Artsakhpress

Հարցազրույց

Արցախում ներկայումս բնակվում է ավելի քան 70 000 մարդ. Ժիրայր Միրզոյան

ԱՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության օպերատիվ տվյալներով՝ ներկայումս Արցախում բնակվում է ավելի քան 70 000 մարդ:

Արցախում ներկայումս բնակվում է ավելի քան 70 000 մարդ. Ժիրայր Միրզոյան

Արցախում ներկայումս բնակվում է ավելի քան 70 000 մարդ. Ժիրայր Միրզոյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ ԱՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը «Արցախպրես»-ի թղթակցին տված հարցազրույցում անդրադարձել է անօթևան մնացած արցախցիների կեցության խնդրին, բնակարանների վարձակալության գների կտրուկ աճին և կառավարության կողմից, որպես աջակցություն, տրամադրվող փոխհատուցումներին:
-Պարո՛ն Միրզոյան, այս ընթացքում իրենց բնակավայրերը կորցրած քաղաքացիներից, որոնք արդեն իսկ վերադարձել են Արցախ, քանի՞սի կեցության հարցն է լուծվել:
-Արցախ վերադարձողների կացության հարցի լուծումը բոլոր դեպքերում կրում է ժամանակավոր բնույթ՝ մինչև պետական բնակարանաշինության ծրագրի արդյունքներով տների ու բնակարանների տրամադրումը: Ներկայումս ԱՀ կառավարությունը ժամանակավոր լուծում է այդ ընտանիքների կացության խնդիրը՝ վարձելով բնակարաններ, հնարավորության դեպքում տեղավորելով հյուրանոցներում, ինչպես նաև օգտագործելով գյուղական համայնքների ազատ տները: Դրան զուգահեռ աշխատանքներ են տարվում մի շարք հանրային և հասարակական նշանակության շենքերը բնակության համար պիտանի դարձնելու ուղղությամբ, որոնք ևս կտրամադրվեն տեղահանված ընտանիքներին:
Անհրաժեշտ եմ համարում ընդգծել, որ այս ռեսուրսները բավարար չեն ամբողջությամբ լուծելու տեղահանվածների կացության հարցը: Հետևաբար այս գործընթացը տևելու է բավականին երկար՝ մինչև համապատասխան քանակի նոր տների ու բնակարանների կառուցումը: Դրա համար մենք հորդորել ենք և հորդորում ենք ՀՀ-ում գտնվող մեր հայրենակիցներին, ովքեր Արցախում չունեն կացարաններ, Արցախ վերադառնան տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրենց կացարանի հարցը լուծելուց հետո: Այս պահին 614 ընտանիք կամ 2491 բնակիչ ապահովվել է ժամանակավոր կացարանով:
-Հաշվի առնելով, որ Ստեփանակերտում և հանրապետության մյուս բնակավայրերում բազմաթիվ քաղաքացիների բնակելի տներ հնարավոր չէ վերականգնել, ինչպե՞ս է լուծվում նրանց բնակության հարցը:
-Ներկայումս մեծ թափով սկսված են հրետակոծության հետևանքով վնասված տների և բնակարանների վերականգնման աշխատանքները: Բնակության համար ոչ պիտանի բնակարաններ ունեցող քաղաքացիների խնդիրները դեռևս փորձում ենք լուծել վարձակալած բնակարաններ կամ հարմարեցված կացարաններ տրամադրելու միջոցով:
-Պարո՛ն նախարար, ԱՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը նախապես հայտարարել է, որ քաղաքացիները կարող են իրենց բնակարանները տալ վարձակալության, իսկ պետության կողմից կտրամադրվի կեցության ապահովման փոխհատուցում՝ բնակավայրը կորցրած անձանց համար, սակայն հատկապես Ստեփանակերտ քաղաքում, ինչպես նաև մյուս բնակավայրերում նկատելի է վարձակալության գների աճ: Ինչպե՞ս կբացատրեք ստեղծված իրավիճակը:
-Այո, նախարարությունը հայտարարություն է տարածել բնակարաններ ու տներ վարձակալելու վերաբերյալ, և այս ընթացքում բավականին մեծ արձագանք է եղել հատկապես Ստեփանակերտ քաղաքում: Կարող ենք փաստել, որ նախարարության կողմից կնքվել է մոտ 230 պայմանագիր, և այս եղանակով լուծվել է 1000-ից ավելի մարդկանց կացության հարցը: Դուք ճիշտ նշեցիք՝ արձանագրվել է բնակարանների վարձի չափերի կտրուկ բարձրացում, ինչը համարում ենք անթույլատրելի: Բայց ինչպես նշված էր հայտարարության մեջ, մենք պահպանում ենք չափերը, որոնք սահմանված են 2 դասակարգմամբ՝ ըստ Ստեփանակերտի ու Արցախի Հանրաետության շրջանների:
-Իսկ գույքի փոխհատուցում տրամադրվե՞լու է բնակավայրը կորցրած և բնակելի տներն ամբողջությամբ վնասված ընտանիքներին:
-Կառավարության կողմից սկսված է ոչ թե գույքի փոխհատուցման, այլ տեղահանված անձանց համար ներկայումս առաջին անհրաժեշտության պարագաների տրամադրման գործընթացը, որոնց հայտերի ձևավորումն ու ապրանքների տրամադրումն իրականացվում է համայնքների և շրջանների վարչակազմերի միջոցով:
Հարցազրույցը՝ Անի Ավանեսյանի

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հանրապետության ողջ տարածքում սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, լռության րոպե կհայտարարվի, կկատարվի նաև հոգեհանգստյան արարողություն

Տեղահանվածների կեղծ տվյալներ ներկայացնելով հյուրանոցը պետությունից հափշտակել է 19,5 մլն դրամ գումար

Արցախի ժողովրդի բարեկեցությանն ուղղված ծրագրերի իրականացման համար «Տաշիր գրուպ»-ը կհատկացնի մոտ 50 միլիոն դոլար

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած քաղաքացիների հայտերն ընդունվում են ըստ հերթականության. պատասխանատու

Ստեփանակերտում թշնամու լեզվի ուսուցման դասընթաց կկազմակերպվի

Հանրապետության որոշ համայնքներում հոսանքի ժամանակավոր անջատում կլինի

Ադրբեջանցիները կրակել են Արցախում բերքահավաք իրականացնող բնակիչների ուղղությամբ

Իրանը Ադրբեջանի հետ սահման է տեղափոխել հիմնականում հարձակողական բնույթի զինտեխնիկա և մարդկային ուժ. Իրանագետ

Search