Artsakhpress

Հասարակական

Շուրջ 3000 հայտ է ներկայացվել՝ Ստեփանակերտի հրթիռահրետակոծությունից տուժած տների վերանորգման համար

 Ադրբեջանական զինված ուժերի կողմից հրթիռահրետակոծությունների հետևանքով Ստեփանակերտում ավերածությունների ճշգրտումը շարունակվում է. ամեն ընտանիքի ժամանման հետ նոր վնասներ են ի հայտ գալիս:

Շուրջ 3000 հայտ է ներկայացվել՝ Ստեփանակերտի հրթիռահրետակոծությունից տուժած տների վերանորգման համար

Շուրջ 3000 հայտ է ներկայացվել՝ Ստեփանակերտի հրթիռահրետակոծությունից տուժած տների վերանորգման համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ստեփանակերտի փոխքաղապետ Սամվել Ղուլյանը՝ մանրամասնելով, որ վնասվել են բնակելի տների տանիքներ, պատուհանների ապակիներ:
«Հիմնովին ավերվել և վերակառուցման ենթակա է մոտ 40-50 տուն՝ այդ թվում 2 բազմաբնակարան շենք: Անօթևան մնացած ստեփանակերտցիներին տեղավորելու համար պետական աջակցությամբ վարձակալում և տրամադրում ենք բնակարաններ: Բացի այդ աշխատանքներ են տարվում վնասված տանիքների ու պատուհանների վերանորոգման ուղղությամբ, որից հետո կեցության բավարար պայմաններ են ստեղծվում վերադարձող մեր համաքաղաքացիների համար: Նախնական տվյալներով` թեթև վնասներ կրած բնակարանների (դռներ, պատուհաններ, տանիքներ) խնդրով   քաղաքաշինության նախարարության թեժ գծին ստացվել է շուրջ 3000 հայտ: Յուրաքանչյուր վերադարձող բնակչի հետ այդ թիվը շարունակում է աճել:  Որոշ չափով դեռևս վերականգնման կարիք ունեն նաև մայրաքաղաքի  ենթակառուցվածքները: Փակ դռներով բնակարանների տանտերերը  վերադառնալով հայտնաբերում են, որ վնասված գազատարի հետևանքով  արտահոսք կա: Ընդհանուր առմամբ, գլխավոր գազատարի աշխատանքը ամբողջությամբ վերականգնված է: Ստեփանակերտի որոշ հատվածներում նաև արտաքին լուսավորության ապահովման խնդրի լուծման ուղղությամբ ենք աշխատում»,-ասաց փոխքաղաքապետը: 
Անդրադառնալով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակավայրերից Ստեփանակերտում ապաստանած բնակիչներին աջակցելու հարցին` Սամվել Ղուլյանը տեղեկացրեց, որ քաղաքապետարանը  նրանց ապահովում է սննդով, անկողնային պարագաներով և անհրաժեշտության դեպքում նաև  էլեկտրատաքացուցիչներով։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախցիների համար ՀՀ կառավարության աջակցության ծրագրերում տեղի են ունեցել փոփոխություններ

Արցախի պետական ծառայողական թանկարժեք մեքենաները բաց աճուրդի կդրվեն. Արտակ Բեգլարյան

Ադրբեջանը թույլ չի տալիս Շուշիից հանել 1500–ից ավելի արվեստի գործերն ու բացառիկ նմուշները

Պետնախարարը դրամական աջակցության տրամադրման գործընթացում առկա խնդիրներին նվիրված խորհրդակցություն է հրավիրել

Ստեփանակերտում քիչ առաջ լսված երկու պայթյունները պայմանավորված էին ականազերծման աշխատանքներով

Արտակ Բեգլարյանը մեկնաբանել է պատերազմի ժամանակ Հանրապետությունից բացակայած պաշտոնյաներին աշխատանքից ազատելու հարցը

Հակառակորդի կողմից արձակված կրակոցից ՊԲ զինծառայող է վիրավորվել

Հրապարակվել են Հայաստանի քաղաքացիների համար Ռուսաստան մուտք գործելու կանոնները

«Մոսկվան չի պատրաստվում ճանաչել ԼՂ անկախությունը և այն ընդգրկել ՌԴ կազմում»․ Լավրով

Search