Artsakhpress

Հասարակական

Գյումրիում մկրտվեցին Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղահանվածները

Գյումրիում Հայ Կաթողիկե Աթոռանիստ Սրբոց Նահատակաց եկեղեցում հոկտեմբերի 29-ին ձեռամբ Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Հովսեփյանի, Տեր Գրիգոր Ավագ Քահանա Մկրտչյանի եւ Տեր Նարեկ Քահանա Թադևոսյանի մկրտվեցին հակամարտության պատճառով ժամանակավորապես Հայաստան տեղահանված 13 արցախցի:

Գյումրիում մկրտվեցին Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղահանվածները

Գյումրիում մկրտվեցին Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղահանվածները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նրանք այն անձինք  են, ում կեցության հարցը այս  ընթացքում հոգում են «Հայկական Կարիտաս»-ն ու  Հայ Կաթողիկե Առաջնորդարանը:
Մինչ մկրտությունը Տեր Գրիգոր Ավագ Քահանա Մկրտչյանը մեկնեց քրիստոնեական հավատի խորհուրդներից առաջին՝ մկրտության և մկրտության ողորմածությունը ամբողջացնելու համար անհարաժեշտ դրոշմի  խորհուրդները։ 
«Նախ և առաջ Սուրբ Մկրտության խորհուրդը տալիս է այն ուժն ու կարողությունը, որ քրիստոնյան կարողանա Քրիստոսի հետ ապրել և իր բոլոր դժվարությունները հաղթահարել: Այս օրը մկրտվողների համար խորհրդանաշական է՝ չմոռանանք, որ մենք առաջին ազգն ենք, որ ընդունեց քրիստոնեությունը, և այս հավատը, որ մենք ընդունեցինք, պետք է փոխանցենք մեր ապագա սերունդներին»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Հովսեփյանը:
Ավելի քան 45 օր դիրքերը պահող Սամվել Բաղդասարյանը, ով մի քանի օր է, ինչ եկել է ընտանիքին  տեսնելու,  այն 13 անձանցից էր, ով մկրտվեց: Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղից էր: «Մեղքերից մաքրվել ու իսկական քրիստոնյա դառնալ. սա է իմ համար այս օրվա խորհուրդը»,- ասում է Սամվելը՝ հայ ազգին խաղաղություն մաղթելով ու հուսալով, որ մկրտության հետ միասին, նոր ու բարի օրերի ավետիսներն ավելի շատ են լինելու:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախցիների համար ՀՀ կառավարության աջակցության ծրագրերում տեղի են ունեցել փոփոխություններ

Արցախի պետական ծառայողական թանկարժեք մեքենաները բաց աճուրդի կդրվեն. Արտակ Բեգլարյան

Ադրբեջանը թույլ չի տալիս Շուշիից հանել 1500–ից ավելի արվեստի գործերն ու բացառիկ նմուշները

Պետնախարարը դրամական աջակցության տրամադրման գործընթացում առկա խնդիրներին նվիրված խորհրդակցություն է հրավիրել

Ստեփանակերտում քիչ առաջ լսված երկու պայթյունները պայմանավորված էին ականազերծման աշխատանքներով

Արտակ Բեգլարյանը մեկնաբանել է պատերազմի ժամանակ Հանրապետությունից բացակայած պաշտոնյաներին աշխատանքից ազատելու հարցը

Հակառակորդի կողմից արձակված կրակոցից ՊԲ զինծառայող է վիրավորվել

«Մոսկվան չի պատրաստվում ճանաչել ԼՂ անկախությունը և այն ընդգրկել ՌԴ կազմում»․ Լավրով

Ստեփանակերտում 17 ապրանքատեսակի գներն աճել են, 5-ինը՝ նվազել

Search