Artsakhpress

Հասարակական

Ռուս խաղաղապահների աջակցությամբ այսօր ևս 2115 փախստական վերադարձել է Լեռնային Ղարաբաղ

Վերջին մեկ օրում ավելի քան 2100 փախստական ռուս խաղաղապահների աջակցությամբ կարողացել է Հայաստանից վերադառնալ Լեռնային Ղարաբաղ:

Ռուս խաղաղապահների աջակցությամբ այսօր ևս 2115 փախստական վերադարձել է Լեռնային Ղարաբաղ

Ռուս խաղաղապահների աջակցությամբ այսօր ևս 2115 փախստական վերադարձել է Լեռնային Ղարաբաղ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին շաբաթ հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից, փոխանցում է tert.am-ը:
«Մեկ օրում ռուս խաղաղապահ ուժերի աջակցությամբ Հայաստանի տարածքից 2115 մարդ է վերադարձել: Ընդհանուր առմամբ՝ 2020 թվականի նոյեմբերի 14-ից ի վեր իրենց մշտական բնակության վայր է վերադարձել 21 083 փախստական»,- ասվում է ՌԴ ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ:
Բացի այդ, նշվում է, որ ռուս խաղաղապահները շարունակում են Լեռնային Ղարաբաղի ականազերծման աշխատանքները: «Վերջին մեկ օրում չպայթած զինամթերքից մաքրվել է 2.85 կմ երկարությամբ ավտոճանապարհ, 5.9 հեկտար տեղանք Ստեփանակերտ քաղաքում: Հայտնաբերվել և վնասազերծվել է 104 պայթուցիկ առակա: Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղում տարվող ականազերծման աշխատանքների ընթացքում մաքրվել է 14.67 հա տարածք, 5.5 կմ ճանապարհ, 81 շինություն, հայտնաբերվել և ոչնչացվել է 416 պայթուցիկ առաջկա»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Ասկերանի շրջանի Լուսաձոր գյուղում տեղակայված բուժկետում ռուս զինվորական բժիշկները բուժօգնություն են հատկացրել տեղի 65 բնակչի:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր  ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների տեղակայումն Արցախում արդեն ավարտին է հասցվել: 

     

Քաղաքական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Պետնախարարը դրամական աջակցության տրամադրման գործընթացում առկա խնդիրներին նվիրված խորհրդակցություն է հրավիրել

Ադրբեջանը թույլ չի տալիս Շուշիից հանել 1500–ից ավելի արվեստի գործերն ու բացառիկ նմուշները

Արցախի պետական ծառայողական թանկարժեք մեքենաները բաց աճուրդի կդրվեն. Արտակ Բեգլարյան

Հրապարակվել են Հայաստանի քաղաքացիների համար Ռուսաստան մուտք գործելու կանոնները

Արտակ Բեգլարյանը մեկնաբանել է պատերազմի ժամանակ Հանրապետությունից բացակայած պաշտոնյաներին աշխատանքից ազատելու հարցը

«Մոսկվան չի պատրաստվում ճանաչել ԼՂ անկախությունը և այն ընդգրկել ՌԴ կազմում»․ Լավրով

Արցախում բնակվարձերի փոխհատուցման չափը կազմում է մինչև 80 հազար դրամ

Հրապարակվել են Արցախի շրջանների ներկայացուցիչների հեռախոսահամարները

Հայաստանում գտնվող Արցախի գործազուրկ քաղաքացիների ժամանակավոր զբաղվածության ծրագրերի դիմումներն արդեն ընդունվում են

Search