Artsakhpress

Ռազմական

Արցախի հետ Հայաստանի նախկին սահմանի փոխարեն ձևավորվել է սահման Հայաստանի և Ադրբեջանի միջև. ՀՀ ՊՆ

Հայկական ստորաբաժանումները նոյեմբերի 25-ին դուրս են բերվել Քարվաճառի շրջանից, որը, Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ստորագրված եռակողմ հայտարարության դրույթների համաձայն, անցել է Ադրեջանին, ինչի արդյունքում Արցախի հետ Հայաստանի նախկին սահմանի փոխարեն ձևավորվել է սահման՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև։

Արցախի հետ Հայաստանի նախկին սահմանի փոխարեն ձևավորվել է սահման Հայաստանի և Ադրբեջանի միջև. ՀՀ ՊՆ

Արցախի հետ Հայաստանի նախկին սահմանի փոխարեն ձևավորվել է սահման Հայաստանի և Ադրբեջանի միջև. ՀՀ ՊՆ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Նոյեմբերի 9-ին, Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ստորագրված եռակողմ հայտարարությամբ սահմանվել էր, որ Արցախի Հանրապետության Քարվաճառի շրջանը նոյեմբերի 15-ից պետք է անցնի Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության ներքո։ Հետագայում, կապված գործընթացն իրականացնելու ժամկետների սղության հետ, վերջնաժամկետը երկարաձգվել էր մինչև նոյեմբերի 25-ը։
Նշված օրը հայկական ստորաբաժանումները դուրս են բերվել Քարվաճառի շրջանից, որը, հայտարարության դրույթների համաձայն, անցել է Ադրեջանին, ինչի արդյունքում Արցախի հետ Հայաստանի նախկին սահմանի փոխարեն ձևավորվել է սահման՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Մինչև Հայաստանի և Ադրբեջանի միջև նշված հատվածում լիարժեք ու ճշգրիտ սահմանազատում իրականացնելը, ժամանակավորապես տեղադրվել էին դարպասներ՝ դեպի Քարվաճառ և հակառակ ուղղությամբ երթևեկությունը դադարեցնելու նպատակով։
Այսօր, Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչների մասնակցությամբ մեկնարկել են սահմանազատման աշխատանքներ՝ հատուկ միջոցների (GPS) կիրառմամբ։ Սահմանազատման աշխատանանքների մի մասն անցկացվում է Սոթքի հանքավայրի այն հատվածում, որը մտնում էր Արցախի Հանրապետության Քարվաճառի շրջանի մեջ։
Ճշգրիտ և լիարժեք սահմանազատումը չափազանց կարևոր է՝ սահմանի այս կամ այն հատվածի պատկանելության հետ կապված վեճերը, կամ հնարավոր հետագա սադրանքները բացառելու նպատակով։ Հավելենք նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերը, հենց սահմանազատման արդյունքում ճշգրտված սահմաններով են տեղակայելու իրենց մարտական հենակետերն ու իրականացնելու մարտական հերթապահություն»,- ասվում է հայտարարության մեջ։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտում ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է տղամարդու դի՝ գլխի հատվածում հրազենային վնասվածքով

Նախագահ Հարությունյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Աջակցության ծրագրի երկրորդ փուլը Արցախում դեռևս չի մեկնարկել. պարզաբանում

Արցախում ավտովթարի հետևանքով մահացել է Շուշիի շրջանի Քարին Տակ գյուղի բնակիչ

Արցախում հաշվառված քաղաքացիներին միանվագ տրամադրվող աջակցության ծրագրին դիմելու ժամկետը երկարաձգվել

Նախագահ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր ԱՀ կառավարության կառուցվածքում փոփոխություն կատարելու մասին

Արցախի ՊԲ–ն ևս 72 զոհված զինծառայողի անուն է հրապարակել

Խորհրդարանը հավանություն է տվել նոր նախարարության ստեղծման օրինագծին

Արցախում գրանցված և գործունեություն ծավալող ոչ պետական ընկերությունների համար սահմանվել է պետական աջակցություն

Search