Artsakhpress

Սպորտ

Իմ երկրին խաղաղություն և անվտանգություն եմ մաղթում. Հենրիխ Մխիթարյան

Հայստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տոնական օրերի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել.

Իմ երկրին խաղաղություն և անվտանգություն եմ մաղթում. Հենրիխ Մխիթարյան

Իմ երկրին խաղաղություն և անվտանգություն եմ մաղթում. Հենրիխ Մխիթարյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 հունվարիԱՐՑԱԽՊՐԵՍԱյս մասին հայտնում է armsport-ը:
«Covid 19-ը քայքայեց կյանքի բնականոն հունը ՝ իր մեջ ներառելով ողջ սպորտային աշխարհը: Այն ֆուտբոլից խլեց ամենագլխավոր բաղադրիչը ՝ երկրպագուին:
 
Երբ երկրպագուները չեն կարողանում ստադիոններից հետևել հանդիպումների ընթացքին, դա ազդում է ֆուտբոլի դիտարժանության վրա:
 
Մարզիկները գտնվում էին մեծ ճնշման տակ, քանի որ ստիպված էին վերափոխել իրենց մարզումային ժամանակացույցը: Նրանք ստիպված էին մարզավիճակը պահպանել իրենց տներում:
 
Մինչ այժմ էլ, մարզիկները ստիպված են հետևել խիստ կանոնների, քանի որ միայն այդ դեպքում նրանք կարող են ապահովել իրենց և մյուսների առողջությունը:
 
Աշխարհը վերդառնում է բնականոն կյանքի, սակայն, դեռ կան մարտահրավերներ, որոնց հաղթահարումը կնպաստի մարզիկների բարեկեցությանը:
 
Սպորտային աշխարհը կարիք ունի գտնելու նորարարական լուծումներ ՝ մեղմացնելու Covid 19-ի հետևանքները:
 
Այս ամենն իր ազդեցությունն է թողել նաև ինձ վրա, քանի որ Իտալիան այն երկրներից է, որն ամենաշատն է տուժել կորոնավիրուսի համավարակից;
 
Հույս ունեմ, որ Իտալիան ամբողջովին կվերականգնվի այս արհավաիրքից և իր գեղեցկությունն ու տաղանդը նորից կներկայացնի աշխարհին:
 
Բացի այդ, 2020 թվականը շատ դաժան տարի էր իմ ազգի համար:
 
ՄԱԿ-ը հորդորում էր կանգնեցնել աշխարհի բոլոր անկյուններում ընթացող պատերազմները, սակայն, իմ երկրում տեղի ունեցավ մի պատերազմ, որն ընթացավ 44 օր շարունակ:
 
Հազարավոր կորսված կյանքեր, վիրավորներ, որբեր, անտուններ, գերիներ և միլիոնավոր չիրականացած երազանքներ:
 
Գիտեմ, որ Արցախի և Հայաստանի շատ երեխաներ Ամանորն անցկացնելու են մանուկների համար անսովոր պայմաններում:
 
Հանդիսանալով, UNICEF-ի բարի կամքի դեսպան, ես չափազանց մտահոգված և հուզված եմ այս ամենով:
 
Այդուհանդերձ, 2020 թվականն ինձ նաև դրական հույզեր պարգևեց. այս տարի ես հայր դարձա:
 
Այս հատուկ օրը, ցանկանում եմ իմ խոսքն ուղղել այն բոլոր ընտանիքներին, որոնք հեռու են մնալու այս տոնական պահերից: Իմ ջերմագույն մտքերն եմ փոխանցում նրանց:
 
Իմ սիրելի Հայաստան. քեզ ցանկանում եմ ՝ անվտանգություն և խաղաղություն: Ոչ մի երիտասարդ այլևս չպետք է վտանգի ենթարկի իր կյանքը:
 
Կոչ եմ անում իմ ազգին ամուր լինել, օգտագործել երկրում առկա ներուժը, գիտելիքը և հմտությունը:
 
Եվ իհարկե, չմոռանանք մոմ վառել մեր անմահ հերոսների հիշատակի համար:
 
Իմ լավ բարեկամներ. գալիք տարում ձեզ մաղթում եմ ՝ սեր, երջանկություն և հաջողություն: Թող երեխաներն ապրեն խաղաղ և ապահով մոլորակում:
 
Շնորհավոր Նոր Տարի. կտեսնվենք խաղադաշտում:
 
Սիրում եմ ձեզ. ձեր Մխիթարյան (Micki):

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search