Artsakhpress

Քաղաքական

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանին կանչել են ԱԳՆ՝ Լեռնային Ղարաբաղի մասին Սենատի ընդունած բանաձևի առնչությամբ

Բաքվում Ֆրանսիայի դեսպան Զակարի Գրոսին կանչել են ԱԳՆ Սենատի կողմից «Լեռնային Ղարաբաղի ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի ընդունման պատճառով:

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանին կանչել են ԱԳՆ՝ Լեռնային Ղարաբաղի մասին Սենատի ընդունած բանաձևի առնչությամբ

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանին կանչել են ԱԳՆ՝ Լեռնային Ղարաբաղի մասին Սենատի ընդունած բանաձևի առնչությամբ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով երկրի արտաքին քաղաքականության գերատեսչության մամուլի ծառայությանը, փոխանցում է tert.am-ը:
«Դեսպանին բողոքի նոտա է հանձնվել՝ Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված «Լեռնային Ղարաբաղի ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի առնչությամբ»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ նախօրեին Ֆրանսիայի Հանրապետության Սենատն ընդունել էր «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի նախագիծը:

Բանաձևը, ի թիվս այլ դրույթների, ներառում է հետևյալ առանցքային կետերը.

1. Առաջարկում է կառավարությանը ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը,
2. Դատապարտում է Թուրքիայի և օտարերկրյա վարձկանների աջակցությամբ Ադրբեջանի իրականացրած ագրեսիան ու պահանջում ադրբեջանական զորքերի դուրսբերում սեպտեմբերի 27-ից ի վեր պատերազմական գործողությունների արդյունքում գրավված տարածքներից,
3. Պահանջում է կառավարությունից գործադրել բոլոր հնարավոր ջանքերը Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցային գործընթացի վերսկսման համար, ինչը կապահովի 1994 թվականի հաստատված սահմանների վերականգնումը, հայ բնակչության անվտանգությունը և տեղահանված անձանց վերադարձը, ինչպես նաև կպաշտպանի հայկական մշակութային ու կրոնական ժառանգությունը։
4. Բանաձևում, հիշատակելով ադրբեջանական իշխանությունների կողմից Սումգայիթի, Կիրովաբադի, Բաքվի և Մարաղայի հայկական ջարդերը և հղում անելով Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի (ԵԽ) ու Ռասայական խտրականության հարցերով ՄԱԿ կոմիտեի (CERD)` Ադրբեջանի վերաբերյալ զեկույցներին, արձանագրվում է Ադրբեջանում հայ բնակչության ապրելու անհնարինությունը։
Ավելի ուշ Ֆրանսիայի ԱԳՆ-ից հայտարարել էին, որ Փարիզի կողմից Լեռնային Ղարաբաղի միակողմանի ճանաչումը օգտակար չէր լինի ոչ մեկին՝ ո՛չ Հայաստանին, ո՛չ Ղարաբաղի բնակչությանը, ո՛չ Ֆրանսիային, ո՛չ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահներին, ո՛չ Եվրոպային:

     

Քաղաքական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախցիների համար ՀՀ կառավարության աջակցության ծրագրերում տեղի են ունեցել փոփոխություններ

Պետնախարարը դրամական աջակցության տրամադրման գործընթացում առկա խնդիրներին նվիրված խորհրդակցություն է հրավիրել

Ադրբեջանը թույլ չի տալիս Շուշիից հանել 1500–ից ավելի արվեստի գործերն ու բացառիկ նմուշները

Արցախի պետական ծառայողական թանկարժեք մեքենաները բաց աճուրդի կդրվեն. Արտակ Բեգլարյան

Հրապարակվել են Հայաստանի քաղաքացիների համար Ռուսաստան մուտք գործելու կանոնները

Արտակ Բեգլարյանը մեկնաբանել է պատերազմի ժամանակ Հանրապետությունից բացակայած պաշտոնյաներին աշխատանքից ազատելու հարցը

«Մոսկվան չի պատրաստվում ճանաչել ԼՂ անկախությունը և այն ընդգրկել ՌԴ կազմում»․ Լավրով

Արցախում բնակվարձերի փոխհատուցման չափը կազմում է մինչև 80 հազար դրամ

Հրապարակվել են Արցախի շրջանների ներկայացուցիչների հեռախոսահամարները

Search