Լեռնային Ղարաբաղում պատերազմի վերսկսման պատճառով դադարեցվել էին ուղիղ թռիչքները Հունաստանի և Հայաստանի միջև, որոնք իրականացվում էին Aegean Airlines և Wizz Air ավիաընկերությունների կողմից:
Aegean Airlines ավիաընկերությունը վերսկսում է թռիչքները դեպի Հայաստան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին, tert.am-ի փոխանցմամբ, հայտնում է greekcitytimes.com լրատվական գործակալությունը:
Սակայն նոյեմբերի 9-ի հրադադարից հետո Հայաստանի և Հունաստանի միջև իրականացվող թռիչքները վերսկսելու որոշում է կայացվել: Մասնավորապես Aegean Airlines-ի զեղչված թռիչքների մեկնարկը կլինի մարտի 31-ին և կտևի մինչ հունվարի 11-ը:
Լրատվական գործակալությունն իր ընթերցողներին առաջարկում է հանգստի մեկնել Հայաստան՝ Թուրքիայի հովանավորությամբ իրականացված ներխուժումից տուժած տնտեսության վերականգնմանն աջակցելու նպատակով: