Artsakhpress

Միջազգային

25 ռազմական տրանսպորտային միջոցից կազմված թուրքական շարասյունը մտել է Սիրիայի տարածք և ուղևորվել դեպի Իդլիբ

Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի (SOHR) ակտիվիստները հայտնել են, որ մոտ 25 ռազմական տրանսպորտային միջոցից կազմված թուրքական շարասյուն է մտել Սիրիայի տարածք:

25 ռազմական տրանսպորտային միջոցից կազմված թուրքական շարասյունը մտել է Սիրիայի տարածք և ուղևորվել դեպի Իդլիբ

25 ռազմական տրանսպորտային միջոցից կազմված թուրքական շարասյունը մտել է Սիրիայի տարածք և ուղևորվել դեպի Իդլիբ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես հաղորդում է կենտրոնի կայքը, շարասյունը ռազմական և տեխնիկական նշանակության պարագաներ է տեղափոխել: Մեքենաներին սահմանը հատելիս նկատել են կիրակի՝ օրվա առաջին կեսին, փոխանցում է tert.am-ը:

Թուրքական ուժերը Սիրիա են մտել հյուսիսային Իդլիբ նահանգի հետ սահմանից՝ շարժվելով դեպի «ապաէսկալացիոն գոտում» տեղակայված իրենց դիտակետեր:

Թուրքական ուժերի կազմը հյուսիսարևմտյան Սիրիայում շարունակում է համալրվել: «Ապաէսկալացիոն գոտու» ստեղծման և հրադադարի մասին պայմանավորվածությունից հետո թուրքական զորախմբի թվաքանակը հասել է 7 515-ի:

Նշվում է, որ փետրվարի 2-ից մինչ օրս դիտորդական կենտրոնի ակտիվիստներն արձանագրել են ավելի քան 10 850 բեռնատարի և ռազմատեխնիկայի մուտքն Իդլիբի ապա- էսկալացիոն գոտի:  


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Պետնախարարը դրամական աջակցության տրամադրման գործընթացում առկա խնդիրներին նվիրված խորհրդակցություն է հրավիրել

Ստեփանակերտում ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է տղամարդու դի՝ գլխի հատվածում հրազենային վնասվածքով

Նախագահ Հարությունյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Աջակցության ծրագրի երկրորդ փուլը Արցախում դեռևս չի մեկնարկել. պարզաբանում

Հրապարակվել են Հայաստանի քաղաքացիների համար Ռուսաստան մուտք գործելու կանոնները

«Մոսկվան չի պատրաստվում ճանաչել ԼՂ անկախությունը և այն ընդգրկել ՌԴ կազմում»․ Լավրով

Արցախում բնակվարձերի փոխհատուցման չափը կազմում է մինչև 80 հազար դրամ

Արցախում ավտովթարի հետևանքով մահացել է Շուշիի շրջանի Քարին Տակ գյուղի բնակիչ

Արցախում հաշվառված քաղաքացիներին միանվագ տրամադրվող աջակցության ծրագրին դիմելու ժամկետը երկարաձգվել

Search