Artsakhpress

Միջազգային

Իրանի միջուկային հզորությունն այսօր շատ ավելի մեծ է, քան 8 տարի առաջ. Ռոհանի

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ երկրի միջուկային հզորությունը շատ ավելի մեծ է, քան ութ տարի առաջ:

Իրանի միջուկային հզորությունն այսօր շատ ավելի մեծ է, քան 8 տարի առաջ. Ռոհանի

Իրանի միջուկային հզորությունն այսօր շատ ավելի մեծ է, քան 8 տարի առաջ. Ռոհանի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Մեր թշնամիներն արել են ամեն հնարավորը՝ ճնշում գործադրելու համար Իրանի ժողովրդի նկատմամբ՝ ստիպելու նրան հանձնվել: Թշնամիները ցանկանում էին պատժամիջոցները վերածել լիամասշտաբ տնտեսական պատերազմի, սակայն միևնույն ժամանակ վստահ ենք, որ Իրանի դեմ առավելագույն ճնշում գործադրելու ամերիկյան արշավը ձախողվել է, իրավիճակն այլ կլինի իրանական օրացույցով հաջորդ տարում (սկսում է 2021 թվականի մարտից)»,- tert.am-ի փոխանցմամբ՝ ասել է Ռոհանին՝ ելույթ ունենալով կառավարության նիստում:
«Ով էլ իշխանության գա ԱՄՆ-ում պետք է ծնկի գա Իրանի ժողովրդի դիմակայության առաջ»,- հավելել է երկրի ղեկավարը:
Նա նկատել է, որ 2016 թվականին երկրում արձանագրված 14.5 տոկոս տնտեսական աճով Իրանն աճի ամենաբարձր ցուցանիշն էր գրանցել աշխարհում:
«Մեր պաշտպանական ուժը, հատկապես ռազմավարական զենքի ասպարեզում, այս յոթ տարիների ընթացքում անհամեմատելի է 8 տարի առաջ եղածի հետ: Միջուկային հզորությունը, որն ունենք այսօր, շատ ավելի մեծ է, քան երբևէ»,- շեշտել է Ռոհանին:

     

Քաղաքական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Պետնախարարը դրամական աջակցության տրամադրման գործընթացում առկա խնդիրներին նվիրված խորհրդակցություն է հրավիրել

Ադրբեջանը թույլ չի տալիս Շուշիից հանել 1500–ից ավելի արվեստի գործերն ու բացառիկ նմուշները

Արցախի պետական ծառայողական թանկարժեք մեքենաները բաց աճուրդի կդրվեն. Արտակ Բեգլարյան

Հրապարակվել են Հայաստանի քաղաքացիների համար Ռուսաստան մուտք գործելու կանոնները

Արտակ Բեգլարյանը մեկնաբանել է պատերազմի ժամանակ Հանրապետությունից բացակայած պաշտոնյաներին աշխատանքից ազատելու հարցը

«Մոսկվան չի պատրաստվում ճանաչել ԼՂ անկախությունը և այն ընդգրկել ՌԴ կազմում»․ Լավրով

Արցախում բնակվարձերի փոխհատուցման չափը կազմում է մինչև 80 հազար դրամ

Հրապարակվել են Արցախի շրջանների ներկայացուցիչների հեռախոսահամարները

Հայաստանում գտնվող Արցախի գործազուրկ քաղաքացիների ժամանակավոր զբաղվածության ծրագրերի դիմումներն արդեն ընդունվում են

Search