պատգամավորը նշեց, որ միայն Արցախի անկախության ճանաչումը կարող է լինել այնտեղ բնակվող անձանց անվտանգության երաշխիքը:
«Մենք պետք է ճանաչենք Ղարաբաղը: Փոքր երկիր, որն ունի մեծ մշակութային ու կրոնական արժեք: Անկախությունը միակ երաշխիքն է այնտեղ ապրող անձանց անվտանգության, դա միակ երաշխիքն է խաղաղության: Ֆրանսիան պետք է լինի առաջին երկիրը, որ կճանաչի այդ անկախությունը»,- նշեց պատգամավորը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտում ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է տղամարդու դի՝ գլխի հատվածում հրազենային վնասվածքով

Նախագահ Հարությունյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Աջակցության ծրագրի երկրորդ փուլը Արցախում դեռևս չի մեկնարկել. պարզաբանում

Արցախում ավտովթարի հետևանքով մահացել է Շուշիի շրջանի Քարին Տակ գյուղի բնակիչ

Արցախում հաշվառված քաղաքացիներին միանվագ տրամադրվող աջակցության ծրագրին դիմելու ժամկետը երկարաձգվել

Նախագահ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր ԱՀ կառավարության կառուցվածքում փոփոխություն կատարելու մասին

Արցախի ՊԲ–ն ևս 72 զոհված զինծառայողի անուն է հրապարակել

Խորհրդարանը հավանություն է տվել նոր նախարարության ստեղծման օրինագծին

Արցախում գրանցված և գործունեություն ծավալող ոչ պետական ընկերությունների համար սահմանվել է պետական աջակցություն

Search