Artsakhpress

Հասարակական

Հինգ ամսում «Հայաստան Արցախ» հիմնադրամը 15 մլն ԱՄՆ դոլար օժանդակություն է հայթայթել

 Հինգ ամսում «Հայաստան Արցախ» հիմնադրամը 15 մլն ԱՄՆ դոլար օժանդակություն է հայթայթել Հայաստանի և Արցախի համար։

Հինգ ամսում «Հայաստան Արցախ» հիմնադրամը 15 մլն ԱՄՆ դոլար օժանդակություն է հայթայթել

Հինգ ամսում «Հայաստան Արցախ» հիմնադրամը 15 մլն ԱՄՆ դոլար օժանդակություն է հայթայթել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այսմասին տեղեկացրին նշված ֆոնդից։
Հաղորդագրության մեջ նշված է. «Անցեալ՝ չափազանց դժուար հինգ ամիսներուն ընթացքին, Հայաստան Արցախ Ֆոնտը $15 միլիոն արժողութեամբ մարդասիրական օժանդակութիւն հայթայթած է Հայաստանին ու Արցախին։  Սոյն օժանդակութիւնը իրականացնելու համար, Հայաստան Արցախ Ֆոնտը $14.9 միլիոն ընդհանուր արժէքով դեղորայք եւ այլ պիտոյքներ ապահոված է AmeriCares կազմակերպութենէն ($7.1 միլիոն) Direct Relief կազմակերպութենէն ($4.3 միլիոն), եւ MAP International կազմակերպութենէն ($3.4 միլիոն)։
Այս ժամանակաշրջանին մեծարժէք ապրանքներ նուիրած են նաեւ Ամերիկայի Հայ Աւետարանչական Ընկերակցութիւնը ($330,000), Ակաբէ Ծրագիրը ($65,000), Հաուըրտ Գարակէօզեանի Յիշատակի Ընկերութիւնը ($57,000), եւ Բժ. Ալպերթ Ֆիլիփս՝ Քալիֆորնիա ($9,500)
Այս ժամանակաշրջանին նուիրուած դեղորայքն ու բժշկական պիտոյքները առաքուած են ՀԲԸՄ Քլոտիա Նազարեան Երեւանի Սուրիահայ Գաղթականներու Բժշկական Կեդրոնին, Հալէպ Հայրենակցական Բարեսիրական Կազմակերպութեան, Արաբկիր Միացեալ Մանկական Բարեգորածական Հիմնադրամին, Ամերիկայի Հայ Աւետարանչական Ընկերակցութեան, Աւագ Բժշկական Կեդրոնին, Հայաստանի Օգնութեան Հիմնարկին, Մեծն Ներսէս Բարեսիրական Կազմակերպութեան, Մուրացան Մանկական Գեղձաբանական Կեդրոնին, Ազգային Արիւնաբանական Կեդրոնին, Սբ. Գրիգոր Լուսաւորիչ Բժշկական Կեդրոնին, եւ Հայաստանի ու Արցախի Առողջապահութեան Նախարարութիւններուն։
2020-ի առաջին 11 ամիսներուն, Հայաստան Արցախ Ֆոնտը հայրենիք առաքած է մեծապէս անհրաժեշտ դեղորայք ու բժշկական պիտոյքներ՝ COVID-19 ժահրով վարակուած հիւանդներու խնամքին համար, ինչպէս նաեւ շտապ օգնութեան դեղեր ու բժշկական պիտոյքներ՝ պատերազմի վիրաւորներու համար։  Անցեալ 31 տարիներուն, Հայաստան Արցախ Ֆոնտն ու զայն նախորդած Միացեալ Հայկական Ֆոնտը Հայաստանին ու Արցախին հայթայթած են $913 միլիոն ընդհանուր արժէքով մարդասիրական օժանդակութիւն՝ 158 թռիչքներով եւ 2,486 ծովային արկղերով։ 
Այս տարուայ Յունիսէն Նոյեմբերի միջեւ հայրենիք առաքուած օժանդակութիւնը ընդգրկած է հրատապօրէն անհրաժեշտ դեղեր ու պիտոյքներ՝ COVID-19-ով վարակուածներու ու պատերազմի վիրաւորներու, ինչպէս նաեւ մտային խանգարումներէ, քաղցկեղէ, եւ սրտային ու ստամոքս-աղիքային անհանգստութիւններէ տառապող հիւանդներու համար։
«Հայաստան Արցախ Ֆոնտին կանոնաւորաբար կ՚առաջարկուի միլիոնաւոր տոլար արժէքով կեանք փրկող դեղեր եւ բժշկական պիտոյքներ», յայտնեց Հայաստան Արցախ Ֆոնտի Նախագահ Յարութ Սասունեանը եւ շարունակեց՝ «Մեզի կը մնայ հոգալ առաքման ծախսը միայն։ Ուրեմն կը քաջալերենք ձեր առատաձեռն նուիրատուութիւնները, որպէսզի կարենանք շարունակաբար այս կենսական օժանդակութիւնը տրամադրել Հայաստանի եւ Արցախի բոլոր բժշկական կեդրոններուն»»։

     

Քաղաքական

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական և ֆինանսական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության շրջանում անչափահասների կարիքները բավարարելու համար։

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել Լիբանանի հայ կրթական հաստատություններին` Լիբանանի հայ համայնքին տրամադրվող շարունակական օգնության ծրագրի շրջանակում:

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։

Հայաստանում աշխատանքի է տեղավորվել ԼՂ-ից տեղահանված շուրջ 12 հազար անձ

Հայաստանում աշխատանքի են ընդունվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բավականին մեծ թվով անձինք։

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search