Artsakhpress

Հասարակական

Տարեցտարի Արցախն ավելի գրավիչ է դառնում օտարերկրյա զբոսաշրջիկների համար. ոլորտի պատասխանատու

Վերջին տարիներին ԼՂՀ զբոսաշրջության ոլորտում զգալի առաջխաղացում է արձանագրվել: Եվ այն փաստը, որ Արցախը կազմում է միջազգային զբոսաշրջության մաս, արդեն իսկ խոսում է այդ ոլորտում մեծ ձեռքբերումների մասին:

Տարեցտարի Արցախն ավելի գրավիչ է դառնում օտարերկրյա զբոսաշրջիկների համար. ոլորտի պատասխանատու

Տարեցտարի Արցախն ավելի գրավիչ է դառնում օտարերկրյա զբոսաշրջիկների համար. ոլորտի պատասխանատու

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության պետի խորհրդական Արտակ Գրիգորյանը:

«Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2007 թվականից ի վեր ԼՂՀ օտարերկրյա քաղաքացիների այցելությունների թիվը մինչև 2013 թվականը միջին հաշվով աճում էր 40 տոկոսով: Նշված վիճակագրական տվյալները վերաբերում են միայն ԼՂՀ այցելած օտարերկրյա քաղաքացիներին, իսկ ՀՀ քաղաքացիները այդ վիճակագրության մեջ չեն ընդգրկվում»,-ասել է  Ա. Գրիգորյանը:

Եթե մինչև անկախությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գործում էր 4 հյուրանոց, ապա անկախությունից հետո տարեցտարի կառուցվում են բարձր սպասարկման որակով հագեցված հյուրանոցային տնտեսության օբյեկտներ: Ներկա դրությամբ ԼՂՀ տարածքում գործում է 42 հյուրանոցային տնտեսության օբյեկտ՝ 1187 մահճակալ տեղով: Բացվել և գործում են 25-ից ավելի կահավորված հանգստյան գոտիներ. բարելավվում են բոլոր ենթակառուցվածքները:

Զբոսաշրջությունը հանդիսանում է ներմուծվող տարադրամի խոշոր աղբյուր: Այսպես, ըստ ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության դիտարկումների՝ ԼՂՀ-ում  2014 թվականին զբոսաշրջիկները գրեթե 6,4 միլիոն դոլարին համարժեք գումար են ծախսել :

Բացի այդ, Ա. Գրիգորյանի հավաստմամբ՝  Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը  ներդրումներ իրականացնելու համար բավականին գրավիչ երկիր է  համարվում. լրիվությամբ ձևավորված է օրենսդրական դաշտը, գործում են ներդրումների համար ցածր տոկոսով դրույքաչափեր, ճկուն հարկային քաղաքականություն: Զբոսաշրջության ոլորտում ներդրումները խթանելու նպատակով  պետության և մասնավոր հատվածի միջև սերտ համագործակցություն է իրականացվում:

«Հարկ է նշել, որ Արցախն ունի մեծ զբոսաշրջային պոտենցիալ: Իսկ այդ պոտենցիալը ավելի ճանաչելի և մրցունակ դարձնելու նպատակով իրականցվում են մարքեթինգային և ենթակառուցվածքների զարգացման համալիր ծրագրեր, որոնք տարեցտարի  օտարերկրյա զբոսաշրջիկների համար  Արցախն  ավելի  գրավիչ է  դառնում»,-նշեց ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության պետի խորհրդականը:

Վերջին 10 տարիների ընթացքում ԼՂՀ-ն մասնակցել և մասնակցում է միջազգային զբոսաշրջային խոշորագույն ցուցահանդեսների (Բեռլին, Լոնդոն, Մոսկվա, Փարիզ, Միլան, Ռիմինի, Մադրիդ):

Այս ցուցահանդեսներում հետաքրքվող կազմակերպություններին և այցելուներին  ԼՂՀ զբոսաշրջային ներուժի մասին տրամադրվում է անհրաժեշտ տեղեկատվություն, բաժանվում է մեծ քանակությամբ տեղեկատվական գրականություն, ֆիլմերով սկավառակներ և այլն: Բացի այդ, ԼՂՀ զբոսաշրջային ներուժը ներկայացված է նաև համացանցի միջոցով, մասնավորապես` karabakh.travel վեբ կայքով և գլխավոր սոց ցանցերում պաշտոնական էջերով:

 

 

Անդրադառնալով օրերս ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությանը տված այդ երկրի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Խիկմեթ Գադժիևի այն մեկնաբանությանը, թե իբրև Արցախում զբոսաշրջիկների համար անվտանգության խնդիր կա, Ա. Գրիգորյանը մասնավորապես նշեց, որ միջազգային զբոսաշրջության մաս կազմելուց ի վեր՝ ԼՂՀ այցելած բոլոր զբոսաշրջիկների անվտանգությունը երաշխավորված է, և ոչ մի զբոսաշրջիկի Արցախում որևէ տեսակի վտանգ չի սպառնում, հետևաբար՝  ադրբեջանցի պաշտոնյայի հայտարարությունները հերթական անգամ կրում են ապատեղեկատվական բնույթ:

 

«Ադրբեջանցիների կողմից ստեղծված այսպես կոչված «սև ցուցակը» ոչ այլ ինչ է, քան Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում ամրագրված մարդու՝ տեղեկատվություն ստանալու և տարածելու հիմնարար իրավունքների, ինչպես նաև մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքի ոտնահարում:

Դրա հետ մեկտեղ՝  նշված «սև ցուցակը» հակասում է մի շարք հիմնարար սկզբունքների, որոնք ամրագրված են Զբոսաշրջային էթիկայի համաշխարհային օրենսգրքում, Զբոսաշրջային միջազգային խարտիայում, ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության կանոնադրության մեջ և այլն»,- ընդհանրացրեց Ա. Գրիգորյանը:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ջաբրայիլի հոսպիտալի բժիշկները բարդ վիրահատությամբ փրկել են 18-ամյա զինծառայողի կյանքը

Սահմանված անվանակարգերում հայտնի են բերքի տոնի հաղթողները

Արցախը երբևիցե ՀՀ մարզ չի լինելու. Վիտալի Բալասանյան

ԿՀՎ-ի (CIA) գաղտնազերծված հույժ գաղտնի զեկույցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ

Ադրբեջանում ցածրակարգ ֆլեշմոբի կազմակերպիչները Արցախի սահմաններին մոտենալու հնարավորություն չունեն․ Դավիթ Բաբայան

Վերջին օրերի իրադարձությունները կարծես թե փաստում են, որ մոտենում ենք ատելության սահմանագծին. Արշավիր Ղարամյան

Եթե Թուրքիային չկանգնեցնենք, կկրկնվի 1915 թ. Հայոց ցեղասպանությունը. Օսման Բայդեմիր

Գրիգորի Մարտիրոսյանը ներկայացրել է Ստեփանակերտի նորընտիր քաղաքապետին

Կայացել է «Վաղվա Արցախ» կուսակցության հիմնադիր համագումարը

Search