Artsakhpress

Սփյուռք

Նուբար Աֆեյանի ընկերության բաժնետոմսերը թանկացել են 17 %-ով՝ «Քովիդ-19»-ի դեմ պատվաստանյութի արդյունավետության մասին լուրերի ֆոնին

Ամերիկյան Moderna ընկերության բաժնետոմսերի գործակիցները երկուշաբթի ավելի քան 17 տոկոսի աճ են գրանցել Նյու Յորքի ֆոնդային բորսայում:

Նուբար Աֆեյանի ընկերության բաժնետոմսերը թանկացել են 17 %-ով՝ «Քովիդ-19»-ի դեմ պատվաստանյութի արդյունավետության մասին լուրերի ֆոնին

Նուբար Աֆեյանի ընկերության բաժնետոմսերը թանկացել են 17 %-ով՝ «Քովիդ-19»-ի դեմ պատվաստանյութի արդյունավետության մասին լուրերի ֆոնին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Բաժնետոմսերի գնաճ է գրանցվել, երբ ընկերությունից հայտնել են, որ կդիմեն ԱՄՆ-ի և ԵՄ-ի վերահսիչ կառույցներին կորոնավիրուսի դեմ իրենց ստեղծած պատվաստանյութը շրջանառության մեջ դնելու համար, փոխանցում է tert.am-ը:
Ամերիկահայ գործարար Նուբար  Աֆեյանի հիմնադրած ընկերության արժեթղթերը թանկացել են 21,84 դոլարով (17,19%)՝ հասնելով 148,86 դոլարի:
Ընկերությունից այսօր ավելի վաղ հայտարարել էին, որ իրենց ստեղծած պատվաստանյութի արդյունավետությունը միջինում հասնում է 94,1 տոկոսի, իսկ կորոնավիրուսի ծանր ընթացքի կանխման համար՝ 100 տոկոսի:
ԱՄՆ վարչակազմն ավելի վաղ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման համար 486 մլն դոլար էր ուղարկել Moderna կենսատեխնիկական ընկերությանը, 456 մլն դոլար՝ Johnson & Johnson դեղագործական ընկերությանը: 1,2 մլրդ դոլար հատկացվել է AstraZeneca ընկերությանը, որը պատվաստանյութը մշակում է Օքսֆորդի համալսարանի հետ համատեղ:

     

Քաղաքական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Պետնախարարը դրամական աջակցության տրամադրման գործընթացում առկա խնդիրներին նվիրված խորհրդակցություն է հրավիրել

Ադրբեջանը թույլ չի տալիս Շուշիից հանել 1500–ից ավելի արվեստի գործերն ու բացառիկ նմուշները

Արցախի պետական ծառայողական թանկարժեք մեքենաները բաց աճուրդի կդրվեն. Արտակ Բեգլարյան

Հրապարակվել են Հայաստանի քաղաքացիների համար Ռուսաստան մուտք գործելու կանոնները

Արտակ Բեգլարյանը մեկնաբանել է պատերազմի ժամանակ Հանրապետությունից բացակայած պաշտոնյաներին աշխատանքից ազատելու հարցը

«Մոսկվան չի պատրաստվում ճանաչել ԼՂ անկախությունը և այն ընդգրկել ՌԴ կազմում»․ Լավրով

Արցախում բնակվարձերի փոխհատուցման չափը կազմում է մինչև 80 հազար դրամ

Հրապարակվել են Արցախի շրջանների ներկայացուցիչների հեռախոսահամարները

Հայաստանում գտնվող Արցախի գործազուրկ քաղաքացիների ժամանակավոր զբաղվածության ծրագրերի դիմումներն արդեն ընդունվում են

Search