Artsakhpress

Սփյուռք

«Ազնավուր» հիմնադրամը մանրամասներ է ներկայացրել Ֆրանսիայից Հայաստան ուղարկված մարդասիրական օգնության վերաբերյալ

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության ճգնաժամային և աջակցության տրամադրման կենտրոնի կողմից վարձակալված 4 մարդասիրական ինքնաթիռով արդեն Հայաստան է բերվել ավելի քան 60 տոննա մարդասիրական օգնություն, որից 40 տոննան հավաքագրվել է «Ազնավուր» հիմնադրամի կողմից՝ 50 կազմակերպությունների և հարյուրավոր կամավորների միասնության, համերաշխության և քրտնաջան աշխատանքի շնորհիվ:

«Ազնավուր» հիմնադրամը մանրամասներ է ներկայացրել Ֆրանսիայից Հայաստան ուղարկված մարդասիրական օգնության վերաբերյալ

«Ազնավուր» հիմնադրամը մանրամասներ է ներկայացրել Ֆրանսիայից Հայաստան ուղարկված մարդասիրական օգնության վերաբերյալ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍԱյս մասին տեղեկացնում է «Ազնավուր» հիմնադրամը:

«Ֆրանսիայում և Շվեյցարիայում տեղակայված 20 հավաքագրման կետերի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բաշխման 11 ցանցերի շնորհիվ 12000 փախստական ապահովվել է առաջին անհրաժեշտության պարագաներով: Նոյեմբերի 12-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում ընդունեց հայ համայնքի և բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին և Արցախին: Հանրապետության նախագահության հրավերով հանդիպմանը մասնակցեցին հետևյալ բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչները՝ Ֆրանսիայի հայկական հիմնադրամը (ի դեմս հիմնադրամի նախագահ Բեդրոս Թերզյանի), «Ազնավուր» հիմնադրամը (ի դեմս հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստինա Ազնավուրի) և Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Ֆրանսիայի ներկայացուցչությունը (ի դեմս միության նախագահ Նադյա Գործունյանի): Հանդիպմանը ներկա էին նաև Յուրի Ջորկայեֆը, Նիկոլա Ազնավուրը, Անդրե Մանուկյանը, Ստեֆան Հասբանյանը և Անուշ Ձագոյանը: Էմանուել Մակրոնը հանդիպման առիթով վերահաստատեց Ֆրանսիայի և Հայաստանի «պատմական բարեկամությունը»: «Այս դժվար պահին Ֆրանսիան կանգնած է Հայաստանի կողքին»,- ասաց նա:

Դեպի Հայաստան բժշկական առաքելություն ուղարկելուց բացի, հանրապետության նախագահը նաև հայտարարեց բեռնատար ինքնաթիռներով Հայաստանին հումանիտար օգնություն ուղարկելու և առողջապահության ոլորտում ֆրանս-հայկական համագործակցությունը շարունակական դարձնելու մասին: Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարարության վարձակալած առաջին բեռնատար ինքնաթիռը Երեւան ժամանեց նոյեմբերի 22-ին: Այն տեղափոխում էր Ֆրանսիայի իշխանությունների կողմից նվիրաբերված իրեր՝ առաջին բուժօգնության պարագաներ, բժշկական սարքավորումներ, շարժական բժշկական կայան, որը հնարավորություն է տալիս սպասարկել 500 հոգու, ինչպես նաև ծածկոցներ, հիգիենայի պարագաներ՝ պատերազմից տուժած բնակչությանը բաժանելու համար:

Նոյեմբերի 27-ին Երևանում վայրէջք կատարեց հումանիտար օգնությամբ բեռնված երկրորդ ինքնաթիռը՝ Ֆրանսիայի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանի գլխավորած պատվիրակության հետ միասին, որի կազմում էին նաև «Ճգնաժամային իրավիճակներում աջակցության տրամադրման կենտրոնի» տնօրեն Էրիկ Շեվալիեն, «Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստինա Ազնավուրը, Յուրի և Դենի Ջորկայեֆները, Ստեֆան Հասբանյանը, Electriciens sans frontières կազմակերպության թիմը, ֆրանսիացի լրագրողներ և այլ պատվիրակներ: Օդանավը Հայաստան էր բերել «Ազնավուր» հիմնադրամի կողմից հավաքագրված օգնությունը, ինչպես նաև այլ բարեգործական կազմակերպությունների և հիմնադրամների տրամադրած մարդասիրական բեռը:

Դեկտեմբերի 11-ին երրորդ ինքնաթիռը վայրէջք կատարեց Հայաստանում ՝ տեղափոխելով մարդասիրական օգնության պարագաներ (անվասայլակներ, պատգարակներ, քայլակներ, բժշկական սարքավորումներ, դիմակներ, դեղեր, խնամքի պարագաներ, հագուստ), որոնք հավաքվել էին «Ազնավուր» հիմնադրամի կողմից Ֆրանսիայում և Շվեյցարիայում, ինչպես նաև Վեոլիա հիմնադրամի կողմից Ազնավուր հիմնադրամին տրամադրված հիգիենայի պարագաներ և ծածկոցներ:

Դեկտեմբերի 18-ին մարդասիրական օգնության 4-րդ չվերթը վայրէջք կատարեց Երևանում` բերելով «Ազնավուր» հիմնադրամի և այլ կազմակերպությունների կողմից ձեռք բերված իրեր (անվասայլակներ, ձմեռային հագուստ, դեղորայք): Դեպի Հայաստան հաջորդ մարդասիրական չվերթը ծրագրված է 2021 թվականի հունվարի 5-ին, որով ՀՀ կտեղափոխվի քաղաքացիական պաշտպանության հագուստ, մանկական հագուստ և բժշկական պարագաներ: նքնաթիռներով ուղարկված մարդասիրական օգնությունից զատ՝ «Ազնավուր» հիմնադրամը հավաքել է ևս 60 տոննա բեռ, որը Հայաստան կտեղափոխվի ծովային և ցամաքային ճանապարհով 2021 թվականի սկզբին: Այս հսկայածավալ գործունեության արդյունքում «Ազնավուր» հիմնադրամը և վերջինիս գործընկերները ընդհանուր առմամբ հավաքելու և բաշխելու են 100 տոննա մարդասիրական օգնություն: Եվս մեկ անգամ ցանկանում ենք շնորհակալություն հայտնել ներգրավված բոլոր կողմերին` Ֆրանսիայի նախագահին, «Ճգնաժամային իրավիճակներում աջակցության տրամադրման կենտրոնին», Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը, բոլոր կազմակերպություններին և անհատներին, ովքեր մասնակցել են անհրաժեշտ օգնության հավաքագրման և տեղափոխման գործընթացին: Հուսով ենք, որ այս միասնականությունը կօգնի մեզ հաղթահարել առկա բոլոր մարտահրավերները:

Այս ամենը հնարավոր դարձավ հետևյալ կազմակերպությունների և անհատների շնորհիվ՝ «Վեոլիա» հիմնադրամ, Electriciens sans frontières, Յունիսեֆ, Ֆրանսահայ «Կապույտ խաչ», ASPA, ACABA, AGENK, AGUMP, UA CE, Ժնևի հայկական կենտրոն, Լիոնի ֆրանսահայբժիշկների միություն (UMAF Lyon), Տիչինոյի հայ համայնք, SAHB Hilfsmittelberatung, REHA Rheinfelden, «Կամավորները՝ հանուն մարդկության», Գրենոբլի հայկական մշակույթի տուն, «Միասնություն» ասոցիացիա, «Սասուն» ասոցիացիա, «Հայաստանի երեխաներ» ասոցիացիա, Կլամարի քաղաքապետարան, Մարսելի քաղաքապետարան, Պլեսի-Ռոբենսոնքաղաք, «Ani déménagement» բեռնափոխադրող կազմակերպություն, Ալֆորվիլի հայկական մշակույթի տուն, «Elise Care», Մարսելի հիվանդանոցների միություն, Փարիզի հիվանդանոցների միություն, Meditraining, LHD Groupe France, Aide Actions Internationales Pompiers, Résidence Sainte Bernadette, Tempolog, Levis, Sud Express, Առնուվիլի քաղաքապետարան, Նոր Ակվիտանիայի ֆրանս-հայկական միություն, l’Association Chiloe, Բիարիցի «AgurArménie» միություն, «Dons solidaires» կազմակերպություն, Անտոնիի ֆրանս-հայկական ակումբ, Առնուվիլի, Ալֆորվիլի և Իսսի-Լե-Մուլինոյի հավաքագրման կենտրոններ, «DiaspoHay» ասոցիացիա, Բեդոյան ընտանիք, Ստեֆան Հասբանյան, Յուրի և ԴենիՋորկայեֆներ, Ժոզեֆ Առաքել, Էլիզ Բողոսյան, Անուշ Կիրմիզյան, Դավիթ Պերյե, Արաքս Տեր-Գևորգյան, Հասմիկ Փոլադյան, Ժյուլիետ Հովհաննիսյան, Ժան-Լյուկ Մեսաժե, Սիլվի Մորետի, Հայկ Առաքելյան, Բենժամեն Մուքե-Ֆինդիկյան, Հրաչ և Հակոբ Կիրմիզյան, Արթուր Կարապետյան և այլք»,- ասված է հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search