Artsakhpress

Միջազգային

ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների հանդիպման ընթացքում Պոմպեոն և Չավուշօղլուն միմյանց հասցեին կոպիտ մեղադրանքներ են հնչեցրել

ՆԱՏՕ-ի արտգործնախարարների՝ դեկտեմբերի 1-ի հանդիպման ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Մեհմեդ Չավուշօղլուի և նրա ամերիկացի գործընկեր Մայք Պոմպեոյի միջև վեճ է տեղի ունեցել։

ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների հանդիպման ընթացքում Պոմպեոն և Չավուշօղլուն միմյանց հասցեին կոպիտ մեղադրանքներ են հնչեցրել

ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների հանդիպման ընթացքում Պոմպեոն և Չավուշօղլուն միմյանց հասցեին կոպիտ մեղադրանքներ են հնչեցրել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐՍ։ Երկու նախարարները տարաձայնություններ են ունեցել մի շարք հարցերի շուրջմասնավորապես՝ Արևելյան Միջերկրական ծովի և S-400- ների հարցում։ Այս մասին հայտնում է Euronews լրատվական կայքի թուրքական բաժինը։
Թուրքիայի արտգործնախարարը և ԱՄՆ պետքարտուղարը միմյանց հասցեին բազմաթիվ մեղադրանքներ են հնչեցրել։  Ըստ թուրքական աղբյուրներիԹուրքիան իր թեզերում «մենակ է մնացել» և նրան ոչ ոք չի աջակցել։
Պոմպեոնորը որպես ԱՄՆ պետքարտուղար վերջին անգամ էր մասնակցում ՆԱՏՕ-ի խորհրդաժողովինԹուրքիային մեղադրել է Միջերկրական ծովում ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ լարվածությունը մեծացնելու և Ռուսաստանից  С-400 հակաօդային պաշտպանության համակարգեր գնելու մեջ։  Պոմպեոն ասել էոր այդ քայլով Թուրքիան պարզապես նվեր է մատուցել Ռուսաստանին։  Չավուշօղլուն իր հերթին Պոմպեոյին մեղադրել է Եվրոպական երկներին զանգահարելով Թուրքիայի դեմ տրամադրելուտարածաշրջանային հակամարտության մեջ Հունաստանի կողմը բռնելուինչպես նաև ամերիկյան արտադրության Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը Անկարային միտումնավոր չվաճառելու մեջ։ Չավուշօղլուն հայտարարել է նաևոր ԱՄՆ-ն և Ֆրանսիան աջակցում են Հայաստանին Լեռնային Ղարաբաղում:
Ըստ ամերիկյան աղբյուրներիորոշ նախարարներայդ թվում ՝ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը և Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասըսատարում էին Պոմպեոյին:  Ըստ Politico-իհանդիպման վերջում ստեղծվել է մի իրավիճակերբ Թուրքիան, կարծես, մեկուսացված է եղել դաշինքի մյուս 30 անդամներից։ Որոշ դիվանագետներովքեր զրուցել են Politico-ի հետպնդում ենոր Պոմպեոն իր մասնակցած վերջին հանդիպումն օգտագործել է «բաժանումներ ստեղծելու համարորոնք նոր վարչակազմին բարդ իրավիճակի մեջ կդնեն»:
ՆԱՏՕ-ի Արտաքին գործերի նախարարների հանդիպման երկրորդ օրը կշարունակվի այսօր՝ դեկտեմբերի 2-ին:

     

Քաղաքական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Պետնախարարը դրամական աջակցության տրամադրման գործընթացում առկա խնդիրներին նվիրված խորհրդակցություն է հրավիրել

Ադրբեջանը թույլ չի տալիս Շուշիից հանել 1500–ից ավելի արվեստի գործերն ու բացառիկ նմուշները

Արցախի պետական ծառայողական թանկարժեք մեքենաները բաց աճուրդի կդրվեն. Արտակ Բեգլարյան

Հրապարակվել են Հայաստանի քաղաքացիների համար Ռուսաստան մուտք գործելու կանոնները

Արտակ Բեգլարյանը մեկնաբանել է պատերազմի ժամանակ Հանրապետությունից բացակայած պաշտոնյաներին աշխատանքից ազատելու հարցը

«Մոսկվան չի պատրաստվում ճանաչել ԼՂ անկախությունը և այն ընդգրկել ՌԴ կազմում»․ Լավրով

Արցախում բնակվարձերի փոխհատուցման չափը կազմում է մինչև 80 հազար դրամ

Հրապարակվել են Արցախի շրջանների ներկայացուցիչների հեռախոսահամարները

Հայաստանում գտնվող Արցախի գործազուրկ քաղաքացիների ժամանակավոր զբաղվածության ծրագրերի դիմումներն արդեն ընդունվում են

Search