Artsakhpress

Միջազգային

Իսրայելում ուժի մեջ է մտել այս տարի թվով երրորդ խիստ կարանտինը

2020 թվականի մարտից ի վեր արդեն երրորդ կոշտ կարանտինն է սկսվել Իսրայելում կիրակի, տեղական ժամանակով՝ 17:00-ին:

Իսրայելում ուժի մեջ է մտել այս տարի թվով երրորդ խիստ կարանտինը

Իսրայելում ուժի մեջ է մտել այս տարի թվով երրորդ խիստ կարանտինը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Այս մասին հայտնում է News.am-ը։
Մինչեւ հունվարի 9-ն իսրայելցիներին արգելվում է հեռանալ տնից ավելի քան 1 կմ հեռավորության վրա եւ միմյանց հյուրընկակվել, փակվում են բոլոր առեւտրի կետերը, բացի առաջին անհրաժեշտության ապրանքներ առաջարկեղ խանութներից, ռեստորաններին թույլատրվում է աշխատել միայն «վերցրու քեզ հետ» սկզբունքով: Սահմանափակումների ցանկը հրապարակել է առողջապահության մամուլի ծառայությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«2020 թվականի դեկտեմբերի 27-ից մինչեւ 2021 թվականի հունվարի 9-ն արգելվում է ավելի քան 1 կիլոմետրով հեռանալ տնից, բացառությամբ պատվաստվելու, բժշկական կամ սոցիալական օգնություն ստանալու, ցույցերին կամ դատավարությանը մասնակցելու, սպորտով զբաղվելու նպատակով ոտքով զբոսանքի, թույլատրված աշխատանքի կամ կրթօջախ այցելելու, հուղարկավորության, թլպատման արարողության կամ հարսանիքի մասնակցելու դեպքերի: Խախտելու համար նախատեսվում է 500 շեկելի չափով տուգանք»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Մամուլի ծառայությունից հավելել են, որ արգելված է լքել բնակության վայրը այլ մարդու բնակության վայրում գտնվելու նպատակով: Երկու շաբաթով դադարում են աշխատել բոլոր առեւտրի կետերն ու հանրային վայրերը, բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքներ վաճառող խանութների, փակվում են հանգստյան տները, կենդանաբանական այգիները, ազգային եւ բնության այգիները, հուշահամալիրները, գեղեցկության սրահները եւ վարսավիրանոցները, այլընտրանքային եւ լրացուցիչ բժշկության վայրերը, կինոթատրոնները, առեւտրի կենտրոնները, շուկաներն ու թանգարանները: Արգելվում է ակտիվությունը բաց հրապարակներում, էքսկուրսիաները, արշավներն ու ուղեւորությունները:
Kan իսրայելական ռադիոյի հաղորդմամբ՝ մանկապարտեզները կշարունակեն աշխատել, դպրոցներում դասապրոցեսն առայժմ չի ընդհատվի:

     

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Հակոբ Արշակյանը Դանիայի խորհրդարանականների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին

Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի ԱԺ պատվիրակությունը Դանիայի նախաձեռնությամբ հանդիպել է դանիացի գործընկերների հետ՝ պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի գլխավորությամբ:

Տնտեսական

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Տարադրամի փոխարժեքն այսօր

Տարադրամի փոխարժեքն այսօր։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search