Artsakhpress

Միջազգային

Գերմանացի գործարարները մերժում են ԱՄՆ պատժամիջոցները «Հյուսիսային հոսք 2»-ի դեմ

Գերմանական տնտեսության Արեւելյան կոմիտեն քննադատել է ԱՄՆ Կոնգրեսի մտադրությունը` խստացնել պատժամիջոցները «Հյուսիսային հոսք 2» գազատարի շինարարության մասնակիցների դեմ` PEESCA պատժամիջոցային օրենքում լրացումներ կատարելու միջոցով:

Գերմանացի գործարարները մերժում են ԱՄՆ պատժամիջոցները «Հյուսիսային հոսք 2»-ի դեմ

Գերմանացի գործարարները մերժում են ԱՄՆ պատժամիջոցները «Հյուսիսային հոսք 2»-ի դեմ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Մենք ոչ մի իրավական հիմք չենք տեսնում ԵՄ ինքնիշխանությունը խախտող եւ եվրոպական ձեռնարկությունները թիրախավորող ԱՄՆ պատժամիջոցների մասին օրենքի համար»,- ասված է կազմակերպության հայտարարության մեջ, որը լոբբիստական ​​գործունեություն է ծավալում Ռուսաստանում եւ Արևելյան Եվրոպայում գործող գերմանական ընկերությունների շահերի համար, փոխանցում է news.am-ը:
«Զուտ եվրոպական նախագծերը, ինչպիսին է« Հյուսիսային հոսք 2»-ը, պետք է կարգավորվեն ոչ թե ամերիկյան գերատեսչությունների, այլ բացառապես նախագծերին մասնակցող եվրոպական երկրների եւ Եվրամիության կողմից: Մենք առավել եւս մերժում ենք պատժամիջոցների ռեժիմի պլանավորված ընդլայնումը, օրինակ` սերտիֆիկացման կամ այլ ծառայություններ մատուցող ընկերությունների նկատմամբ»,- ընդգծել է Արեւելյան կոմիտեի ղեկավար Օլիվեր Հերմեսը: Միեւնույն ժամանակ, նա գոհունակությամբ նշել է Միացյալ Նահանգների` եվրոպացիների փաստարկները հաշվի առնելու աճող պատրաստակամությունը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Պետնախարարը դրամական աջակցության տրամադրման գործընթացում առկա խնդիրներին նվիրված խորհրդակցություն է հրավիրել

Ստեփանակերտում ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է տղամարդու դի՝ գլխի հատվածում հրազենային վնասվածքով

Նախագահ Հարությունյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Աջակցության ծրագրի երկրորդ փուլը Արցախում դեռևս չի մեկնարկել. պարզաբանում

Հրապարակվել են Հայաստանի քաղաքացիների համար Ռուսաստան մուտք գործելու կանոնները

«Մոսկվան չի պատրաստվում ճանաչել ԼՂ անկախությունը և այն ընդգրկել ՌԴ կազմում»․ Լավրով

Արցախում բնակվարձերի փոխհատուցման չափը կազմում է մինչև 80 հազար դրամ

Արցախում ավտովթարի հետևանքով մահացել է Շուշիի շրջանի Քարին Տակ գյուղի բնակիչ

Արցախում հաշվառված քաղաքացիներին միանվագ տրամադրվող աջակցության ծրագրին դիմելու ժամկետը երկարաձգվել

Search